Gallup International-ի 71-րդ համաժողովն է սպասվում Երեւանում. հանդիպում վարչապետի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Gallup International ասոցիացիայի նախագահ Կանչո Ստոյչեւի գլխավորած պատվիրակությանը: 

ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվական ծառայության փոխանցմամբ, վարչապետը ողջունել է Gallup International ասոցիացիայի 71-րդ տարեկան համաժողովի անցկացումը Երեւանում եւ միջազգային փորձագետների մասնակցությունն այդ միջոցառմանը: Նիկոլ Փաշինյանը կարեւորել է քաղաքական հետազոտությունների որակի շարունակական բարձրացումը, փորձի փոխանակումն ու վերլուծությունների արդյունքում հնարավորինս օբյեկտիվ գնահատական ունենալը՝ իրականացվելիք բարեփոխումների, կառավարման համակարգի գործունեության եւ այլ ուղղություններով:

Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ երեւանյան համաժողովը կնպաստի փորձի փոխանակմանն ու փորձագետների վերլուծական կարողությունների մակարդակի բարձրացմանը: 

Կանչո Ստոյչեւը վստահություն է հայտնել, որ Երեւանում ընթացող համաժողովը կձեւավորի տարածաշրջանային փոխհամագործակցության նոր հիմքեր, մասնակիցներին հնարավորություն կտա ծանոթանալ սոցիոլոգիայի վերջին միտումներին եւ իրականացնել հաջողված փորձի փոխանակում: Gallup International ասոցիացիայի նախագահը վարչապետին է ներկայացրել համաժողովի շրջանակում քննարկվող թեմաներն ու հայաստանյան գործընկերների հետ համագործակցության զարգացման հնարավորությունները: 

Տպել
464 դիտում

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Պետք է բացահայտվի Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը. Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են ԱԱԾ-ին և դատախազությանը

Անցել է 3 օր, սակայն խուզարկությունների հիմնավորումներ չկան. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ

The Daily Mail-ը կոչ է անում վերականգնել «Զվաթնոցի» հին շենքը

ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանն ընդունել է Երևանում ԵԽ գրասենյակի պատվիրակությանը

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ջին Բլոքին եւ Էրիկ Էսրաիլյանին. առաջին այցից հյուրերը տպավորված են

ՀՀ-ում է «օրենքով գող» Պզոն (Արմեն Ղազարյանը)

Ես և մեր թիմը հույս ենք դնում ձեզ վրա, այս ընտրություններով պետք է լուծենք համապետական խնդիր. վարչապետ

Քրեական հեղինակություն Դոն Պիպոն ազատ է արձակվել 50 միլիոն դրամ գրավի դիմաց