Հրաչյա Ռոստոմյան. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի կենսագրությունը

Նոր ձեւավորված կառավարության անդամներից ամենաքննարկված նախարարներից է ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախկին նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Քաղաքացիներին ամենից շատ մտահոգող հարցն այն է, թե սպորտի նախարարն ինչպես կարող է արտակարգ իրավիճակների նախարար աշխատել:

Հրաչյա Դավթի Ռոստոմյանը ծնվել է 1981 թվականին, Երեւան քաղաքում: 1998-2003 թվականներին սովորել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետում՝ ստանալով բժիշկ-ստոմատոլոգ թերապևտի մասնագիտացում: 2006 թվականին ստացել է ունիստոմատոլոգ-օրթոպեդի որակավորում: 2006-2010 թվականներին սովորել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզաառողջարարական ֆակուլտետում եւ ստացել մարզիչ մանկավարժի որակավորում:

Ռոստոմյանը 1997-99 թվականների աշխատել է «Անի 90» ՍՊԸ-ում՝ որպես ապրանքագետ: 2003 թվականին թիվ 5 մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկայում աշխատել է բժիշկ-ինտերն, ապա 2006-2008 թվականներին դասախոսել է Երևանի պետական բժշկական համալսարանում, որտեղ մինչեւ 2009 թվականը եղել է ֆիզդաստիարակության ամբիոնի լաբորանտ: 2006 թվականի մարտի 12-ից ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ է:

2008-2009 թվականներին եղել է Երևան քաղաքի ավագանու անդամ, 2010-2012 թվականներին՝ ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար:

2012 թվականին նշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, ապա 2013 թվականից կրկին ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար՝ մինչեւ 2016-ը: Արդեն 2016 թվականին նշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար:

Ռոստոմյանը երկար տարիներ խաղացել է բասկետբոլի Հայաստանի հավաքականի կազմում, մասնակցել է միջազգային մրցաշարերի։ Մի շարք գիտամեթոդական հոդվածների հեղինակ է, ՀԱՕԿ-ի տեղեկագրի համահեղինակ: Հրաչյա Ռոստոմյանը զինապարտ է, պահեստի լեյտենանտ: Պարգևատրվել է հայրենիքին մատուցած ծառայության համար 2-րդ աստիճանի մեդալով, «Հրանտ Շահինյան», ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան», «Զինվոր հայրենյաց» և Երևանի պետական բժշկական համալսարանի 75-ամյակին նվիրված ոսկե մեդալներով, ՀՀ նախագահի շնորհակալագրով: Մանկավարժական գիտությունների թեկնածու է:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

2018 թ. մայիսի 12-ից՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար:

Տպել
2254 դիտում

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը

Ծեծկռտուք Արտաշատի զինկոմիսարիատում. ըստ քաղաքացու ահազանգի՝ կապիտանը կոտրել է իր քիթը

Պարզաբանումներ եմ պահանջելու Բելառուսի ու Ղազախստանի նախագահներից. Փաշինյանը՝ ՀԱՊԿ նիստի զարգացումների մասին

Ոստիկանությունը օպերատիվ տվյալներ է ստացել, որ Երեւանում հիպնոսի միջոցով փող են կորզում

Ջիբրալթար-Հայաստան ֆուտբոլային հանդիպման մեկնարկային կազմերը

Երկու օր առաջ Հայաստանում էր, հիմա՝ չգիտեմ. Շարմազանովը՝ Տարոն Մարգարյանի գտնվելու վայրի մասին

Աշխարհը չէի փոխի քո հետ. Սիրուշոն շնորհավորել է Լեւոն Քոչարյանի ծնունդը

Իրական ընդդիմություն կձեւավորվի ընտրություններից հետո

Արսեն Ջուլֆալակյանն ու լրագրողը պարզաբանել են թյուրիմացությունը

Նոր մանրամասներ հոկտեմբերի 27-ին նռնակով կառավարության շենք ներխուժման դեպքից. պարզվել է՝ ով է նա

Արցախի պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է Արցախի պետական համալսարանի ուսանողների

Այդ տարածքը իմն է, իմ սեփականությունն է. Լոռու մարզպետը՝ սեփական ատամնաբուժարան կառուցելու մասին

Մարկոս Պիզելին՝ Ղազախստանի առաջնության լավագույն ֆուտնոլիստ

Քաղաքապետն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիին

Վաչագան Ղազարյանը ցուցմունք է տվել. քննարկվում է կրկին գրավի միջնորդությամբ հանդես գալու տարբերակը

Ավան վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

23-ամյա Վահագնի շնորհիվ մարդկանց կյանքեր կփրկվեն. արյան տարբեր խումբ ունեցողներ շարունակում են արյուն հանձնել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը կպարգեւատրվեն

Հույս ունեմ կկարողանանք Աբաջյանի հերոսությանն արժանի ապրել՝ անկախ նրանից` ինչով ենք զբաղվում. Փաշինյան

Հայ մարզիչը ղազախական ակումբի մանկապատանեկան ֆուտբոլը ղեկավարելու ու Հենոյի գեղեցիկ քայլի մասին