Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում առաջիկա հանգստյան օրերին տեղի կունենան վերջին՝ 30-րդ տուրի հանդիպումները: Ինչպես նշված է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքում, մայիսի 20-ին կկայանան «Ալաշկերտ»-«Գանձասար-Կապան», «Բանանց»-«Արարատ», «Շիրակ»-«Փյունիկ» խաղերը:

Վերջին տուրից առաջ մրցաշարային աղյուսակը 50 միավորով միանձնյա գլխավորում է «Շիրակը»: 2-րդ տեղում գործող չեմպիոն «Ալաշկերտն» է 47 միավորով: Լավագույն եռյակը եզրափակում է օրերս ՀՀ գավաթը նվաճած «Գանձասարը», որն ունի 43 միավոր:

Մրցաշարային աղյուսակն ունի հետեւյալ տեսքը.

1.«Շիրակ» - 50 միավոր

2.«Ալաշկերտ» - 47

3.«Գանձասար» - 43

4.«Բանանց» - 41

5.«Փյունիկ» - 33

6.«Արարատ» - 21

Ինչ արդյունքներ էլ գրանցվեն վերջին տուրում, չեմպիոնը հայտնի չի լինելու: «Ալաշկերտը», թե «Գանձասարը» հայտնի կլինի միայն այն բանից հետո, երբ վերջնական պարզ լինի՝ ինչ պատիժ է կիրառվելու «Շիրակի» նկատմամբ: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՖՖ կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանը:

Օրեր առաջ ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել էր, որ փաստեր են հայտնաբերվել, որ ակումբի մարզիչ, մարզական տնօրեն Արարատ Հարությունյանը փորձել է «Բանանցի» ֆուտբոլիստ Էդվարդ Կպոդոյին համոզել գումարի՝ 5000 դոլարի դիմաց այնպես անել, որ ՀՀ բարձրագույն խմբի առաջնության 27-րդ տուրում իր թիմը պարտվի «Շիրակին»: ՀՖՖ-ն Հարությունյանին ցմահ զրկել է ֆուտբոլային գործունեություն ծավալելու իրավունքից: «Շիրակին» պատժել է նվազագույն աշխատավարձի յոթհազարապատիկի չափով, ընթացիկ առաջնության վաստակած միավորներն էլ 12-ով նվազեցնելու որոշում է կայացրել:

«Շիրակը» համաձայն չէ իր նկատմամբ կիրառված պատժի հետ: Մայիսի 14-ին բողոքարկում է ներկայացրել ՀՖՖ: Սինոյանը նշեց, որ 10 էջանոց բողոքարկում է, որը պետք է ուսումնասիրեն: Երբ պարզ կլինեն արդյունքները, նա չկարողացավ նշել: Կարծիք հայտնեց, որ իրենցից 3-4 օր կարող է պահանջվել ուսումնասիրության համար եւ հավանաբար որոշում կլինի հաջորդ շաբաթ:

«Շիրակ» ֆուտբոլային ակումբի հայտնի միջադեպով ՀՀ ոստիկանությունում հետաքննություն է սկսվել: Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ «Շիրակի» վերաբերյալ ՀՖՖ կարգապահական կոմիտեի կողմից կայացված որոշումը, դրա պատճառ հանդիսացած հանգամանքների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունից մայիսի 8-ին ուղարկվել են Երեւանի դատախազություն, որտեղից ուղարկվել է ՀՀ ոստիկանության Երեւանի վարչություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու եւ քրեական գործ հարուցելու հիմքերը պարզելու նպատակով:

Տպել
1486 դիտում

Պուտինը հայտնել է Ասադին С-300 համակարգերի մատակարարման մասին

Արցախն անկախության նույնքան իրավունք ունի, որքան ՀՀ-ն, Բելառուսը եւ Ադրբեջանը. Շարմազանով

Տոնոյանը Մուրացանի հոսպիտալում այցելել է վիրավորված զինծառայող Արթուր Գեւորգյանին

«Մանկական եվրատեսիլում» ՀՀ-ն կներկայացնի 12-ամյա L.E.V.O.N-ը

Իգոր Դոդոնը ժամանակավորապես հեռացվել է նախագահի պաշտոնից

Հարվածել են լրագրողի ձեռքին, օպերատորի ուսից քաշել․ Երեւանի ընտրություններում խախտվել են լրագրողների իրավունքները

Երթեւեկության փոփոխություն Կիեւյան և Սեբաստիայի փողոցների չկարգավորվող հետիոտնային անցումներ հատվածներում

Երեւանի ընտրություններին ցածր մասնակցության մասին փաստարկները, մեղծ ասած, ծիծաղելի են. վարչապետ (տեսանյութ)

ՕԵԿ-ը շնորհավորել է «Իմ քայլը» դաշինքին Երեւանի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններն ընդհանուր առմամբ անցել են լավ կազմակերպված. Բաբլոյան

Մենք հիմքեր չենք տեսնում նոր խորհրդարանական ընտրությունների. ՀՀԿ խմբակցության ղեկավար

Ի՞նչ հանդիպումներ ու քննարկումներ է ունեցել սփյուռքի նախարարը Լիբանանում․ այցն ավարտվեց

Քննարկում սկսելու որեւիցե խնդիր չունենք. Էնֆիաջյանը` Փաշինյանի հայտարարության մասին

Երեւանի ավագանու ընտրությունները տեղի են ունեցել ազատ ու արդար պայմաններում. ՀՅԴ ԳՄ

Երիտասարդ ազատոճայիններն աշխարհի առաջնությունից վերադառնում են 2 բրոնզով

Լոռու մարզի 3 համայնքում համայնքի ղեկավար կընտրեն

Վարչապետի խորհրդականը նշանակվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն

Երեւանի ավագանու 65 մանդատից 57-ը կստանա «Իմ քայլը», 5-ը՝ ԲՀԿ-ն, 3-ը՝ «Լույս»-ը. նախնական

Ավազակային հարձակում «Առինջ մոլ»-ում. կասկածյալը հայտնաբերվեց

ԿԸՀ-ն կհրապարակի Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցած ընտրողների ստորագրված ցուցակները