Գյուղվարկերը հաճախ օգտագործվել են հարսանիքների, քեֆերի համար. նախարարը՝ զիջումների մասին

«Հայկական Ժամանակ»-ի  հարցին՝ արդյո՞ք նպատակահարմար է գյուղատնտեսական վարկերի համաներում իրականացնելը, երբ տեղեկություններ կան, որ գյուղատնտեսական վարկերը հաճախ օգտագործվում են այլ նպատակների համար, գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը պատասխանեց.

 «Բնականաբար, գյուղատնտեսական վարկերն ավելի մատչելի են, քան մնացած վարկերը եւ հաճախ դրանք օգտագործել են խոպան գնալու ավիատոմս գնելու, բանակի քեֆ ֆինանսավորելու, հարսանիք, նշանդրեք կազմակերպելու համար: Կարելի է ուղղակի նայել, հասկանալ, թե ովքեր են այն մարդիկ, որոնք վարկ են վերցրել եւ բնական կատակլիզմների կամ տնտեսվարման խնդիրների, գների փոփոխման պատճառով տուժել են: Ես գտնում եմ, որ պետք է նայենք եւ հասկանանք, եթե տեղի է ունեցել չարաշահում, այդ հարցերով պետք է զբաղվել: Եթե եղել է չարաշահում, պետք է լինի դիֆերենսացված մոտեցում: Նաեւ ծավալները պետք է հասկանանք: Պետք է հասկանանք՝ վարկերի 95 տոկոսն ուղղվել է գյուղատնտեսության ոլորտին եւ միայն այն 5 տոկո՞սն է այսկողմ-այնկողմ եղել, թե՞ պատկերը մի փոքր այլ է: Գնահատենք, հասկանանք, հետո որոշում կընդունենք»,- ընդգծեց նա:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությանը հանձնարարել է ներկայացնել գյուղատնտեսական վարկերի տույժ-տուգանքները վերացնելու առաջարկներ ներկայացնել, ինչպես նաեւ դիտարկել գյուղատնտեսական վարկերի համաներման հնարավորությունը:

Տպել
5921 դիտում

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Պետք է բացահայտվի Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը. Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են ԱԱԾ-ին և դատախազությանը

Անցել է 3 օր, սակայն խուզարկությունների հիմնավորումներ չկան. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ