Ամասիա համայնքում կբացվի բրդի վերամշակման գործարան. կստեղծվի սկզբում 23 աշխատատեղ

ՀՀ գյուղատնտեսության  նախարար Արթուր Խաչատրյանը Ամասիա համայնքում  մասնակցել է  «ԵՄ-ն Շիրակի մարզին։ Նոր աշխատատեղեր շնորհիվ բրդի արտադրության» ծրագրի մեկնարկի արարողությանը։ Մասնակցում էին նաեւ ՀՀ  Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ եւ լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին, Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, Շիրակի մարզպետի պաշտոնակատար Սեյրան Պետրոսյանը, «Մարդը կարիքի մեջ» ՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Վարդուհի Դադունցը, Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք եւ հյուրեր։ 

Գյուղատնտեսության նախարարության հաղորդագրության համաձայն, նախարար Խաչատրյանի խոսքով՝ ծրագրի իրականացմամբ կվերականգնվի մեր ազգային գորգագործության մշակույթը, գյուղատնտեսական համայնքում կստեղծվեն ոչ գյուղատնտեսական աշխատատեղեր, կդիվերսիֆիկացվեն բնակչության եկամուտները  եւ կզարգանա ոչխարաբուծությունն իր ամբողջ արժեշղթայով: 

«Մենք խորհրդային տարիներին ունեցել  ենք մինչեւ 2.2 մլն գլուխ ոչխար, այժմ գլխաքանակը 4-5 անգամ նվազել է, սակայն ոչխարաբուծությունը խիստ եկամտաբեր գործ է, եւ եթե կարողանանք ստեղծել ենթակառուցվածքներ, բարելավել կերային բազան, ճիշտ օժանդակություն ցուցաբերենք, թե՛ խոշոր ֆերմաներ կստեղծվեն, թե՛ տնային տնտեսությունները կավելացնեն ոչխարների գլխաքանակը»,- մասնավորապես, նշել է գյուղատնտեսության նախարարը։ 

Նախարարն ընդգծել է, որ Շիրակի մարզը եղել է ոչխարաբուծության կենտրոններից մեկը եւ հաջողելու դեպքում կունենանք լավ մոդել, որը կարելի է կիրառել նաեւ Հայաստանի մյուս մարզերում։ 

Ողջունելով ներկաներին՝ նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը կարեւորում է Հայաստանի տարածքային համաչափ զարգացումը եւ 2009 թվականից ի վեր շարունակական երկխոսության մեջ է ԵՄ-ի հետ: Համագործակցության նպատակն է ապահովել ծրագրերի եւ նախագծերի իրականացումը, որոնք վերցված են տարածքային զարգացման առաջնայնությունների շարքից եւ որոնց կիրառումը կհանգեցնի արդյունավետ եւ կայուն արդյունքի: 

«Ինչպես գիտեք, մենք աշխատում ենք Հայաստանի բոլոր մարզերում, բայց մտադրված ենք շեշտը դնել Շիրակի մարզի վրա՝ ցանկանալով այն զարգացնել։ Մենք ընտրեցինք հատկապես Ամասիան, որն ունի հիանալի լանդշաֆտ, գեղեցիկ բնություն, բայց ցավոք հեռու է գլխավոր առեւտրային ճանապահներից, ինչպես նաեւ շուկայից»,- հավելել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ եւ լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին։ 

«Մարդը կարիքի մեջ» ՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Վարդուհի Դադունցի խոսքով` ծրագրի իրականացման համար Ամասիայի ընտրությունը պայմանավորված էր համայնքում ոչխարաբուծության զարգացման առկա ներուժով, ինչպես նաեւ այն հանգամանքով, որ Ամասիան խոշորացված համայնք է։ Ծրագրով նախատեսված ողջ գործընթացն իրականացվելու է ՀՀ գյուղատնտեսության նախարարության եւ  «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի հետ: 

Նա նաեւ ընդգծել է, որ ծրագրի կյանքի կոչմանը մեծապես աջակցել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը, ով այդ ժամանակ զբաղեցնում էր Շիրակի  մարզպետի պաշտոնը։ 

Բրդի վերամշակման գործարանում շուտով կսկսվեն վերանորոգման աշխատանքները, այն նախատեսվում է բացել մինչեւ աշնան սկիզբ,  նախնական կստեղծվի 23 աշխատատեղ, հետագայում աշխատողների քանակը կավելանա:

 Ծրագիրն իրականացվում է «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը՝ (ՄԿՄ) Ամասիայի համայնքապետարանի, Շիրակի առեւտրաարդյունաբերական պալատի եւ ՎԻՆՆԵԹ Հայաստանի հետ համատեղ։ Նոր աշխատատեղեր ստեղծելու, տնտեսական զարգացմանը նպաստելու համար ծրագիրը կֆինանսավորի ՓՄՁ-ների կողմից ներկայացված 14 լավագույն բիզնես առաջարկները՝ ապահովելով նվազագույնը 44 նոր աշխատատեղ:

Տպել
5707 դիտում

ՀՀ ֆուտբոլի հավաքականի խաղերի ամենաէժան տոմսերը կլինեն 1000 դրամ

Վանեցյանը անձնական միջոցներ չունի, որ ներդնի ֆուտբոլում, բայց կարծում է՝ կարիքը չի էլ լինի

Հայրապետյանը չէր եկել ժողովին, որում Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Նիկողոսյանը եւ Մելիքբեկյանը՝ ՀՖՖ փոխնախագահներ

Ընտրվեց ՀՖՖ գործկոմի նոր կազմը

Արթուր Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Արարատ Միրզոյանը Գյումրու թիվ 40 դպրոցի տնօրեն է նշանակել Մարմաշենի դպրոցի ուսուցչին

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել