Գրետա Սարգսյանը ազգային արժեքների կրող է եղել. Բակո Սահակյանի ցավակցական հեռագիրը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 20-ին ցավակցական հեռագիր է հղել Վազգեն Սարգսյանի մոր՝ Գրետա Սարգսյանի մահվան կապակցությամբ։

Ինչպես  տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հեռագրում ասված է․ «Սրտի կսկիծով տեղեկացա ՀՀ Ազգային հերոս, Արցախի հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի մոր՝ Գրետա Սարգսյանի մահվան մասին։

Գրետա Սարգսյանը մեր ժողովրդին հայտնի է որպես ազգային արժեքներ կրող, մարդկային ու բարոյական բարձր արժանիքներով օժտված, հայ առաքինի կնոջ ու մոր տիպար։ Իր ամբողջ կյանքի ընթացքում նա անմնացորդ նվիրված է եղել ընտանիքին եւ հայրենիքին։ Գրետա մայրիկի պայծառ հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների սրտերում։

Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին եւ մաղթում արիություն ու ոգու կորով։ Խոր վշտի այս ծանր պահին մենք կիսում ենք ձեր ցավը եւ ձեզ հետ միասին սգում անդառնալի կորստի կապակցությամբ»։

Տպել
765 դիտում

Մենք սատարել ենք ՀՀԿ-ին, չի բացառվում առաջիկայում այլ ուժի սատարենք. ԵԿՄ հայտարարությունը

«Երկրապահներ»-ը այլևս ղեկավար չեն ուզում ունենալ, խորհուրդ կստեղծվի. ԵԿՄ վարչության նիստ է

Գեղարքունիքում բախվել են Վիլիսն ու Նիվան, գլխիվայր շրջվել, հայտնվել դաշտում, 5 վիրավոր կա

Նախորդ շաբաթ հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձ է կանխվել, զինտեխնիկայի տեղաշարժ եղել

600 դոլար հուշանվեր թղթադրամներով փորձել են բջջային հեռախոս գնել. մի քանի անգամ ստացվել է

4 օրյա զորավարժություններ՝ Արցախում. հարձակում, հակագրոհ, պաշտպանողական մարտ եւ այլն

Վիճաբանություն, դանակահարություն, կրակոցներ ու վիրավորներ՝ «Դիվա» գիշերային ակումբի մոտ

Հայտնի թուրք ցեղասպանագետ Թաներ Աքչամն այցելել է Հայաստան, հանդիպել ԱԳ նախարարին

«ԱրթՄեդ» 6 հարկանի ԲԿ-ի շենքից քաղաքացին սպառնում էր նետվել. ԱԻՆ-ը կանխել է

ԱԻ նախարար այցելել է Արթիկի ՀՓՋ, խոստացել լուծել շենքային պայմանների ու տեխնիկայի խնդիրը

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի (լուսանկարներ)

Վարչապետը շնորհավորել է նախագահին՝ ծննդյան տարեդարձի կապակցությամբ

Վարչապետը ժողովրդի ուժն է. 25 տարվա բացակայությունից հետո Գյումրիում էր Մարթեն Յորգանցը

Ասկերանում հայտնաբերվել է ԵԿՄ-ի կողմից յուրացված մեծ քանակությամբ քառօրյայի օգնություն

Ծռերի մեթոդը հուրն է, Փաշինյանինը՝ ջուրը, հուրն ու ջուրը փորձում են միանալ. Վ. Ավետիսյան

Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Էնֆիաջյանը կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

«ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի»-ն պետությանը պատճառել է 300 մլն-ի վնաս. սեփականատերը Լ. Սարգսյանն է

Գերմանիան 10 հոգով վերջին վայրկյաններին փրկվեց ԱԱ 2018-ում տապալվելուց

Գնում ենք արեւմուտք. ՆԱՏՕ-ի հետ` անհատապես

Սահմանադրական փոփոխություններ. շարունակեք մնալ աբորիգեն