Ալավերդցի Վահագնի մեղադրանքը մեղմացվել է, իսկ նրա աջ ձեռքը համարվող Արկոն ազատ արձակվել

Ալավերդի քաղաքի բնակիչ Կամո Փիրուզյանի սպանությունը պատվիրելու եւ կատարելու վերաբերյալ գործով նախաքննությունն ավարտվել է։ Այդ գործով որպես մեղադրյալ են ներգրավված Ալավերդցի Վահագն Աբգարյանը եւ Վլադիմիր Դավթյանը:

Մայր գործով նախաքննությունը, սակայն շարունակվում է:

Նախաքննության ավարտ հայտարարելուց առաջ, սակայն քրեական գործի շրջանակներում մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել: Նախ, ազատ է արձակվել Վահագն Աբգարյանի «աջ ձեռքը» համարվող Արկո մականունով հայտնի Արթուր Մնացականյանը: Բացի այն, որ նա ազատ է արձակվել, նախաքննական մարմինը դադարեցրել է նրա նկատմամբ քրեական հետապնդումը: Բանն այն է, որ Վահագն Աբգարյանի մտերիմ Արկոն ցուցմունքներ է տվել Վահագնի դեմ՝ այդպիսով օգնելով քննությանը: Հենց այս պատճառով էլ, ըստ ամենայնի, Արկոն հայտնվել է ազատության մեջ:

Բացի այդ՝ նախաքննության ավարտ հայտարարելուց առաջ մեղմացվել է Ալավերդցի Վահագնի մեղադրանքը: Նրա վրայից, այսպես ասած, հանվել է հանցավոր համագործակցություն ստեղծելու եւ ղեկավարելու հոդվածը (ՀՀ ՔՕ 223-րդ հոդվածի 1-ին մաս) եւ Ալավերդի քաղաքի բնակիչ Ռոման Մոսինյանի սպանությունը պատվիրելու հոդվածը (ՀՀ քրեական օրենսգրքի 38-35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 8-րդ կետերով): Փոխարենը, սակայն Վահագն Աբգարյանին նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածով (ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելը, կրելը կամ փոխադրելը) եւ ՀՀ ՔՕ 312 հոդվածով (կաշառք տալը): Այսպիսով՝ Վահագն Աբգարյանը մեղադրվում է Կամո Փիրուզյանի սպանությունը պատվիրելու, Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանին եւ քննիչ Արտակ Հարությունյանին կաշառք տալու, ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու մեջ:

Տեղեկությունը մեր զրույցում հաստատեց Վահագն Աբգարյանի պաշտպան Հակոբ Ճարոյանը: «Առնվազն երկու ծանր հոդված՝ 15 տարի եւ ցմահ, հանվել է: Այդ հոդվածները հանելու հետ կապված արդեն իսկ ես երկու օր առաջ՝ մայիսի 15-ին, դիմել եմ Քննչական կոմիտեի նախագահին, առաջարկել եմ, որ Վահագն Աբգարյանից ներողություն խնդրեն հետեւյալ տրամաբանությամբ, որ հունվարին մարդուն (խոսքն իր պաշտպանյալի մասին է-հեղ.) վիրավորել են, պատվի ու արժանապատվության հետ խաղացել ամբողջ մամուլով՝ մեղադրելով ինչ-որ ծանր հանցագործություններ կատարելու մեջ եւ թաքուն, առանց որեւէ տեղ հայտարարելու, հանել այդ մեղադրանքները: Հետեւաբար, էդ անձի պատվի, արժանապատվության հետ խաղացել են, եւ առաջարկել եմ ներողություն խնդրել: Իմ պաշտպանյալը ոչ մի մեղադրանք չի ընդունում, եւ ես դատարանում ապացուցելու եմ, որ փնթի գործի արդյունքում արված մեղադրանքներ են՝ հիմնված Արկոյի ցուցմունքների վրա, իսկ թե ինչու է Արկոն շահագրգռված, բնականաբար, դատարանում ես հիմնավորումներ կներկայացնեմ»,- ասաց Աբգարյանի պաշտպանը:

Հարցին, թե ինչ ապօրինի զենքերի մասին է խոսքը, Ճարոյանն ասաց, որ «Մակարով» տեսակի ատրճանակը հանձնել է Արթուր Մնացականյանը (Արկոն):

Նրա խոսքով՝ ապրիլի 26-ին սույն գործով մեղադրյալ Վլադիմիր Դավթյանը նոր ցուցմունք է տվել եւ հայտարարել, որ զենքը (այդ զենքով է սպանվել Կամո Փիրուզյանը-հեղ.) իրեն տվել է Արթուր Մնացականյանը, որը նույն օրը ասել է, թե որտեղ է գտնվում Կամո Փիրուզյանը: Ըստ Ճարոյանի՝ Վլադիմիր Դավթյանը նույնը պնդել է Արթուր Մնացականյանի հետ առերեսման ժամանակ: «Այդ ուղղությամբ մանրամասն քննություն չի արվել: Արթուր Մնացականյանն ասում է, որ չգիտեմ՝ երբ, չեմ հիշում որ օրը, Վահագն Աբգարյանը ինձ տվեց «Մակարով» տեսակի ատրճանակ, ասեց՝ տար, թաքցրու, ես տարա, թաքցրի անտառում, եւ հիմա, քանի որ որոշեցի լրիվ բացահայտել, ատրճանակը ներկայացրեցի վարույթն իրականացնող մարմնին»,- նշեց Ճարոյանը: Հարցին, թե որքան կաշառք է տվել Թաթուլ Շուշանյանին՝ Հակոբ Ճարոյաննն ասաց, որ կրկին, ըստ Արթուր Մնացականյանի ցուցմունքի՝ խոսքը 6000 ԱՄՆ դոլարի մասին է: «Գաղտնալսումով իրար հետ խոսում են Վահագն ու Արկոն, կոնկրետ գումարը չեն նշում, բայց կաշառք տալ, վերցնել, նման անորոշ խոսակցություններ են»,- ասաց պաշտպանը:

Սպանված Կամո Փիրուզյանի իրավահաջորդ ներկայացուցիչ Լուսինե Սահակյանն էլ մեր զրույցում ասաց, որ դեռ մասամբ են ծանոթացել քրեական գործի նյութերին, քանի որ այն շատ ծավալուն է՝ 15 հատոր է կազմում, բացի դրանից նաեւ գաղտնալսումներ են կատարվել, որը եւս շատ մեծ ծավալ է կազմում: «Ամբողջ ժամանակահատվածում կապ է հաստատված եղել Վահագն Աբգարյանի եւ սպանություն կատարողի միջեւ, դա եւս գաղտնալսումներում առկա է, եւ Վահագն Աբգարյանն ամեն ինչ փորձել է անել, որպեսզի զերծ մնա պատասխանատվությունից: Բացի դրանից ասեմ, որ քրեական գործով գաղտնալսումներում եւ քրեական գործի նյութերում երեւում է, որ նաեւ այլ հանցագործություններ են կատարվել, եւ դա եղել է նաեւ պատճառը, որ գործից անջատվել է մաս եւ իրականացվում է քննություն, որպեսզի նաեւ հնարավոր այլ հանցագործությունները բացահայտվեն, ինչպես այս գործով արդեն իսկ ներգրավված անձանց մասնակցությամբ, այնպես էլ՝ դեռեւս չներգրավված անձանց մասնակցությամբ»,- ասաց Սահակյանը:

Հարցին, թե տուժող կողմը ինչպե՞ս է վերաբերվում այն հանգամանքին, որ Վահագն Աբգարյանի մեղադրանքը մեղմացվել է, Սահակյանը պատասխանեց. «Զուտ Կամո Փիրուզյանի սպանության մասով մենք բավարարված ենք նախաքննության ընթացքով, իհարկե, կան որոշակի գործողություններ կատարելու, եւ դրանք մենք կփորձենք ինքներս իրականացնել արդեն իսկ դատական քննության ընթացքում, ինչ վերաբերվում է մյուս մեղադրանքներին, ապա ես մեծ հույս ունեմ, որ գործի քննության ընթացքում միգուցե թե վերաբերմունքը կփոխվի»:

Կամո Փիրուզյանը սպանվել է 2017 թվականի հունիսի 13-ին, օրը ցերեկով: Անհայտ անձը Ալավերդի քաղաքում՝ «Կատա» սուպերմարկետի հարեւանությամբ, կրակոցներ էր արձակել նրա ուղղությամբ։ Նախաքննության սկզբում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Կամո Փիրուզյանի ուղղությամբ Ալավերդի քաղաքի Թումանյան 20 հասցեում գտնվող խանութի մոտ «Մակարով» տեսակի ատրճանակից կրակոցներ է արձակել նույն քաղաքի մեկ այլ բնակիչ՝ ծնված 1991 թ.։ Դեպքի պահին վերջինս գտնվել է նույն հասցեում գտնվող ծաղկի վաճառքի սրահում, որտեղից էլ սկսել է կրակոցներ արձակել դրսում գտնվող Կ. Փիրուզյանի ուղղությամբ, ինչը շարունակել է ծաղկի սրահից դուրս գալուց հետո, ապա նաև՝ ոտքերով հարվածել տուժողի մարմնի տարբեր մասերին: Երիտասարդը՝ 26-ամյա Վլադիմիր Դավթյանն է, որն այս գործով կալանավորված է: Մեզ հայտնի դարձավ, որ ի սկզբանե, որպես այս սպանությանն օժանդակող, կասկածվել է նաեւ այսօր ձերբակալված Վահագն Աբգարյանի «աջ ձեռքը»՝ Արկո մականունով հայտնի Արթուր Մնացականյանը:

2017թ. սեպտեմբերի 20-ին Փիրուզյանի սպանության քրեական գործը քննիչի կողմից մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Լոռու մարզի դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ գործն, ըստ էության, քննելու համար առաջին ատյանի դատարան ուղարկելու միջնորդությամբ: Սակայն երեք օր անց՝ սեպտեմբերի 23-ին, քրեական գործի նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող՝ Լոռու մարզի դատախազի տեղակալի կողմից որոշում է կայացվել լրացուցիչ քննություն կատարելու համար քրեական գործը քննիչին վերադարձնելու մասին: Ինչից մի քանի օր անց ձերբակալվել են Վահագն Աբգարյանը, նրա աջ ձեռքը համարվող Արկոն, Քննչականի պետ Թաթուլ Շուշանյանը, գործը քննող քննիչը:

Սույն գործը, ըստ ամենայնի, կքննվի Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

Տպել
7277 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին