«Սոճուտ» դենդրոայգու անբարեկարգ ճանապարհը խանգարում է տուրիզմի զարգացմանը (լուսանկարներ)

Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում գտնվող «Սոճուտ» դենդրոայգին, որ տարվա հատկապես այս շրջանում, հազարավոր այցելուներ է ունենում Հայաստանի եւ աշխարհի տարբեր երկրներից, շարունակում է զարմացնել ու զայրացնել այցելուներին:

Բուսաբանական այգի բերող ճանապարհները գտնվում են անմխիթար վիճակում, ինչի պատճառով հատկապես արտասահմանյան մակնիշի ավտոմեքենաները շատ հաճախ վնասվում են:

Այգու ավելի քան 2500 բուսատեսակ ծառայում է որպես թթվածնի հզոր աղբյուր: Ամեն տարի տարվա հենց այս ամիսներին այգու այցելուներն են դառնում սիրտ-անոթային, զարկերակային, ճնշման ու ալերգիկ եւ այլ խնդիրներով մարդիկ:

Այգու թթվածնային գերմաքուր օդն ու բուժիչ բուսատեսակները վերականգնող ու բուժիչ ազդեցություն են թողնում.«Ընտանիքով ենք եկել այստեղ՝ փոշոտումը վայելելու, բայց ճանապարհի կեսից արդեն հիասթափվեցինք ճանապարհների անմխիթար վիճակի պատճառով»,- մեր զրույցում ասացին Երեւանից ժամանած հյուրերը, որոնց մեքենան եւս վնասվել էր անբարեկարգ ճանապարհի պատճառով:

Արթուր Պետրոսյանը, ով ընտանիքին երկրորդ տարին է արդեն բերում բուսաբանական այգի, ասում է, որ այս անգամ տաքսիով են եկել Երեւանից, պատճառը կրկին վատ ճանապարհներն են. «Նախորդ տարի որ եկանք, վիճակն ավելի վատ էր, մեքենայի խփեցինք, ստիպված ավտոքարշակ կանչեցինք, մեր հանգիստը վերջում փչացավ պարզապես»:

Տեղի բնակիչներից շատերը, ովքեր այգու հարակից տարածքում մանրածախ առեւտրով են զբաղվում, շեշտում են, որ վերջին տարիներին այգու այցելուների թիվը նվազել է, ինչի պատճառներից մեկը նաեւ անբարեկարգ ու քանդված ճանապարհներն են. «Լավ կլիներ, որ իշխանություններն ուշադրություն դարձնեին դենդրոպարկ բերող ճանապարհների վիճակին, այգում ամեն ինչ հրաշալի է, իսկ ահա մինչ այգի հասնելը լուրջ փորձություն»:

«Սոճուտ» դենդրոայգին, թեեւ պահպանվում ու խնամվում է այգու աշխատակիցների կողմից, սակայն մարզային ու պետական իշխանությունների հետեւողականությունը չէր խանգարի ճանապարհը փոքր-ինչ բարեկարգելու ուղղությամբ որոշակի աշխատանքներ տանելու համար, ասում են հյուրերը ու հույս հայտնում, որ նոր իշխանությունը քայլեր կձեռնարկի Հայաստանում զբոսաշրջային վայրերի մատչելիությունն ապահովելու ուղղությամբ:

Տպել
1377 դիտում

Մենք սատարել ենք ՀՀԿ-ին, չի բացառվում առաջիկայում այլ ուժի սատարենք. ԵԿՄ հայտարարությունը

«Երկրապահներ»-ը այլևս ղեկավար չեն ուզում ունենալ, խորհուրդ կստեղծվի. ԵԿՄ վարչության նիստ է

Գեղարքունիքում բախվել են Վիլիսն ու Նիվան, գլխիվայր շրջվել, հայտնվել դաշտում, 5 վիրավոր կա

Նախորդ շաբաթ հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձ է կանխվել, զինտեխնիկայի տեղաշարժ եղել

600 դոլար հուշանվեր թղթադրամներով փորձել են բջջային հեռախոս գնել. մի քանի անգամ ստացվել է

4 օրյա զորավարժություններ՝ Արցախում. հարձակում, հակագրոհ, պաշտպանողական մարտ եւ այլն

Վիճաբանություն, դանակահարություն, կրակոցներ ու վիրավորներ՝ «Դիվա» գիշերային ակումբի մոտ

Հայտնի թուրք ցեղասպանագետ Թաներ Աքչամն այցելել է Հայաստան, հանդիպել ԱԳ նախարարին

«ԱրթՄեդ» 6 հարկանի ԲԿ-ի շենքից քաղաքացին սպառնում էր նետվել. ԱԻՆ-ը կանխել է

ԱԻ նախարար այցելել է Արթիկի ՀՓՋ, խոստացել լուծել շենքային պայմանների ու տեխնիկայի խնդիրը

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի (լուսանկարներ)

Վարչապետը շնորհավորել է նախագահին՝ ծննդյան տարեդարձի կապակցությամբ

Վարչապետը ժողովրդի ուժն է. 25 տարվա բացակայությունից հետո Գյումրիում էր Մարթեն Յորգանցը

Ասկերանում հայտնաբերվել է ԵԿՄ-ի կողմից յուրացված մեծ քանակությամբ քառօրյայի օգնություն

Ծռերի մեթոդը հուրն է, Փաշինյանինը՝ ջուրը, հուրն ու ջուրը փորձում են միանալ. Վ. Ավետիսյան

Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Էնֆիաջյանը կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

«ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի»-ն պետությանը պատճառել է 300 մլն-ի վնաս. սեփականատերը Լ. Սարգսյանն է

Գերմանիան 10 հոգով վերջին վայրկյաններին փրկվեց ԱԱ 2018-ում տապալվելուց

Գնում ենք արեւմուտք. ՆԱՏՕ-ի հետ` անհատապես

Սահմանադրական փոփոխություններ. շարունակեք մնալ աբորիգեն