Մշակույթը պետք չէր շփոթել դիջեյների փառատոնի, խորովածի եւ սիգարների փարթիի հետ. Ա. Արաբյան

Հայաստանի պետական կամերային երգչախմբի տնօրեն, արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Արաբյանը Հժ-ի հետ զրուցել է մշակույթի ոլորտում բացերի եւ վերջին երկու տարիներին մշակույթի նախարարության կողմից կատարված անընդունելի քայլերի մասին:

Կամերային երգչախմբի տնօրենի խոսքով՝ երգչախումբն ապրիլի 24-ին, Մարզահամերգային համալիրում պետք է մեծ համերգով հանդես գար: Համերգը, սակայն ներքաղաքական վերջին իրադարձություններով պայմանավորված, չկայացավ: Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի կարգադրությամբ սույն համերգը տեղափոխվեց մայիսի 25-ին:

«Ապրիլի 24-ի միջոցառումը ի՞նչ կապ կարող է ունենալ մայիսի 25-ի հետ, բացատրեք հասկանամ, Ապրիլի 24-ը մեկն է, դա մի այնպիսի ծրագիր էր, որ տեղափոխելը անիմաստ է եւ զավեշտալի»,- ասաց Արմեն Արաբյանը: Նա նշեց, որ մայիսի 14-ին մեծ համերգ կայացավ, որը կրկին նախորդ նախարարից էր «ժառանգություն» մնացել. «Հավաքել էին աշխարհի տարբեր ծայրերից երաժիշտներ, միջոցառման վրա հսկայական գումար ծախսել: Աբսուրդ է նման ծախսեր անել այն դեպքում, երբ վերջին մեկ-երկու տարվա ընթացքում նույն դասական երաժշտության ոլորտում բավականին մեծ կրճատումներ արեցին եւ շատ ընտանիքներ մնացին առանց կենցաղային պայմանների: Անիմաստ է կոմսոմոլի ժամանակներից մնացած մասսայական միջոցառումները բերել, խցկել ծրագիր՝ առանց այն էլ չնչին աշխատավարձով ապրող երաժիշտների հաշվին»:

Արմեն Արաբյանն ասում է, որ նմանատիպ միջոցառումների պատճառով կրճատվել են նաև աշխատողների եկամուտները: «Այն դեպքում, երբ այդ մարդիկ շատ ապահովված են, եւ եթե ցանկություն ունենային հայրենիքում համերգներով հանդես գալ, ապա կգային: Պարտադիր չէր այստեղի երաժիշտների հաշվին նրանց բերել եւ ցույց տալ, որ գործ է արվում»,- ասաց նա:

Արմեն Արաբյանի խոսքով՝ Կամերային երգչախումբն անցած տարի եւ այս տարի նույնպես՝ ԱՄՆ-ում համերգով հանդես գալու հրավեր ուներ, նախարարը երկու տարի անընդմեջ խոստացել էր, անպայման ֆինանսավորել, ասել՝ «եթե անգամ չճարեմ այդ ֆինանսավորումը, մեկենասների միջոցով կկազմակերպեմ»: Սակայն այդպես էլ չի կազմակերպվել Կամերային երգչախմբի համերգն ԱՄՆ-ում: «Ամիրյանը ոչ մի անգամ ներկա չեղավ Կամերային երգչախմբի որևէ համերգի, բայց այլ զվարճանքի միջոցառումներին նա միշտ ներկա էր»,- ասաց Արաբյանը:

Վերջինս մտահոգություն հայտնեց, որ մշակույթի նախարարության կողմից Կամերային երգչախումբը դիտարկվում է ընդամենը եկամտի աղբյուր, սակայն շատ թույլ աղբյուր:

«Չի կարելի մշակույթը դիտարկել որպես փող տպող մեքենա: Վերջին մեկուկես, երկու տարիների ընթացքում մեզ մոտ մշակույթը խիստ կրճատվել է, որի փոխարեն սկսել է զարգանալ փոփ երաժշտությունը, որը բարձր մշակույթի հետ կապ չունի եւ չի կարելի այն խառնել, շփոթել եւ մշակույթի նախարարության շրջանակներում կազմակերպել դիջեյների փառատոն, փոփ երաժշտության փառատոն, սիգարների փարթի, կամ խորովածի փառատոն, այն, ինչը տեղի էր ունենում այս ընթացքում, շատ զարմանալի էր»,- ասաց նա:

Արաբյանը հույս հայտնեց, որ պետությունը ինչպես մեկ-երկու տարի առաջ հոգում էր շենքի ծախսերը, ջեռուցման եւ այլնի, եւ համերգների եկամուտներով էլ կարողանում էին լրացուցիչ մրցանակներ, խրախուսիչ հոնորարներ տրամադրել երաժիշտներին՝ գուցե նոր նախարարի ջանքերով կվերականգնի: Արաբյանն ասաց, որ այսօր պրոֆեսիոնալ երաժիշտները ստանում են 62 հազար դրամ աշխատավարձ, որն ապրելու համար ծիծաղելի թիվ է: «Նախկին նախարարն ասել էր՝ եթե տարեկան 31 համերգ են ունենում, շաբաթ-կիրակին էլ հանենք, թող մնա 300 օր, բա այդ օրերը ինչի՞ են պարապուրդի մատնված: Նա երգչախումբը շփոթել էր կինո սեանսի հետ, որ կարելի էր շաբաթական 3-4 անգամ նույն ֆիլմը ցուցադրել եւ գումար աշխատել»,- պատմեց երգչախմբի ղեկավարը:

Մտահոգություն հայտնեց, որ մշակույթի նախարարությունը փակել է Կոմիտասի փառատոնի ֆինանսավորումը. «Եթե որևէ մեկը կա, որ կարող է ասել, թե վերջին հարյուրամյակներում ավելի բարձր արժեք ենք ունեցել, քան Կոմիտասն է՝ թող ինձ ասի. նման բան չկա: Կոմիտասի փառատոնն անտեսելն առնվազն դիլետանտություն եմ համարում»:

Տպել
14741 դիտում

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին