ՏՏ համաշխարհային համաժողով Երեւանում. 80 երկրի 4500-ից ավելի պատվիրակ կմասնակցի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) նախագահ Իվոն Չունին եւ գլխավոր քարտուղար Ջիմ Պոյզանթին: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2019 թվականին Երեւանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (World Congress on Information Technologies-WCIT) կազմակերպմանն առնչվող հարցեր: 

Վարչապետը կարեւորել է համաժողովի անցկացումը մեր երկրում եւ ընդգծել, որ կառավարությունը կգործադրի բոլոր ջանքերը այն բարձր մակարդակով կազմակերպելու եւ անցկացնելու համար: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը լինելու է կառավարության առաջնահերթություններից եւ համոզմունք հայտնել, որ այս բնագավառը կդառնա տնտեսությունն առաջ մղող շարժիչ ուժերից մեկը: 

Նիկոլ Փաշինյանը եւ Իվոն Չուն պայմանավորվել են ձեւավորել համատեղ աշխատանքային խումբ, որը կսկսի համաժողովի պատշաճ կազմակերպման աշխատանքները: Տիկին Չունն ընդգծել է, որ Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային ալյանսը շահագրգռված է ՀՀ կառավարության հետ սերտ փոխգործակցությամբ եւ ներկայացրել Թայվանի փորձը՝ համաժողովի կազմակերպման ուղղությամբ: 

Համաժողովին նախատեսվում է մոտ 80 երկրի 4500-ից ավելի պատվիրակների մասնակցություն։

Տպել
8328 դիտում

Մուտք է գործել տուն, հարձակվել մոր եւ դստեր վրա․ ավազակային հարձակում Արագածոտնում

Նրա աչքը տեսել եւ արձանագրել է պատկերներ․ Փաշինյանը ցավակցել է Արա Գյուլերի մահվան կապակցությամբ

Ժամանակն է, որ «Հայաստան» հիմնադրամը դառնա 21-րդ դարի կառույց. նախագահ Սարգսյան

Բաքուն պատրաստվում է «սև ցուցակ»-ում ներառել Ֆրանկոֆոնիայի օրերին Արցախ այցելած ֆրանսիացի երեք լրագրողների

Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Կերչում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ

Կառավարությունը 11 մլն դրամ կտա լավագուն ուսուցչին եւ լավագույն դաստիարակին

Քոչարյանը հայտարարել է, որ մտադիր է ստեղծել կուսակցություն եւ պայքարել ընդդիմադիր դաշտում

Ինչ շանսեր ունի ՀՀ-ն Ազգերի լիգայում. Վրաստանն արդեն փլեյ-օֆում է

Ֆրանսիայի նախագահը եւ առաջին տիկինը հայկական գինին ու կոնյակը բրենդ են համարել. Նիկոլ Փաշինյան

Արմեն Սարգսյանը ցավակցել է Կերչում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ․ բայց ո՞ւմ

ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել միասեռ ամուսնություններն արգելող օրենքի նախագիծ․ Ուրիխանյան

Զոհրաբ Մնացականյանը՝ ՀԱՊԿ ԽՎ-ն Երեւանի փոխարեն Մոսկվայում անցկացնելու մասին

Վալերի Օսիպյանը՝ իր եւ Հունան Պողոսյանի լարված հարաբերությունների մասին

Ժիրայր Սէֆիլյանի քաղաքացիության հարցը դեռ չի լուծվել․ «Սասնա Ծռեր»-ի հայտարարությունը

Ինչպե՞ս կատարել նվիրատվություն ու աջակցել ՔՊ-ին․ Փաշինյանի գրառումը

Մարտի 1-ի գործով ՄԻԵԴ 2-րդ վճիռը. ՄԻԵԴ-ը ճանաչել է Գրիգոր Ոսկերչյանի եւ Մասիս Այվազյանի իրավունքների խախտումները

Գյումրիում երեկ գիշերը հայտնաբերված նորածինները խնամված են եղել ու մաքուր

Հռոմը դեմ է ՌԴ-ի նկատմամբ ԵՄ սահմանած պատժամիջոցների երկարաձգմանը․ Իտալիայի փոխվարչապետ

ԵԼՔ-ը, ԲՀԿ-ն ընտրություններին մասնակցելու են, ՀՀԿ-ն ռեսուրսներն է հաշվարկում, խնդիրներ ունի՞

Հայաստան-Գերմանիա. քննարկվում են գիտական համագործակցության ընդլայնման հնարավորությունները