Սերն առ աթոռ. ՀՀԿ-ի քաղաքապետերի միտինգներն ու բեմադրությունները (տեսանյութ)

Թավշյա հեղափոխության շնորհիվ բարձրագույն իշխանության ներկայացուցիչները «զենքերը» վայր դրեցին եւ գիտակցեցին, որ երկրում չունեն իշխանություն: Հայաստանում բռնապետի սիմվոլ դարձած Սերժ Սարգսյանի հրաժարականը, տարբեր տրամաչափի ՀՀԿ-ականների համար, սակայն, կարծես թե իրողություն չէ: Մասնավորապես, Երեւանի ՀՀԿ-ական քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որը վերընտրվել է ռեժիմի կիրառած մեխանիզմների արդյունքում, հրաժարական տալ չի ցանկանում: Կառավարության մայիսի 17-ի նիստից հետո երկրի ղեկավար Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե ի՞նչ կարծիք ունի Մարգարյանի հրաժարականի պահանջի մասին, հստակ հայտարարեց, որ Երեւանի ղեկավարը կեղծիքների արդյունքում է ընտրվել:

«Երեւանի քաղաքապետի ընտրությունների վերաբերյալ ես իմ գնահատականները տվել եմ, Տարոն Մարգարյանն ընտրվել է ընտրակեղծիքների միջոցով»,- ասել էր Փաշինյանը:

Տարոն Մարգարյանը կարծես թե չի ցանկանում այս հանգամանքը հաշվի առնել եւ հայտարարում է, որ իր օրակարգում հրաժարականի հարց չկա: Դիտարկմանը, թե երկրի ղեկավարն է խոսում իր՝ ընտրակեղծիքներով ընտրվելու մասին, Մարգարյանն արձագանքեց.

«Ես դեռ մեկ տարի առաջ եմ արձագանքել այդ խոսակցություններին»,- նշեց նա:

«Հայկական ժամանակ»-ի հարցին՝ քաղաքական իրավիճակի փոփոխությունը բավարար չէ՞ որ նա հրաժարական տա, քաղաքապետը պատասխանեց. «Ես այդ կարծիքին չեմ, տեղական ինքնակառավարման մարմինն անկախ կառույց է, ընտրովի մարմին է եւ տեսնում եք, որ մենք մեր աշխատանքներն ենք իրականացնում»: Մարգարյանը վստահ է, որ նոր կառավարության հետ աշխատանքը ստացվելու է արդյունավետ:

Համաժողովրդական շարժման օրերին Ավան վարչական շրջանում խաղաղ ցուցարարների վրա անհայտ անձինք հարձակվեցին եւ ծեծի ենթարկեցին երիտասարդներին: Հետաքննող լրագրողները պարզեցին, որ այդ անձանց հիմնական մասն աշխատում են Ավանի թաղապետարանում եւ ծեծուջարդը կազմակերպել են Տարոն Մարգարյանի ցուցումով: ՀԺ-ի հարցին՝ ինչո՞ւ է կանգնած նման «բանդայի» հետեւում, Մարգարյանը պատասխանեց.

«Ես դատապարտում եմ բոլոր բռնությունները եւ իրավապահները զբաղվում են դրանով, կբացահայտեն»: Իսկ հարցապնդմանը, որ այդ նույն անձինք իրեն աջակցում էին այս օրերին, Տարոն Մարգարյանը նշեց. «Ես այդ կարծիքին չեմ: Նրանք երեւանցիներ էին եւ իրենց քվեն էին տվել մեկ տարի առաջ, այժմ եկել էին իրենց քվեն պաշտպանելու»:

Տարոն Մարգարյանի անունը կապվում է մի շարք սկանդալային միջադեպերի հետ: Նախ՝ վարչապետը հայտարարում է, որ նա ընտրակեղծիքներով է ընտրված, հետո պարզվում է, որ «բանդա» է հովանավորում: Մեծ աղմուկ բարձրացրեց նաեւ բացահայտումը, որ Երեւանի քաղաքապետարանը համայնքային բյուջեի միջոցներից 100 հազար դրամով կոնյակի բաժակներ է գնել: Մեր դիտարկմանը՝ եթե այս սկանդալներում ներգրավված չէ, ինչո՞ւ քայլեր չի ձեռնարկում, որ իր անունը «մաքրի», Մարգարյանը նկատեց, որ աշխատելով է իր արդարությունը ցույց տալիս:

«Մի քանի տարի շարունակ որոշ պիտակավորումներ փորձել են իրականացնել, բայց բոլորս տեսնում ենք, որ Երեւանը ծաղկում է: Մենք ունենք ժառանգած պրոբլեմներ, որոնք լուծում ենք»,- ասաց նա:

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն արդեն իսկ հակաքայլերի է անցել՝ ընդդեմ իր հրաժարականը պահանջողների: Տեղեկություններ կան, որ դպրոցների, մանկապարտեզների, բուժհիմնարկների, համատիրությունների եւ վարչական շրջանների թաղապետարանների աշխատակիցներին ցուցակագրել են՝ ցանկացած պահի փողոց դուրս հանելու եւ «Տարոնը մեր քաղաքապետն է» A4 ֆորմատի պաստառներ գլխավերեւներում պահելու համար: Անգամ հերթապահություն է սահմանված, թե որ կառույցների աշխատակիցները, ըստ անհրաժեշտության, երբ են դուրս գալու եւ երբ են միմյանց հերթափոխելու: Նրանք նաեւ տեղեկատվական քարոզարշավ են պլանավորել ֆեյսբուքյան կեղծ էջերի միջոցով:

Տարոն Մարգարյանը ՀԺ-ի հարցին ի պատասխան բացառեց, որ Գյումրու քաղաքապետարանում տեղի ունեցած շոուի սցենարով մեկ բեմադրություն էլ Երեւանի քաղաքապետարանում կցուցադրվի: Սակայն տեսանելի է, որ նա իր ենթակայության տակ գտնվող կառույցների աշխատակիցներին օգտագործում է իր անձնական շահերի համար:

Տարոն Մարգարյանից զատ, իր սեփական աթոռը երեկ ապահովագրեց նաեւ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Քաղաքական ճամբարների գրեթե բոլոր մայրուղիներով երթեւեկած, ՕԵԿ-ԲՀԿ-ՀՀԿ տարբերանշաններով դակված Սամվել Բալասանյանի սցենարով, ավագանու կազմի իր ենթակաները իրեն անվստահություն հայտնեցին: Հետո նրանք դեմ եղան, որ նա լքի քաղաքապետի պաշտոնը եւ այսպիսով՝ մեկ տարի շարունակ Բալասանյանին ոչ ոք չի կարող անվստահություն հայտնել:

Տպել
5330 դիտում

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ