Տարոն Մարգարյանը հրաժարական չի տալու. նա անընդունելի է համարում հրաժարականի պահանջը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն հայտնեց քաղաքապետարանի դիմաց հավաքված իր կողմնակիցներին ու հորդորեց վերադառնալ իրենց տուն, ընտանիք, ուշագրավն այն է, որ այն պահին, երբ Երեւանի քաղաքապետն ի վերջո` առավոտից հնչող պահանջներից ժամեր անց, դուրս եկավ քաղաքապետարանից, քաղաքապետարանի մուտքի դիմաց միայն նրա աջակիցներն էին մնացել։

Լրագրողների հարցին, թե ինչու ավելի վաղ դուրս չեկավ ու չարձագանքեց իր հրաժարականը պահանջող ցուցարարների պահանջին, Տարոն Մարգարյանն ասաց. «Ես գտնվում էի այլ վարչական շրջանում, իմացա, որ ակցիա է իրականացվում, փորձեցի շատ արագ ավարտել աշխատանքներս ու միանալ քաղաքացիներին` լսելու նրանց պահանջն ու ինչու չէ` լսելու նաեւ իմ կողմնակիցներին, ովքեր եւս եկել են քաղաքապետարանի դիմաց` իրենց պահանջները ներկայացնելու»։

Իր հրաժարականը պահանջող ու երեւանյան այգու բարեկարգման ծրագրի դեմ բողոքող քաղաքացիների ակցիան Տարոն Մարգարյանը օրենքի խախտում է համարում։

«Հստակ երեւում է, որ օրենքի խախտում է եղել, ակտիվիստները ներխուժել են քաղաքապետարանի շենք, փորձել են քաղաքապետարանի բնականոն աշխատանքները խանգարել։ Ես կոչ եմ անում մեր իրավապահներին զբաղվել այս հարցով», - ասաց նա։

Տարոն Մարգարյանը հրաժարական չի տալու։ Նա անընդունելի է համարում, երբ երկրում գործադիր իշխանության փոփոխությունից հետո պահանջում են համայնքային անկախ, ընտրովի իշխանության հրաժարականը։

Ինչ վերաբերում է Մյասնիկյանի արձանի հետեւում գտնվող երեւանյան այգուն, Մարգարյանը նշեց, որ այն 10 տարով վարձակալության էր հանձնված, բայց քաղաքապետարանի առաջարկով նախկին վարձակալը թույլ է տվել «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամին բարեկարգել այն։

Բարեգործական հիմնադրամն արդեն 3 ամիս շինարարական աշխատանքներ է իրականացնում տարածքում։ Քաղաքապետը վստահեցնում է` այգում սրճարաններ չեն բացվելու, այգին մնալու է երեւանցիներինը, հատված ծառերի փոխարեն տնկվելու են նորերը` մի քանի անգամ ավելի շատ։

Տպել
1872 դիտում

ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացնում է նորացված Մոբայլ և Ինտերնետ բանկ ծառայությունները

Որոշումը վերջնական է. Գյումրիում վաղը հանրահավաք չի լինի

Ներդրեք ՀՀ դրամով ավանդներ ՎՏԲ-Հայաստան Բանկում 10% տոկոսադրույքով

Ucom-ի աջակցությամբ Արցախում կայացավ Դիջիքեմփ 2018-ը

Նախապես ծրագրված սպանդ. Մարտի 1-ի տասը զոհերի մահվան հանգամանքները

Օգոստոսի 17-ին ակտիվորեն մասնակցեք վարչապետ Փաշինյանի հանրահավաքին. Ազատամարտիկների դաշինք

Կարկուտն Ազատանում 8000 տոննայից ավելի կարտոֆիլ է ոչնչացրել

Քայլերթ, հեծանվաերթ, գույներ. YIC-ն Գյումրիում տոնել է Երիտասարդների միջազգային օրը

Կոչ օգոստոսի 17-ի հանրահավաքի կապակցությամբ

ՎՏԲ -Հայաստան Բանկը սահմանել է անվանական կրթաթոշակ լավագույն ուսանողի համար  

Ոստիկաններն առևանգել են Ռ. Քոչարյանին Հաագայի դատարանին հանձնելու ստորագրահավաքի բլանկները

ՇՊՀ նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանին կալանավորելու որոշում է կայացվել,նա հետախուզվում է

Լեւոն Բարսեղյանն ընտրվել է ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ

Տեսանյութ. Սուրեն Փ.-ն միացավ մեր բարեգործական ծրագրին

Ողբերգական ավտովթար Լոռիում. ՊՆ զինծառայող է մահացել (լուսանկարներ)

Մարտի 1-ի գործով կատարված խուզարկությունից հետո ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի եղբայրը

Ոստիկանական բարձր մակարդակի ստեր. Մարտի 1

Բացառիկ ընտրություններ ենք ունենալու. ՀՀ ոստիկանապետ

ՎՏԲ-Հայաստան բանկը մեկնարկում է ավտովարկերի գնման գործընթաց

Հայտնի են այն ոստիկանների անունները, ում արձակած գնդակներից մարտի 1-ին զոհվել է 4 քաղաքացի