Լեռնագոգ համայնքում սելավատարի ջրերը լցվում են գյուղի տները եւ փողոցները

22/05/2018 schedule10:10

Մայիսի 21-ին՝ ժամը 22:14-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Լեռնագոգ համայնքի սելավատարը խցանվել է, ինչի հետեւանքով ջրալցվում են գյուղի փողոցներն ու տները. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը եւ ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից 11 փրկարար:

Պարզվել է, որ վնասվել է սելավատարը եւ ջրալցվում են գյուղի երկու փողոցներն ու մոտակա տները, բակերը եւ նկուղները:

Ժամը 23:40-ի սահմաններում գյուղապետի տրամադրած հատուկ տեխնիկայի օգնությամբ (տրակտոր) սելավատարի ջրի հոսքը փոխվել է դեպի ձոր, ինչի հետեւանքով սելավատարի ջրի մակարդակը նվազել է:

Մինչ ժամը 03:25-ը փրկարարները Լեռնագոգ համայնքի Գալշոյան փողոցի թիվ 33 տան նկուղից (25 քմ), Խաչատրյան փողոցի թիվ 69 տան բակից (35 քմ) ու ավտոտնակի փոսից (30 քմ) եւ թիվ 71 տան ավտոտնակի փոսից (30 քմ) իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ:

Մեկ օր չանցած, այսօր առավոտյան  ժամը 04:00-ին տեղեկություն է ստացվել, որ ջրալցվել են Արմավիրի մարզի Լեռնագոգ համայնքի Գալշոյան փողոցի թիվ 22 տանը հարակից անասնագոմը (սատկել է 2000 ճուտ), այլ անասնագոմեր եւ 1-ին փողոցի մի շարք տներ. փլուզվել է Խաչատրյան փողոցի թիվ 34 տան պարիսպը (մոտ 25 քմ):

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետին, ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում տարածքային կառավարման եւ զարգացման ու գյուղատնտեսության նախարարություննների ներկայացուցիչներին:

Տպել
623 դիտում

Թափառող կենդանիների վնասազերծմամբ զբաղվող ընկերության ընտրության նոր մրցույթ կհայտարարվի

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը շնորհավորել է արցախյան եռատոնի առթիվ

Զոհրաբ Մնացականյանն ընդունել է միջազգային դիտորդական առաքելությունների ներկայացուցիչներին

Շնորհավորում ենք խորհրդարան անցած երեք քաղաքական ուժերին. «Օրինաց երկիր»

Հայաստանը չի ձգտում դառնալ ՆԱՏՕ-ի անդամ. Նիկոլ Փաշինյան

Ուկրաինայի իշխանությունների որոշումն անխոհեմ է. Պեսկով

Շնորհավորանք ու եռագույն սրտիկ՝ ԱՄՆ դեսպանատնից հայ ժողովրդին

Սուրեն Շահվերդյանը հրաժարական է տալիս Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից

Մեյը հետաձգել է Brexit-ի հարցով քվեարկությունը

Սա աննախադեպ իրադարձություն է, կարևոր նվաճում 3-րդ հանրապետության պատմության մեջ (տեսանյութ)

Անվավեր քվեաթերթիկների վրա այս անգամ հումորներ համարյա չկային․ դրանք անցել էին համացանցի տիրույթ

Մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված միջոցառումներ ՊՆ-ում (լուսանկարներ)

Ինչպես են բաշխվել քվեները 2-րդ ընտրատարածքում

Ունեցանք միաբևեռ Ազգային ժողով. «Մենք» դաշինքը՝ ընտրությունների մասին

Գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի սպանությունից 8 օր անց դեռ կասկածյալ չկա

«Սասնա ծռերը» ճանաչել է ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները, մաղթել արգասաբեր աշխատանք

Ի՞նչ հաջորդականությամբ են ձայները բաշխվել 4-րդ ընտրատարածքում

Ռուսաստանի հետ բարեկամության և համագործակցության համաձայնագիրը դադարեցվում է Պորոշենկոյի որոշմամբ

Ինձ պասիվ էի պահում, որ նախընտրական այս շրջանում չքաղաքականացվեր. Հ. Գալստյանն արդեն 8-րդ օրն է՝ հացադուլի մեջ է

Թեկնածուներից մեկի օգտին քվեարկելուն հարկադրելու առերևույթ դեպք է արձանագրվել. հարուցվել է քրգործ