Դատավոր, դուխով քա՛յլ արա. Սասնա ծռեր խմբի 10 անդամներն ազատ կարձակվե՞ն

Մոտ մեկ ամիս տեւած ընդմիջումից հետո այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում վերսկսվեց «Սասնա ծռեր» խմբի անդամների գործով դատական նիստը:

Անջատված գործի այս մասով անցնում են Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը, Սմբատ Բարսեղյանը, Գագիկ Եղիազարյանը, Մխիթար Ավետիսյանը, Արմեն Բիլյանը, Արեգ Կյուրեղյանը, Սեդրակ Նազարյանը եւ Էդվարդ Գրիգորյանը:

Դատական նիստերի դահլիճն այսօր լեփ-լեցուն էր. նիստերի դահլիճում էին «Սասնա ծռերի» աջակիցներն ու հարազատները:

Երկրում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո այս գործով պաշտպանները միջնորդում են անհապաղ ազատ արձակել իրենց պաշտպանյալներին: Եվ ահա այսօր սույն գործով էլ պաշտպանական կողմը նման միջնորդությամբ հանդես եկավ:

Մասնավորապես, Վարուժան Ավետիսյանի եւ Արայիկ Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը հաստատապես պնդեց, որ ո՛չ Արայիկ Խանդոյանը, ո՛չ Վարուժան Ավետիսյանը չեն թաքնվելու, նոր հանցանք չեն գործելու, որեւէ մեկի վրա չեն ազդելու: «Չկա այդպիսի բանական մարդ, ով կասկած ունի, որ Խանդոյան Արայիկը կամ Վարուժան Ավետիսյանը կամ մեր մյուս պաշտպանյալները մտադրություն ունեն ազատության մեջ գտնվելու պայմաններում փախուստի դիմել, կամ նոր հանցանք գործել կամ որեւէ մեկի վրա ազդել՝ անկախ նրանց զբաղեցրած դիրքից եւ պաշտոնից: Կամ դատարանը կսկսի իրականացնել արդարադատություն, կամ եթե դա չի իրականացնի, հեղափոխության ալիքը, ինչպես ստիպեց գործադիր եւ օրենսդիր իշխանություններին, ստիպելու է նաեւ դատական իշխանություններին: Դուք բացառիկ հնարավորություն ունեք ձեր կատարած մեկ գործողությամբ ցույց տալու, որ դատական իշխանությունը սկսել է իրականացնել արդարադատություն՝ ծառայելով ժողովրդին»,- ասաց Պապիկյանը, որից հետո դահլիճում ներկա գտնվողները ծափահարեցին եւ սկսեցին վանկարկել «դատավոր, քայլ արա»:

Պապիկյանի միջնորդությանը միացավ նաեւ Սեդրակ Նազարյանի եւ Էդվարդ Գրիգորյանի պաշտպան Լուսինե Սահակյանը՝ ներկայացնելով իր հիմնավորումները: «Վերացվել է նոր հանցագործություն կատարելու ռիսկը, ինչո՞ւ, որովհետեւ շատ ծիծաղելի կլինի, որ Սասնա ծռերը, ազատության մեջ գտնվելով, հիմա պետք է գնան եւ այլեւս արդեն հեռացած իշխանությունների դեմ պայքարեն: Ինչ վերաբերում է թաքնվելու ռիսկին, ապա դա չի եղել, մենք պետք է հասկանանք, որ այստեղ նստած են մարդիկ, ովքեր չեն կարող լքել իրենց երկիրը եւ չեն թաքնվելու: Ուստի, խնդրում եմ, որպեսզի դուք կաշկանդված չլինեք ձեր նախկին որոշումներով, որովհետեւ ձեր նախկին որոշումները կայացվել են այլ իրավիճակում, այժմ այլ իրավիճակ է, եւ այն հիմքերը, որոնք ձեր պատկերացմամբ առկա են եղել նախկինում, այժմ այդպես չէ»,- ասաց Սահակյանը:

Պաշտպան Երվանդ Վարոսյանն էլ ասաց, որ խոսքն այն մասին չէ, որ քանի դեռ մենք ապրում են ազատ, երջանիկ Հայաստանում, ուրեմն թողեք բոլորը գնան իրենց տներով, երջանիկ ապրեն: «Ինչն է փոխվել այս ընթացքում, մահացել է կամ մեզ հավաստիացնում են, որ մահացել է այն վարչախումբը, որի դեմ պայքարել են այս անձինք: Նման պարագայում ինչ հանցագործության կատարման մասին կարող է խոսքը գնալ, կամ թաքնվել ո՞ւմից՝ ռեժիմից, որն այլեւս գոյություն չունի: Ձեր որոշումներից է կախված նաև այն քաղաքացիական համերաշխությունը, որի մասին հիմա շատ է խոսվում։ Ի վերջո, իրոք, պետք է փակել բոլոր արատավոր էջերն ու մաքուր էջից գնալ առաջ։ Ու այսօր, այս պահին դա կախված է ոչ թե ինչ-որ քաղաքական ղեկավարությունից, այլ կոնկրետ մեկ մարդուց, և այդ մեկ մարդը Դուք եք»:

Արմեն Բիլյանի պաշտպան Արմինե Ֆանյանն էլ հիշեցրեց, որ այս գործով վկաների մեծ մասը ոստիկաններ են:

«Եթե մենք կարող ենք ոստիկանների վրա ճնշում գործադրել, ապա ամեն ինչ ավելի վատ է, քան մենք պատկերացնում ենք»,- հայտարարեց Ֆանյանը:

«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը քաղաքացիներին հետեւյալ կոչն արեց. «Եթե այդպես անեք, պատմության մեջ կմնաք որպես արդարության առաջին ծնունդ տվող: Իսկ եթե ոչ, ժողովրդին կոչ եմ անում փակել փողոցները եւ ճնշում գործադրել, որպեսզի Մակյանը կատարի արդար որոշում»: Ի պատասխան դատավոր Մակյանը հայտարարեց, որ իր վրա որեւէ ճնշում լինել չի կարող. «Ձեր կոչը ընկալում եմ որպես արդարադատությանը խոչընդոտելու եւ իմ վրա ճնշում գործադրելու փորձ»: Կոչով դատավորին դիմեց նաեւ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Բիլյանը. «Քե մատաղ, դուխով՝ արա քո առաջին քայլը, սա պատմական օր է»: Սեդրակ Նազարյանը, սակայն այլ դիրքորոշում ուներ. «Ոչ մի պատմական օր էլ չի, ժողովուրդ, շուտ եք ուրախանում, մեկ է՝ գիտենք, որ դատավորը մերժելու է միջնորդությունը»,- ասաց Նազարյանը:

Միջնորդության դեմ առարկեցին մեղադրող դատախազներ Պետրոս Պետրոսյանը եւ Արամ Արամյանը: Այն ժամանակ, երբ մեղադրող Պետրոս Պետրոսյանն իր դիրքորոշումն էր հայտնում, քաղաքացիներն, իբրեւ բողոքի նշան սուլում եւ «Սասնա ծռերին» ազատ արձակելու կոչեր էին անում: «Դատավոր, քայլ արա՛», «դուխով»,«դատավոր ինքդ որոշիր», «Ազատություն քաղբանտարկյալներին» եւ նմանատիպ կոչեր են հնչեցնում աջակիցները:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ. որոշումը կհրապարակվի ժամը 16:00-ին: Ի նշան բողոքի՝ «Սասնա ծռերի» աջակիցները փակել են Արշակունյաց պողոտան:

Տպել
5458 դիտում

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց ծխից 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել