Վարչապետը հանձնարարել է գտնել լուծումներ՝ գյուղացիներին վարկային տույժերից ազատելու համար

Այսօր կառավարության հերթական նիստի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախքան օրակարգին անցնելը հետաքրքրվեց թե ի՞նչ տեղեկություններ կան կարկտահարության դեպքերի և վնասների չափերով: Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը նշեց, որ առաջին կարկտահարությունը եղել է մայիսի ութին և տուժել են Արմավիրի, Արագածոտնի և Արարատի մարզի համայնքները, ընդհանուր վնասված տարածքը կազմել է մոտ 350 հեկտար, և վնասի չափը քսանից մինչև ութսուն տոկոս է կազմել, որոշ տեղերում 50-90 տոկոս:

«Մենք ե՞րբ կունենանք վնասի ֆինանսական գնահատական»,- հետաքրքրվեց վարչապետը, ինչին գյուղատնտեսության նախարարը պատասխանեց՝ մեկ շաբաթվա մեջ:

«Մենք կարող ենք արձանագրել, որ հակակարկտային էֆեկտիվ սիստեմ այսօր ՀՀ-ում չունենք և սա լուրջ պրոբլեմ է, նաեւ տարօրինակ, քանի որ երկար ժամանակ ասվում էր, որ այս ոլորտում լուրջ փոփոխություններ պետք է տեղի ունենան: Այդ փոփոխություններ չեն եղել և պետք է հասկանալ, որ ինչն է պատճառը, որ գյուղացիական տնտեսությունները լայնածավալ կերպով չեն օգտվում հակակարկտային ցանցեր օգտվելու հնարավորությունից: Կարելի է կռահել, որ պատճառները ֆինանսական են, մենք լրջագույն խնդիր ունենք գյուղվարկերի հետ, քանի որ գյուղացիների վրա հսկայական վարկային բեռ կա, որոնք ավելի են ծանրացել տույժ տուգանքներով»,- ասաց նա և հայտնեց, որ երեկ Կենտրոնական բանկի հետ քննարկում են ունեցել: Խնդրեց առաջիկայում մեխանիզմներ մշակել, որոնց միջոցով գյուղացիները կազատվեն վարկային տույժ տուգանքներից, ինչպես նաեւ քննարկեն որոշակի վարկային պատմության համաներման հարցը, որ մարդիկ վարկեր ստանալու հնարավորություն ունենան:

«Պարոն Ջավադյան, հույս ունեմ, որ ակտիվ համագործակցություն կլինի համակարգող փոխվարչապետի հետ, որ այդ խնդրով կոնկրետ առաջարկներ ստանանք և փորձենք իրավիճակը հաղթահարել»,- ասաց նա դիմելով Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին:

Գյուղատնտեսության նախարարը հայտնեց, որ 2015 թվականին կարկտահարությունի վնասների չափը կազմել է մոտ ութ միլիարդ, 2016 թվականին՝ 33,2 միլիարդ, անցած տարի՝ 12,2 միլիարդ դրամ:

«Կարծում եմ, եթե մենք վնասի կանխարգելման քաղաքականություն իրականացնենք, այս խնդրի առաջ չենք կանգնի»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը համաձայնեց, որ կանխարգելումը բոլոր դեպքերում ավելի էժան է նստում, քան վնասների հաղթահարումը: «Իսկապես պետք է շատ ինտեսիվ քաղաքականություն վարել, որ հակակարկտային ցանցերը լայնորեն կիրառվեն»,- ասաց նա և կոչ արեց մտածել, ինչպես հակակարկտային ցանցերի արտադրությունը ժամ առաջ սկսել, կարողանան նպատակային ֆինանսավորման մեխանիզմներ կիրառել, որոնք հենց այդ ուղղությամբ կաշխատեն՝ կարևորելով որակի ստուգումը:

Տպել
8735 դիտում

ՀՀ ԶՈՒ աշխատանքային խումբը մեկնել է Մոսկվա

Աֆղանստանում քննարկվել է խաղաղապահ զորքերի սպառազինությունը եւ տեխնիկական հագեցվածությունը

Անցկացվել են հայ-գերմանական երկկողմ ռազմաքաղաքական խորհրդակցությունները

Անհրաժեշտ է քայլ առ քայլ առաջ գնալ. Աննա Հակոբյանը՝ ԼՂ պատերազմի ժամանակ զոհվածների ընտանիքների խնդիրների լուծման մասին

Լուսացույցների տեղափոխություն Սայաթ-Նովայի պողոտա-Չարենցի փողոց խաչմերուկում

Քննարկվում են քրեակատարողական հիմնարկներն օտարալեզու գրականությամբ համալրելու հնարավոր ուղիները

Խարդախությամբ բանկից  փորձել են 1 մլն. եվրո հափշտակել. հայտարարվել է հետախուզում

Իմ քաղաքական գնահատականները շարունակում են մնալ նույնը՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ. վարչապետ

Հայաստանը կարեւորում է Խորվաթիայի հետ համագործակցության ընդլայնումը. հանդիպում նախագահականում

Ստեփանակերտում շուտով երկու նոր մանկապարտեզ կկառուցվի. Արայիկ Հարությունյանը՝ բարեգործական նոր ծրագրի մասին

Առաջիկա հինգ տարիների ընթացքում եկամտահարկի շեմը իջնելու է եւ դառնա 20 տոկոս. Նիկոլ Փաշինյան

Կալանքը Մայրապետյանի անձնական հաշիվների վրա է, որոնցից ֆինանսավորվում էր հեռուստաընկերությունը. պարզաբանում

ՀՀԿ-ի իշխանության ամենածաղկուն շրջանում հրապարակվել են ԼԳԲՏ նախարարների անուններ

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է

Աշոտ Աղաբաբյանը մտածում է «Հրազդանը» վերականգնելու մասին. գրավը 26 մլն դոլար չէ

Քաղաքական իրավիճակն ազդում է քրեական գործի քննության վրա. Փաշինյանը՝ Ալեքսանդր Սարգսյանի 30 մլն-ի մասին

«Մարդ կա, մտել է կառավարություն ու սկսել է իր ընկերների հարցերը լուծել, իմ հրահանգով ազատվել է աշխատանքից

Դեպք է եղել, որ պաշտոնյա են ձերբակալել, քաղաքական մեծ աղմուկ է առաջացրել եւ ես տեղյակ չեմ եղել. Փաշինյան

Կառավարությունում կայացել է մարդկային կապիտալի զարգացման վերաբերյալ քննարկում

Հասանովը կհանդիպի Թուրքիայի եւ Վրաստանի ԶՈՒ ԳՇ պետերի հետ