Ազատել տնտեսությունը քաղաքականությունից. խմբագրական

Երեկ կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը զբաղեցրած պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել: Դրա հիման վրա Հարությունյանը ազատվեց այդ պաշտոնից, եւ ՊԵԿ նախագահ նշանակվեց Դավիթ Անանյանը (նկարում), որը մինչ այդ ՀՀ ֆինանսների փոխնախարարն էր:

Կառավարության ձեւավորումից հետո սա թերեւս ամենակարեւոր որոշումն էր, որը վերաբերվում է տնտեսությանը: Գործարար շրջանակներում կար որոշակի անորոշություն, որը այս նշանակմամբ էականորեն կցրվի:

Իհարկե, մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունները գործող այս կառավարության առաջնային խնդիրների շարքում ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելն է, եւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը այնպես, որ դրանց արդյունքների նկատմամբ կասկածներ չլինեն:

Բայց կան նաեւ տնտեսության ոլորտում իրականացվելիք առաջնային խնդիրներ: Փաշինյանի ներկայիս կառավարությունը չի ստանձնել սոցիալական վիճակի կտրուկ ու անհապաղ բարելավման խնդիր: Նման հասարակական ընդգծված պահանջ էլ չկա, որովհետեւ հասկանալի է, այդ խնդիրը պետք է դրվի ապագա կառավարության առջեւ, որը կձեւավորվի առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում: Սակայն դա չի նշանակում, թե արդեն գործող կառավարությունը չունի տնտեսական ոլորտին առնչվող խնդիրների լուծման պարտավորություն: Եթե փորձենք մի նախադասությամբ բնորոշել այդ խնդիրների շրջանակը, ապա դա թերեւս կհնչի այսպես՝ տնտեսության վրա քաղաքական ազդեցության հնարավորինս նվազեցում: Ի՞նչ է դա նշանակում:

Հայաստանի տնտեսությունը ամբողջությամբ կառուցված էր ՀՀ քաղաքական վերնախավի շահերի սպասարկումը իրականացնելու համար: Հենց այդ նպատակով էին ստեղծվել մոնոպոլիաներն ու օլիգոպոլիաները: Հայաստանի ֆինանսատնտեսական ռեսուրսների մեծագույն մասը կենտրոնացած էր եւ հիմա էլ դեռ կենտրոնացած է մի քանի ընտանիքների ձեռքում: Սրա իմաստը շատ պարզ է: Նախ դա թույլ է տալիս վերնախավի ձեռքում կենտրոնացնել հսկայական հարստություն: Բայց միակ նպատակը հարստությունը չէ: Այդ մոնոպոլիաների ու օլիգոպոլիաների մյուս գործառույթը իշխանության վերարտադրության ապահովումն էր: Գործազրկության չափազանց բարձր մակարդակ ունեցող Հայաստանում օլիգարխների մոտ աշխատող քաղաքացիները աշխատանքը կորցնելու վախից դառնում էին խիստ կառավարելի եւ քվեարկությունների ժամանակ հլու-հնազանդ քվեարկում էին այն անձի կամ քաղաքական ուժի օգտին, որը նախընտրելի էր օլիգարխ գործատուի համար:

Բացի դրանից, հենց օլիգարխներն էին իրենց վրա վերցնում իշխանական ուժի նախընտրական բոլոր ծախսերը: Շտաբների գործունեության ապահովում, ընտրակաշառք եւ այլն: Ահա այսպիսի բազում ծառայությունների դիմաց օլիգարխները ստանում էին որոշակի ինդուլգենցիաներ. օրինակ, իրենց բիզնեսների մի մասը ստվերում պահելու, իրենց բիզնեսը մրցակցությունից պաշտպանելու եւ այլն: Գործող կառավարության առաջ տնտեսական ոլորտին առնչվող առաջնային խնդիրը հենց այս սխեմայի հիմնահատակ կործանումն է: Սա ինքնին արդեն որոշակի ռեսուրս է տնտեսության աշխուժացման համար որոշակի խթաններ ստեղծելու համար: Օլիգարխներին իշխանական հովանավորչությունից զրկելը մի կողմից կկրճատի ստվերը, մյուս կողմից հնարավորություն կստեղծի նրանց կողմից մինչեւ հիմա վերահսկվող շուկաներում նոր տնտեսվարողների հայտնվելուն:

Սակայն սրա հետ մեկտեղ գործող կառավարության առջեւ կանգնած ամենահրատապ խնդիրը բյուջեի նախատեսված մուտքերի ապահովումն է: Թե ինչ վիճակ է այսօր հարկային մուտքերի տեսանկյունից, կարելի է պատկերացում կազմել պաշտոնական ցուցանիշներից: Ապրիլին հարկային մուտքերը էականորեն գերազանցել են ամսական պլանը, եւ դա այն դեպքում, երբ այդ ամսվա երրորդ տասնօրյակը մեր տնտեսությունը ապրել է հեղափոխության պայմաններում: Կարելի է կանխատեսել, որ առաջիկայում էլ հարկերի հավաքագրման տեմպը եթե էլ ավելի չմեծանա, ապա կմնա բավարար մակարդակի վրա: Գործող կառավարությունը օլիգարխների վայելած հովանավորչությունը, անշուշտ, վերացրել է, հաստատել մրցակցության հնարավորություն այլ տնտեսվարողների համար, միեւնույն ժամանակ չի իրականացնում վրեժխնդրություն այդ օլիգարխների նկատմամբ եւ չի պատրաստվում գույքի արհեստական վերաբաշխումներ իրականացնել, ինչը երաշխիք է, որ տնտեսությունը նախկին արատավոր կառուցվածքից նորմալ կառուցվածքի կանցնի առանց ցնցումների:

Հաջորդ հրատապ խնդիրը, որ կանգնած է գործող կառավարության առջեւ, ծագեց հենց երեկ՝ վերջնական ձեւավորված կառավարության առաջին նիստի ժամանակ: Նախքան օրակարգին անցնելը վարչապետը հետաքրքրվեց, թե ի՞նչ տեղեկություններ կան կարկտահարության դեպքերի եւ վնասների չափերով: Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը նշեց, որ առաջին կարկտահարությունը եղել է մայիսի ութին, եւ տուժել են Արմավիրի, Արագածոտնի եւ Արարատի մարզի համայնքները, ընդհանուր վնասված տարածքը կազմել է մոտ 350 հեկտար, եւ վնասի չափը քսանից մինչեւ ութսուն տոկոս է կազմել, որոշ տեղերում՝ 50-90 տոկոս: Վնասի ֆինանսական գնահատականը կլինի մոտ մեկ շաբաթից: ՀՀ գյուղատնտեսության նախարարը հայտնել է, որ 2015 թ. կարկտահարությունից վնասների չափը կազմել է մոտ ութ միլիարդ, 2016 թ.՝ 33,2 միլիարդ, անցած տարի՝ 12,2 միլիարդ դրամ: Այսինքն, անընդհատ ծագելու են օպերատիվ լուծումներ պահանջող խնդիրներ՝ կարկուտներ, երաշտ, հեղեղներ որոնց հասցրած վնասների ամբողջական կամ մասնակի փոխհատուցումներ են պահանջվելու: Բայց երեկ վարչապետն ու գյուղատնտեսության նախարարը խոսեցին, մասնավորապես, կարկուտների կանխարգելման եւ դրանց վնասների չեզոքացման հնարավոր լուծումների վերաբերյալ: Խոսքը կարկտաբեր ամպերի ցրման ավելի էֆեկտիվ միջոցների կիրառման եւ հակակարկտային ցանցերի կիրառման խթանումը ապահովող միջոցառումների մասին է: Բայց դա շատ ավելի երկարատեւ հեռանկարում լուծվելիք խնդիր է:

Տպել
2423 դիտում

Իրանում այսօր կախաղան է հանվել «ոսկիների սուլթանը»

Արմեն Աշոտյանն այլեւս ընդգրկված չէ Բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմում

Ալեքսիս Օհանյանը նոր կադրեր է հրապարակել հայաստանյան այցից եւ «Շախմատ» կոնյակի պատրաստման ընթացքից

Մի խումբ անձինք ապօրինի ավտոկայանատեղի են կազմակերպել, հատուկ համազգեստով գումարներ գանձել

Դավիթ Տոնոյանն ու ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը հուշագիր են ստորագրել

«Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներն՝ ըստ ընտրատարածքների

Հանդիպել են ՄԱԿ-ի Խաղաղ հավաքների և միություններ կազմելու հարցերով հատուկ զեկուցողն ու Ա. Միրզոյանը

Նորմալ երկիր ա դարձել, մեր վարչապետը օրինականություն ա մտցրել, էդ քիչ ա՞. քրեական հեղինակություն Նորատուսցի Արա

Քոչարյանի պաշտպանը Վճռաբեկ է ներկայացրել ապացույց, թե ինչպես են ըստ Քոչարյանի ցուցարարները Մարտի 1-ին կրակում

Ն. Փաշինյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն, աշխատանքային ընթրիք ունեցել Հարվարդի շրջանավարտների հետ

Արցախի ՄԻՊ-ն ու Աննա Հակոբյանը քննարկել են մարդու իրավունքներին եւ մարդասիրական խնդիրներին առնչվող ծրագրերը

Հոգով ու սրտով կապված եմ եղել մարզիս հետ. Վահրամ Բաղդասարյանը դիմում է լոռեցիներին

ԿԸՀ-ն բաշխել է ընտրությունների տեղամասային հանձնաժողովների նախագահների ու քարտուղարների պաշտոնները

Ցուկերբերգն արգելել է Facebook-ի գրասենյակում Apple սմարթֆոնների օգտագործումը

Եղանակային պայմաններից ելնելով շարունակում է փակ մնալ Վերին Լարս տանող ճանապարհը

Եթե որևէ պրոֆեսոր ֆինանսական վնաս է պատճառել, ապա դա Գագիկ Եթիմյանն է. ՎՊՀ-ում զայրացած են

Զվարճալի միջադեպերի պատճառով Հայկ Կասպարովի տեսահոլովակը պատրաստելը ձգձգվել է

Տեղացած ձյունը մի շարք ճանապարհներին դժվարություններ է առաջացրել (լուսանկարներ)

Նոյեմբերի 15-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 484 դատապարտյալ

2 խնդիր, ինչի համար Հովհաննես Մարգարյանը չի մասնակցի ընտրություններին