Գյումրիում երեկ սպանության վայրում 2 հրազեն է գործել, հայտնաբերվել է նաև չկրակված փամփուշտ

Երեկ՝ մայիսի 17-ին, ժամը 17:15-ին, Գյումրիում Վարդան Մամիկոնի Կարապետյանը եւ Թելման Հայկազի Կարապետյանը սպանվել են հրազենով: Նախնական ուսումնասիրությունների համաձայն, այն եղել է մակարով տեսակի ինքնաձիգ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՇՄ դատախազ Կարեն Գաբրիելյանը: Ըստ նրա, դեպքի վայրում՝ Ղուկասյան փողոցում, դատելով դիերի վրա առկա վնասվածքներից, առնվազն 5 կրակոց է հնչել: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են պարկուճներ եւ եւս մեկ  չկրակված փամփուշտ:

«Այս պահին ունենք տվյալ, որ մեղադրյալը կրակել է մեկ զենքից: Կպարզենք, թե մյուս զենքը ում կողմից է  գործածվել: Ներկա պահին տվյալ չկա՝ սպանվածների մոտ եղե՞լ է հրազեն, թե՝ ոչ: Նախաքննության արդյունքներով այն պարզ կդառնա»,-ասաց դատախազը:

Սպանվածներից մեկն, ըստ առկա տվյալների, նախկինում եղել է դատապարտված սպանություն կատարելու համար: Երեկվա սպանությունը, սակայն, ըստ ՇՄ դատախազի, հին դեպքի հետ կապ չունի: «Նշված անձինքն նախկինում եղել են նորմալ հարաբերությունների մեջ, բայց կոնկրետ դեպքի օրը որոշակի առիթի հետ կապված, այժմ չեմ կարող բարձրաձայնել, թե ինչի հետ կապված, վիճաբանել են, որն էլ հանգեցրել է սպանության: Դեպքը տեղի է ունեցել Ղուկասյան փողոցի վրա, բայց դա սպանված անձանց բնակության փողոցը չէ»,-նշեց Կարեն Գաբրիելյանը:Ըստ դատախազի, սպանվածները Գյումրի բկ են տեղափոխվել «Մերսեդես» մակնիշի մեքենայով, որի վարորդը դեռ հայտնաբերված չէ:

Առկա տեղեկատվությամբ, սպանվածները հորեղբորորդիներ են, հիմնական զբաղվածություն չեն ունեցել, մասնավոր աշխատանքներ են կատարել, բայց որեւէ վայրում գրանցված աշխատողներ չեն հանդիսացել:

Նշենք, որ այս դեպքով հարուցված է քրեական գործ ՀՀ ՔՕ ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի եւ 235-րդ հոդվածի հատկանիշներով:

Կատարվել են մի շարք անհետաձգելի քննչական եւ դատավարական գործողություններ, որոնց արդյունքում ձեռք բերված ապացույցների հիման վրա որոշում է կայացվել՝ Գյումրի քաղաքի 1997թ. ծնված բնակչին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 6-րդ կետերի, 235-դ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Տպել
4840 դիտում

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան