Սոցապում ուղղորդում են դատարան. թոշակից զրկված հերթական քաղաքացին

Շուտով կլրանա մեկ տարին՝ ինչ 64-ամյա Հռիփսիկ Գրիգորյանը ոչ մի դրամ թոշակ չի ստանում: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը տիկնոջը բազմիցս առաջարկել է խնդիրը դատարանի միջոցով կարգավորել:

Հռիփսիկ Գրիգորյանը 2017 թվականին՝ 63-ամյակը լրանալուց մի քանի օր անց, դիմել է համապատասխան կենտրոն՝ օրենքով իրեն հասանելիք գումարը ստանալու համար, սակայն մերժվել է: Հռիփսիկ Գրիգորյանի  խոսքով՝ պահանջվող բոլոր փաստաթղթերը, այդ թվում՝  աշխատանքային գրքույկը, ներկայացրել է  ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն:

Մեզ հետ զրույցում Հռիփսիկ Գրիգորյանն ասաց, որ աշխատել է Երևանի պետական հանրախանութում (ներկայիս «Գումի» շուկա), որն այժմ չի գործում. «Հիմնարկի լուծարվելուց հետո փաստաթղթերը չեն պահպանվել, տնօրենն ասում է՝ այրվել են, անհետացել, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն էլ իմ գրքույկն անվավեր է ճանաչել եւ թոշակ չի տալիս»:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից ստացած տեղեկատվության համաձայն՝ Երևանի պետական հանրախանութում (1981-1993թ.թ.) որպես կրտսեր վաճառող Հռիփսիկ Գրիգորյանի աշխատած ժամանակ աշխատանքային ստաժում հաշվառելու եւ տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակելու հիմքեր չկան:

«Դիմեցի իրենց, մի քանի ամիս ձգձգեցին, դրանից հետո էլ մերժեցին, մերժված թուղթն էլ ունեմ, ինձ ասում են, որ ոչինչ չեն կարող անել, որովհետև հիմնարկը լուծարված է, իսկ արխիվում այդ թղթերը պահպանված չեն: Ինձ ասում են, որ միակ տարբերակը դատարան դիմելն է եւ դատարանի միջոցով կարգավորելը»,- ասաց նա:

Հռիփսիկ Գրիգորյանին իր նախկին տնօրենն ասել է, որ մի քանի տարի առաջ հրդեհ է եղել, փաստաթղթերն այրվել են եւ արխիվ չեն հասել. «Իմ մեղքը ո՞րն է, որ ինչ-որ տեղ փաստաթղթե՞ր են այրվել, չգիտեմ էլ, դա սուտ է, թե ճիշտ, իսկ տնօրենը երկրում չէ հիմա: Հռիփսիկ Գրիգորյանի խնդրի մասին ՀԺ-ն հետաքրքրվեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից. նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից մեզ փոխանցեցին, որ ցանկանում են քաղաքացին զանգահարի իրենց, որպեսզի մանրամասն տեղեկատվություն տրամադրեն եւ փորձեն օգնել:

Ավելի ուշ Հռիփսիկ Գրիգորյանը կապ հաստատեց մեզ հետ, հաղորդելով, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից իրեն մի քանի ամիս առաջվա պատասխանն են տվել՝ հերթական անգամ ուղղորդել, որ դիմի դատարան եւ դատարանի միջոցով պարզի: «Ամեն անգամ հենց զանգահարում եմ, ինձ դատարանի տեղն են ցույց տալիս, հաշմանդամություն ունեցող կին եմ: Հետաքրքրվել եմ, դատարան դիմելու համար փաստաբան պետք է վարձես, իսկ փաստաբանի համար գումար է անհրաժեշտ, որը ես չունեմ»,- ասաց 64-ամյա կինը:  

Տպել
3719 դիտում

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի մեջ

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է