Ներկայացվեցին ոստիկանության պետի նոր տեղակալները, վարչությունների պետերը (լուսանկարներ)

Մայիսի 19-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության կոլեգիայի անդամներին ու ղեկավար կազմին ներկայացրեց ոստիկանության պետի նոր տեղակալներին:ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության փոխանցմամբ, ՀՀ նախագահի հրամանագրերով ոստիկանության պետի առաջին տեղակալ է նշանակվել Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանը, տեղակալ` ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանը:Ոստիկանության պետի հրամանով Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ է նշանակվել Արտակ Կարապետյանը, որը զբաղեցնում էր ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի պաշտոնը:Շնորհավորելով և արդյունավետ ծառայություն մաղթելով նորանշանակ ղեկավարներին` Վալերիյ Օսիպյանն առանձնացրեց այն խնդիրները, որոնք առաջնային են նրանց համակարգման ոլորտներում` պայքար կոռուպցիայի դեմ, հասարակություն-ոստիկանություն կապի հետագա ամրապնդում, քաղաքացիների հետ փոխվստահության ու փոխհամագործակցության ընդլայնում, ոստիկանության ստորաբաժանումներում ծառայողական և կատարողական կարգապահության հետևողական բարելավում:Աշխատանքային հանդիպման ավարտին Վալերիյ Օսիպյանն անդրադարձավ ծառայության կազմակերպման մի շարք անհետաձգելի խնդիրների ևս ու տվեց համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ:

Տպել
3070 դիտում

Քեյնը խաղավարտին հաղթանակ կորզեց Անգլիայի համար ֆուտբոլի ԱԱ 1-ին խաղում

Սփյուռքի նախարարությունը Մ. Գրիգորյանի գործունեության մասին տեղեկությունները կփոխանցի ՀՔԾ

Հուսով եմ՝ Սալահը վաղը կխաղա. Էկտոր Կուպեր

Աուտիզմով հիվանդ տղային շարունակում են փնտրել. հարուցվեց քրգործ՝ սպանության հատկանիշներով

Խուզարկվել է Մ. Գրիգորյանի թիկնապահի տունը. հայտնաբերվել է ատրճանակ, փամփուշտներ

Որոշ հեռուստաընկերություններ հակապետական քարոզչություն են իրականացնում. վարչապետ

Բրյուսովի անվան համալսարանի պահեստից յուրացումներ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել

ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի ահռելի ունեցվածքը. հայտարարագրվել է հայտնաբերվածի մի մասը

Նրան պետք է զրկել բոլոր կոչումներից. Ռոբերտ Աբաջյանի պապը՝ Մանվել Գրիգորյանի մասին

Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալի հետ

Քննարկվել են ՀՀ կառավարության և Գերմանական զարգացման բանկի համագործակցության հարցեր

Վարչապետն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորների պատվիրակությանը

Մանվել Գրիգորյանին փչացրել եւ նյութապաշտ են դարձրել Ս. Սարգսյանը եւ Քոչարյանը. պատգամավոր

Օնիկ Գասպարյանը նշանակվել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ

Մ. Գրիգորյանի տանը 71 մլն դրամ, 80 հազար դոլար, 67 հազար եվրո է եղել. նոր մանրամասներ

Ընտրակաշառք բաժանելու եւ լրագրողներին բռնության ենթարկելու կարճված գործը վերաբացվել է. ՀՔԾ

Մ. Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտուց տեղափոխում են նաեւ քարայծերին ու եղնիկին

Նախագահը նշանակել է հինգերորդ բանակային կորպուսի նոր հրամանատար. այլ նշանակումներ ՊՆ-ում

ՊՆ առաջին բանակային կորպուսի հրամանատարն ազատվել է պաշտոնից, նոր նշանակում է արվել

Մ. Գրիգորյանի ամառանոցում գտնվող վագրը հյուծված է, նրան տեղափոխում են կենդանաբանական այգի