Կեսարիայի Սբ․ Աստվածածին հայ եկեղեցին ոստիկանատնից ու մարզասրահից վերածվում է գրադարանի

20/05/2018 schedule14:49

Ներկայիս Թուրքիայի Կայսերի (պատմական Կեսարիա) քաղաքում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին հայկական եկեղեցին կվերածվի գրադարանի։ Կայսերիի քաղաքապետարանն արդեն սկսել է եկեղեցու շինության վերանորոգման – վերականգնման աշխատանքները։ Օսմանյան ժամանակաշրջանին պատկանող այս կառույցը նախկինում տարբեր ժամանակահատվածներում ծառայեցվել է որպես ոստիկանական բաժանմունք և մարզասրահ։

Թուրքական մամուլի հավաստմամբ՝ եկեղեցու պատերին առկա զարդաքանդակները, որմնանկարներն ու գրությունները, որոնք ավելի վաղ կատարված աշխատանքների ժամանակ ծածկվել էին գաջի շերտով, այժմ հատուկ մանրակրկիտ ջանքերով կրկին մաքրվել, բացվել են։Հայտնի է, որ քաղաքապետարանը որոշում է կայացրել՝ հայկական եկեղեցին 24 ժամ գործող քաղաքային գրադարան դարձնելու վերաբերյալ։ Աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ։ Գրադարանի վերածված եկեղեցում կլինի ինչպես ավանդական գրքերից, այնպես էլ ժամանակակից էլեկտրոնային գրքերից օգտվելու հնարավորություն։

Ermenihaber-ի փոխանցմամբ, Կայսերիի քաղաքապետ Մուստաֆա Չելիքի խոսքով՝ Թուրքիայի տարածքում մինչ օրս գրադարանի վերածված եկեղեցի դեռ չի եղել։ Ամեն դեպքում, նպատակ է դրվել կառույցը վերականգնել ըստ իր նախնական տեսքի։ Ենթադրվում է, որ վերակառուցման, կահավորման ու գրքերի արխիվ ստեղծելու համար շուրջ 6-8 մլրդ թուրքական լիրա կծախսվի։Ավելի վաղ եկեղեցում իրենց կրոնական արարողություններն իրականացնելու համար Կեսարիայի բողոքական համայնքը դիմել էր՝ եկեղեցին իրենց հանձնելու խնդրանքով: Ստամբուլի բողոքական եկեղեցին դիմում էր ներկայացրել Կեսարիայի քաղաքապետարանին, քանի որ Կեսարիայի բողոքական համայնքը աղոթատեղի չունի: Բողոքական եկեղեցու դիմումը, սակայն, մերժվել էր:

Տպել
1401 դիտում

Կարկտահարություն եւ հոսանքազրկում Գյումրիում

Արսեն Թորոսյանը Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է դարձել

ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացնում է նորացված Մոբայլ և Ինտերնետ բանկ ծառայությունները

Որոշումը վերջնական է. Գյումրիում վաղը հանրահավաք չի լինի

Ներդրեք ՀՀ դրամով ավանդներ ՎՏԲ-Հայաստան Բանկում 10% տոկոսադրույքով

Ucom-ի աջակցությամբ Արցախում կայացավ Դիջիքեմփ 2018-ը

Նախապես ծրագրված սպանդ. Մարտի 1-ի տասը զոհերի մահվան հանգամանքները

Օգոստոսի 17-ին ակտիվորեն մասնակցեք վարչապետ Փաշինյանի հանրահավաքին. Ազատամարտիկների դաշինք

Կարկուտն Ազատանում 8000 տոննայից ավելի կարտոֆիլ է ոչնչացրել

Քայլերթ, հեծանվաերթ, գույներ. YIC-ն Գյումրիում տոնել է Երիտասարդների միջազգային օրը

Կոչ օգոստոսի 17-ի հանրահավաքի կապակցությամբ

ՎՏԲ -Հայաստան Բանկը սահմանել է անվանական կրթաթոշակ լավագույն ուսանողի համար  

Ոստիկաններն առևանգել են Ռ. Քոչարյանին Հաագայի դատարանին հանձնելու ստորագրահավաքի բլանկները

ՇՊՀ նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանին կալանավորելու որոշում է կայացվել,նա հետախուզվում է

Լեւոն Բարսեղյանն ընտրվել է ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ

Տեսանյութ. Սուրեն Փ.-ն միացավ մեր բարեգործական ծրագրին

Ողբերգական ավտովթար Լոռիում. ՊՆ զինծառայող է մահացել (լուսանկարներ)

Մարտի 1-ի գործով կատարված խուզարկությունից հետո ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի եղբայրը

Ոստիկանական բարձր մակարդակի ստեր. Մարտի 1

Բացառիկ ընտրություններ ենք ունենալու. ՀՀ ոստիկանապետ