Երևան
25 °C
Հայաստանի Հանրապետության երեք փոխվարչապետից տարիքով ամենաավագը 46-ամյա Մհեր Գրիգորյանն է: ՀՀ նորանշանակ փոխվարչապետը Հայ-ռուսական համալսարանի Էկոնոմիկայի և բիզնեսի ինստիտուտի դասախոս է, Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի պահեստազորի սպա:
Մհեր Հերբերտի Գրիգորյանը ծնվել է 1972 թվականին, Աշտարակ քաղաքում:
1989 թվականին Մհեր Գրիգորյանն ընդունվել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, ապա ավարտելուց հետո՝ 1991 թվականից սովորել է ԵՊՀ իրաբանական ֆակուլտետում` ստանալով իրավագետի որակավորում: 1997-1998 թվականներին անցել է Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանի բիզնես դպրոցի 6-ամսյա որակավորման դասընթաց:
Մհեր Գրիգորյանը 1994-ից երկու տարի շարունակ Ռուսաստանում զբաղվել է անհատ ձեռնարկատիրությամբ, 1996 թվականից սկսել է աշխատել ՀՀ Կենտրոնական բանկում՝ որպես իրավաբան, ապա ավագ իրավաբան-խորհրդատու, իսկ 1997-1999 թվականներին զբաղեցրել է Իրավաբանական վարչության ղեկավարի պաշտոնը:
1999–2005 թվականներին աշխատել է Հայներարտբանկում (այժմ՝ Ամերիաբանկ)՝ որպես իրավաբանական ծառայության ղեկավար եւ գործառնական տնօրեն:
Բանկային համակարգում Գրիգորյանն իր աշխատանքը շարունակել է 2002-2006 թվականներին Համաշխարհային բանկին իրավաբանական-խորհրդատվական ծառայություններ մատուցելով՝ միեւնույն ժամանակ 2004-2005 թվականներին աշխատել նաեւ «HSBC բանկ Հայաստան»-ում՝ որպես իրավաբանական ծառայության ղեկավար:
Այնուհետեւ 2005-2007 թվականներին եղել է «Ինեկոբանկ»-ի գործադիր տնօրեն,
2007-2011-ին աշխատել է «ՎՏԲ-Հայաստան» բանկում՝ արդեն գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնում: 2006-2018 թվականներին զբաղեցրել է «Առկա Կրեդիտ Ռեփորթինգ»-ի խորհրդի անդամի պաշտոնը:
2017 թվականին Գրիգորյանը Սերժ Սարգսյանի հրամանագրով պարգեւատրվել է Անանիա Շիրակացու մեդալով՝ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, տնտեսության զարգացման գործում ներդրած ավանդի համար:
Սերժ Սարգսյանն ու Մհեր Գրիգորյանը
Մհեր Գրիգորյանը 2011 թվականին նշանակվել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահ, այս պաշտոնում աշխատել մինչև 2018 թվականի մայիսի 12-ը՝ ՀՀ փոխվարչապետ նշանակվելը:
Գրիգորյանը «Արդշինբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահի պաշտոնին զուգահեռ եղել է նաեւ «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ընկերության խորհրդի նախագահ՝ կրկին մինչեւ ՀՀ փոխվարչապետի պաշտոնը ստանձնելը:
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Խախտումների մասին որոշումը էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում տուգանքի գումարը կնվազի 20 տոկոսով
Մերձմոսկովյան Բալաշիխայում ադրբեջանցի գործարար է սպանվել
Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ 2024 թվականի բացարձակ հաղթող (տեսանյութ)
Ստեփանավանի թիվ 1 հիմնական դպրոցում վարչապետը ծանոթացել է խնդիրների վերացման աշխատանքներին (տեսանյութ)
Մեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին, հայտնվել ձորակում. ընտանիքի 3 անդամ հիվանդանոցում է
Սահմանազատման մասին պայմանավորվածությունը վերացնում է խաղաղության համաձայնագրի ճանապարհի մեծ խոչընդոտը․ Գերմանիայի ԱԳՆ
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի ինքնությունը կամ պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Փաշինյան
Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ձեռք բերած համաձայնությունը
Վերին Ծաղկավանի անտառում շունը ընկել է մոտ 15 մ խորության ձորը
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին են հանձնվել Սողոմոն Թեհլիրյանին առնչվող բացառիկ ընտանեկան մասունքներ
Չհանդիպելու պլաններ չունենք․ Փաշինյանը՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման հավանականության մասին
Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզի նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել
ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել
Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)
37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը
Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ
Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված
Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան
Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան
Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ
Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)
3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)
Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել
Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան
Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է
Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ
Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել
Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա
ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան
2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է
Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին
ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում
Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)
Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան
Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն
Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան
© 2024 Հայկական ժամանակ