«Երևան 2800» գորգը նվիրաբերվել է Երևան քաղաքի պատմության թանգարանին

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևան քաղաքի պատմության թանգարանում «Թանգարանային գիշեր» ծրագրի շրջանակում ներկա է գտնվել «Մեգերյան կարպետ» ընկերության կողմից պատրաստված «Երևան 2800» գորգի նվիրաբերման հանդիսավոր արարողությանը: Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ «Մեգերյան կարպետ» ընկերության հետ համատեղ «Երևան 2800» գորգի ստեղծման մեկնարկը տրվեց ուղիղ մեկ տարի առաջ, որն ինքնատիպ նվեր պետք է դառնար մայրաքաղաքի հոբելյանին: 

«Մեգերյան կարպետ» ընկերության գլխավոր տնօրեն Րաֆֆի Մեգերյանը, շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին գորգի ստեղծման առաջին իսկ օրվանից ընկերությանն աջակցելու համար, նկատել է, որ «Երևան 2800» գորգն իսկապես կարևոր նվեր է Երևանին: 

«Պարոն քաղաքապետ, գորգի ստեղծման առաջին իսկ օրվանից, Դուք մեզ հետ միասին արեցիք հնարավորը, որ ամեն ինչ համահունչ ու գեղեցիկ լինի, ինչպես Երևանն է այսօր: Այս գորգն իսկապես կարևոր նշանակություն կունենա Երևանի հազարամյակների պատմությունը մեր սերունդներին ներկայացնելու գործում», - նշել է Րաֆֆի Մեգերյանը:

Այնուհետ տեղի է ունեցել «Երևան 2800» գորգի հանդիսավոր բացումը, որի պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և «Մեգերյան կարպետ» ընկերության գլխավոր տնօրեն Րաֆֆի Մեգերյանին: 

Իր հերթին ողջունելով ներկաներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել Մեգերյան ընտանիքին և գորգագործ բոլոր վարպետներին՝ նվիրված աշխատանքի և նախաձեռնությունը կյանքի կոչելու համար: 

«Երևանի հիմնադրման 2800-ամյակի առթիվ մենք բազմաթիվ միջոցառումներ ունենք, որի մի մասն էր կազմում նաև «Երևան 2800» գորգի ստեղծումն ու հանձնումը Երևանի պատմության թանգարանին: Շնորհակալություն եմ հայտնում Մեգերյան ընտանիքին, ընկերության գորգագործներին, բոլոր աշխատակիցներին, որ կարողացան ժամանակին ավարտել Երևանի 2800-ամյակին նվիրված այս աշխատանքը: Այսօր մեր սերունդներին ենք փոխանցում ինքնատիպ մի գորգ, որում ներկայացված են Հայաստանի բոլոր 12 մայրաքաղաքները: Եվ, ընդհանրապես, բոլորիս համար իսկապես հպարտություն է, որ մասնակիցն ենք դառնում Երևանի հիմնադրման 2800-ամյակի թե՛ այս և թե՛ բոլոր միջոցառումներին ու նախաձեռնություններին», - նշել է քաղաքապետը: 
Հանդիսավոր արարողության ժամանակ, Երևանի հիմնադրման 2800-ամյակի առթիվ, գորգագործության մշակույթի պահպանման, զարգացման և տարածման, ինչպես նաև ձեռագործ գորգերի արտադրության գործում ներդրած ավանդի համար Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Մեգերյան կարպետ» ընկերությանը պարգևատրել է Երևանի 2800-ամյակի հուշամեդալով: 
«Երևան 2800» հոբելյանական միջոցառումների ծրագրով «Երևան 2800» գորգի ստեղծման աշխատանքների իրականացման, գորգագործության մշակույթի պահպանման, զարգացման և տարածման համար «Մեգերյան կարպետ» ընկերության դիզայներ Նաիրա Մխիթարյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի պատվոգրով: 
«Մեգերյան կարպետ» ընկերության գորգագործներ Լիլիթ Վարդանյանը, Ռոզա Սարգսյանը, Սուսաննա Ասատրյանը, Գոհար Թութխարյանը, Աննա Բադալյանը և Ջուլիետա Սեխլեյանն էլ պարգևատրվել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրով: 

Նշենք, որ բնական հումքով, բրդյա թելերով գործված գորգի լայնությունը 4մ է, երկարությունը՝ 7մ: Հոբելյանական գորգի կենտրոնական դաշտում պատկերված է Երևանի ծննդյան վկայականը՝ ուրարտական շրջանի սեպագիր արձանագրությունը: Գորգի հիմնական խորհրդանշական տարրերն են կենտրոնական դաշտի աջ և ձախ կողմերում գտնվող կերպարները՝ Էրեբունի բերդաքաղաքի հիմնադիր Արգիշտի արքան և նոր Երևանի գլխավոր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը: Կենտրոնական դաշտն ամփոփում է նաև Կենաց ծառ խորհրդանշական պատկերը, որը ճյուղավորվում և շարունակվում է՝ վերևում դառնալով սոսու տերև: Դրանք երկուսն էլ խորհրդանշում են կյանքի շարունակականության գաղափարը: Կենտրոնական դաշտում պատկերված են նաև տասներկու մայրաքաղաքները ներկայացնող զարդանախշ տարրեր, որոնք թվագրվում են ըստ իրենց ժամանակաշրջանների: Բացի այդ, գորգի վրա պատկերված են նաև ներկայիս Երևանի կարևորագույն՝ պետական, մշակութային, հոգևոր խորհրդանիշ շենքերը: 
Հավելենք, որ «Երևան 2800» գորգը մեկ տարի շարունակ ցուցադրված կլինի Երևանի պատմության թանգարանի նախասրահում:

Տպել
1416 դիտում

Ինչու՞ է կասեցվել Ալավերդու գործարանի աշխատանքը. «Վալլեքս»-ը հայտարարություն է տարածել

Գարեգին Բաղրամյանն ընդունել է «Էներգո ինվեստ հոլդինգ» ընկերության ներկայացուցիչներին

ՀՀԿ-ի սաբոտաժը. ինչու էր կառավարությունը թերացել եւ ամեն ինչ թողել վերջին 20 րոպեին

Մեյն առաջարկել է ստեղծել ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի համատեղ մաքսային տարածք

Երևանում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը

Հայ ազատոճայիններից աշխարհի առաջնության մեդալի հույս ունի միայն աշխարհի չեմպիոն Սաֆարյանը

Նախարարի պաշտոնակատար Բաղրամյանը հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել նոր տնօրենին

Թուրքական ռազմական ուղղաթիռները կմասնակցեն Մարոկոյում կայանալիք ավիացուցահանդեսին

Առավելեւս Նոր Հայաստանում կաշառք պահանջել կարող է միայն ստահակը. Նիկոլ Փաշինյան

Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչին

Ուկրաինան ԱՀԿ է դիմել Հայաստանի եւ Ղրղզստանի մաքսատուրքերի դեմ բողոքով

Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահն ընդունել է Ֆրանսուա Պուպոնիին և Ֆրանսուա Ռոշբլուանին

Բակո Սահակյանն այցելել է անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության կենտրոնական գրասենյակ

Միջազգային բանտային բարեփոխումների կազմակերպությունը ՀՀ ՄԻՊ-ի փորձն առաջարկել է Տաջիկստանին

Հայոց պատմությունը, ցեղասպանությունն ու Արցախյան հիմնահարցը՝ եգիպտացիների ուշադրության կենտրոնում

Մենք «ոչ» ենք ասել կոռուպցիային․ սա ոչ թե օդում ասվող խոսքեր են, այլ իրականություն. Վալերի Օսիպյանը՝ ՃՈ ղեկավար կազմին

Առաջարկված փոփոխությունները շահավետ էին առաջին հերթին ո՛չ իշխանական ուժերի համար. Միրզոյան

ՊԵԿ 3 պաշտոնյաները 1 մլն դրամ կաշառք են պահանջել եւ ստանալու պահին բռնվել (տեսանյութ)

Արցախի Շեխեր եւ Ֆրանսիայի Առնուվիլ համայնքների միջեւ ստորագրվել է Բարեկամության հռչակագիր

Ինչ ընտրական օրենսգրքով էլ լինի, դեկտեմբերին տեղի են ունենալու ԱԺ արտահերթ ընտրություններ. Ն. Փաշինյան