Մի քիչ լավ չստացվեց «Շիրակի» պահը. Արտակ Եդիգարյանը՝ «Ալաշկերտի» չեմպիոնության մասին

2017-18 մրցաշրջանի ողջ ընթացքում «Ալաշկերտն» ամեն ինչ արել է Բարձրագույն խմբի չեմպիոնի տիղոսը պահպանելու համար: Այս մասին երեկ՝ մայիսի 20-ին, վերջին՝ 30-րդ, տուրում չեմպիոնությունն ավահովելուց հետո ասաց թիմի կիսապաշտպան Արտակ Եդիգարյանը: «Ալաշկերտը» 3-րդ տարին անընդմեջ նվաճեց առաջնության հաղթողի կոչումը, սակայն այս անգամ ոչ միայն իր վաստական միավորների շնորհիվ, այլեւ այն բանի պատճառով, որ մրցաշարային աղյուսակը գլխավորող «Շիրակը» պայմանավորված խաղ կազմակերպելու փորձի պատճառով զրկվեց 12 միավորից: Եդիգարյանը նշում է, որ անկախ ամեն ինչից՝ իրենք արդարացիորեն են հաղթող դարձել:

«Մի քիչ լավ չստացվեց «Շիրակի» պահը, բայց մենք արդար խաղացել ենք: Ամեն խաղում պայքարել ենք հաղթանակի համար: Ճիշտ է՝ մի փոքր անհաջողություններ եղան 2-րդ շրջանում, լավ հանդես չեկանք, բայց փորձում էինք, ամեն ինչ անում էինք, որպեսզի պահեինք չեմպիոնությունը: Իմ կարծիքով՝ արդար չեմպիոն դարձանք»,- ասաց նա՝ խոստովանելով, որ ամեն դեպքում իր մոտ ուրախությունը լիարժեք չէ:

Առաջնության վերջին տուրում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ ընդունել էր «Գանձասար-Կապանին»: Տանտերերը հաղթեցին 2:0 հաշվով: Գոլերից մեկը խփեց Արտակը: Այդպիսով նա գոլերի քանակը հասցրեց 13-ի, 1 գոլով առաջ անցավ «Գանձասարի» հարձակվող Գեղամ Հարությունյանից եւ դարձավ մրցաշրջանի լավագույն ռմբարկու:

«Շատ-շատ ուրախ եմ: Անցած տարի եւս Գեղամն ինձ հետ մրցակցում էր, ու շատ էի ուզում, նա արժանի էր, որ ինձ հետ միասին լավագույն ռմբարկու լիներ, բայց սա ֆուտբոլ է, ստացվեց, որ ես խփեցի, առաջ անցա»,- ասաց նա:

Որպես չեմպիոն «Ալաշկերտն» ամռանը մասնակցելու է Չեմպիոնների լիգայի որակավորման փուլին: Առայժմ, սակայն, Արտակը չի ցանկանում կանխատեսումներ անել կամ խոսել ակնկալիքների մասին:

«Դեռ շուտ է: Դեռ պետք է մի քանի օր հանգստանանք, նոր պատրաստվենք Չեմպիոնների լիգային»,- ասաց նա:

«Ալաշկերտը» չեմպիոն դարձավ 50 միավորով: «Բանանցը» 44 միավորով զբաղեցրեց 2-րդ տեղը: Լավագույն եռյակը եզրափակեց «Գանձասարը» (41):

Տպել
1492 դիտում

Ավետիսյանի որդուն պատկանող «Գոլդեն Փելես»-ը գրանցված է օֆշորային ընկերության վրա. Վանեցյանը չբացառեց, որ գործը կկարճվի

Առաքել Մովսիսյանի վերաբերյալ գործն ԱԱԾ-ն կարճել է. Արթուր Վանեցյան

«Կոնգրես» հյուրանոցի գործով Սեդրակ Քոչարյանը հարցաքննվել է. ԱԱԾ տնօրեն

Նարեկ Սարգսյանի բնակարանից հայտնաբերված նկարները պատկանում են Սարյանի վրձնին. ԱԱԾ տնօրենը հաստատեց

Ես հույս ունեմ, որ դեռեւս երկար տարիներ կպաշտոնավարեմ. Արթուր Վանեցյան

Գործադուլ եւ դասադուլ ՇՊՀ ավագ դպրոցում

Ընթացիկ եվ ոչ միայն. 2006թ. մտնում ենք առանց իմունիտետի

Պատասխան. այդ տիկին Քոչարյանը ես եմ

Չի տեսնում. ԼՂ հարցի կարգավորումը հեռու է

Կոմիտասի պողոտայի երթեւեկելի մասի վրա լուսացույցներ կդրվեն. ոստիկանություն

Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնին կախարդական փայտիկ է պետք

Միհրան Հարությունյանը ժամանակից շուտ հաղթանակ տարավ MMA-ում իր 2-րդ մենամարտում

Ոստիկանության 5 ծառայողի շնորհվել է ոստիկանության լեյտենանտի կոչում (տեսանյութ)

Լարսի ճանապարհը բաց է. ձյուն, բուք, մերկասառույց, մառախուղ, դժվարանցանելի ճանապարհներ՝ ՀՀ-ում

Հայկ Դեմոյանը նշանակվել է «Ավրորա» նախաձեռնության գործառնությունների գծով տնօրեն

Արցախի նախագահն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին. ինչ են քննարկել

Վերաքննիչը գտել է, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի չէ

Քաղաքավարությունը շփոթում են թուլության հետ. Փաշինյանը՝ Գարեգին Բ-ին

Մենք արդեն դադարեցրել ենք կենդանիների սպանդի ամոթալի պրակտիկան. Հայկ Մարության

ԱԺ ընտրություններին 442 ենթադրյալ հանցագործության դեպքերից 6-ով քրգործեր են հարուցվել. դատախազություն