Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Շվեդիայի խորհրդարանական պատվիրակությանը

Մայիսի 16-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Շվեդիայի խորհրդարանի (Ռիկսդագ) պատվիրակությանը փոխխոսնակ Բյորն Սյոդերի գլխավորությամբ, հայտնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Մնացականյանը կարեւորեց Շվեդիայի խորհրդարանական պատվիրակության այցը՝ ընդգծելով, որ անկախությունից ի վեր Շվեդիան կարեւոր գործընկեր է հանդիսանում Հայաստանի համար։ ԱԳՆ ղեկավարը շեշտեց, որ միջխորհրդարանական արդյունավետ համագործակցությունը նպաստում է միջպետական հարաբերությունների առավել ամրապնդմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ փոխխոսնակ Սյոդերը նախ շնորհավորեց Զոհրաբ Մնացականյանին արտգործնախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ հույս հայտնեց, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-շվեդական բարեկամական հարաբերություններն առավել կխորանան եւ կընդլայնվեն:

Արտգործնախարար Մնացականյանն ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումները եւ հասարակության աջակցությունը վայելող նոր կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը:

Հանդիպման օրակարգում էին նաեւ հայ-շվեդական քաղաքական երկխոսության ամրապնդմանը, առրեւտրատնտեսական կապերի աշխուժացմանը, կրթամշակութային ոլորտի փոխգործակցության ակտիվացմանը, տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարությունների, ստեղծագործ կրթության բնագավառներում համագործակցությանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող հարցերը: Անդրադարձ կատարվեց նաեւ միջազգային հարթակներում փոխգործակցության ուղիներին:

Արտգործնախարարը շնորհակալություն հայտնեց Շվեդիայի Ռիկսդագի կողմից 2010թ. Հայոց ցեղասպանության ճանաչման համար:

Զոհրաբ Մնացականյանը եւ Բյորն Սյոդերը կարեւորեցին Հայաստանի եւ Եվրամիության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը՝ նշելով, որ այն համագործակցության նոր հեռանկարներ կբացի ինչպես ՀՀ-ԵՄ, այնպես էլ հայ-շվեդական երկկողմ ձեւաչափերով: Զրուցակիցները կարեւորեցին Շվեդիայի խորհրդարանի կողմից Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուտափույթ վավերացումը։ Շվեդ խորհրդարանականները վստահեցրեցին, որ կանեն հնարավորինը վավերացման գործընթացն արագ ավարտին հասցնելու համար։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Շվեդիայի խորհրդարանական պատվիրակությանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը:

Տպել
541 դիտում

Ովքեր եւ ինչի համար էին Զովասարում այս գիշեր ցանկացել տուն պայթեցնել. մանրամասներ

100 օրվա ամփոփում. հեղափոխություն առանց ծանր հետեւանքների

Բռնցքամարտիկ Արամ Ավագյանը կքննարկի ՀՀ ընտրանու հետ կրկին մենամարտերի մասնակցելու հարցը

«էլեկտրիկ Երևան»-ի ամենահայտնի ցուցարարն ու լրագրող Զ. Մեջլումյանը՝ Դ. Սանասարյանի թիմում

«Արմնյուզ»-ի վաճառքի մասին տեղեկությունները կեղծ են. Հրաչյա Քեշիշյան

Պաշտպանը «Վարդաշեն» ՔԿՀ-ում հանդիպել է Շանթ Հարությունյանի հետ

«Դիլիջան ազգային պարկ»-ից 9-ը հազար ծառ հատելու համար մեղադրանք է առաջադրվել 15 անձի

Դատախազը «շու՞տ է մոռացել իր հայտարարությունները». Դավթյանը պատասխանում է Շարմազանովին

Ընտրացուցակներ մաքրելուց մինչեւ օրենքով գողեր. Վալերի Օսիպյանի 100 օրը

ԲԴԽ-ն մշակել է արդարադատության արդյունավետության բարելավման հայեցակարգ

Արցախում ծնունդների թիվն ավելացել է, նորածին տղաների թիվը գերակշռում է աղջիկներին

Անդրիաս Ղուկասյանը ԿԸՀ-ի դիմաց պահանջում է Տիգրան Մուկուչյանի հրաժարականը (տեսանյութ)

Ինչ կապ ունի Ֆելիքս Ցոլակյանը քաղաքացու բնակարանը խլելու հետ. փողոցում են հայտնվել

Վարչապետն ընդունել է ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինվորների ընտանիքների անդամներին

Շարունակվում է ՀՀ պաշտպանության նախարարի աշխատանքային այցը ՌԴ

Մերկելը Բաքվում քննադատելու է Ալիեւին. Աշոտյան

Փաշինյանն ընտրությունից հետո կստանա ժողովրդի ճնշող մեծամասնության աջակցությունը. փաստաբան

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը փոխել է տարբերանշանը

Հայրենադարձներին ավելի շատ հուզում է ՀՀ-ում աշխատատեղերի բացակայությունը. Մ. Հայրապետյան

Ադրբեջանի դիրքորոշումը չի նպաստում Լեռնային Ղարաբաղի շուրջ երկխոսությանը. Բեռլին