Զինհաշմանդամ Գրիգոր Գրիգորյանցին զրկել են հաշմանդամության երկրորդ կարգից՝ դարձրել երրորդ: Կոնտուզիայով տառապող երկու անչափահասների հոր պատմությանը ՀԺ-ն ավելի վաղ անդրադարձ էր կատարել:

2007 թվականից բնակարանի համար հերթագրված Գրիգոր Գրիգորյանցն այսօր վերջանականապես հույսը կորցրել է, որ կարող է երբևէ տուն ստանալ եւ թեթևացնել հոգսերից մեկը: «11 տարի է՝ սպասում էի, որ տան հարցը կլուծվի, կկարողանամ երկու անչափահասներիս համար գոնե նվազագույն պայմաններ ապահովել, բայց կանչեցին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից եւ ասացին, որ երկրորդ կարգը փոխել են երրորդով»,- մեզ հետ զրույցում պատմեց 44-ամյա Գրիգորը:

Զինհաշմանդամը 74 հազար դրամ թոշակ էր ստանում, սակայն կարգը փոխելուց հետո նվազել է նաև թոշակը, այժմ նա ստանում է 54 հազար դրամ, որով անգամ տան վարձ չի կարող վճարել: «Ես իրենց դիմեցի բնակարանի խնդրով, բայց ինձ որևէ աջակցություն ցուցաբերելու փոխարեն՝ օրվա հացիցս էլ կտրեցին»,-ասաց նա:

Մեկ ամիս առաջ Գրիգորին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից կանչել են բժշկասոցիալական փորձաքննություն անցնելու եւ ասել, որ չի համապատասխանում երկրորդ կարգ ստանալուն: «Վնասված ոտքիս վերքն էլ բաց էր, իրենց աչքով տեսան, բայց ասացին, որ ոչինչ փոխել չեն կարող: Իրենց կողմից տրված փաստաթղթում նշված է, որ ես մեկ շաբաթյա բուժզննում եմ անցել, բայց իրենք ինձ բացարձակապես չեն զննել, ուղղակի, որ ասացին՝ կարգս փոխում են, բացեցի եւ վերքերս ցույց տվեցի»,-ասաց Գրիգորը: 

Նշենք, որ մի քանի ամիս առաջ Գրիգոր Գրիգորյանցին զինվորական սոցիալական վարչությունից ասել էին, որ 2018 թվականին իրեն բնակարան կտրվի: Իսկ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ՀԺ-ին բանավոր պատասխանել էր, որ 2017 թվականի բյուջեն բավարարել է միայն առաջին խմբի զինհաշմանդամներին, զոհված ազատամարտիկների կարիքավոր ընտանիքներին բնակարաններով ապահովելու համար:

Խոսնակի խոսքով՝ 2018-ին նախատեսվում էր բոլոր երկրորդ կարգի զինհաշմանդամների կացարանի հարցը լուծել: Սակայն, երբ Գրիգոր Գրիգորյանցն այլևս երկրորդ կարգի հաշմանդամ չի համարվում, շատ դժվար է ասել, թե երբ կհասնի բնակարան ստանալու նրա հերթը, կամ արդյո՞ք նա կկարողանա բնակարան ստանալ:

Տպել
5907 դիտում

Փաշինյանը իրականացրել է նախընտրական քարոզչություն` աշխատանքային ժամին. ՀՀԿ շտաբ

Վթար Կիևյան և Մոնթե Մելքոնյան փողոցների խաչմերուկում, բախվել է 5 մեքենա. կան տուժածներ

ԼՂ հակամարտությունում մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը առաջնահերթություններ են. ԱԳ նախարար

Դավիթ Տոնոյանը ժամանել է Քեմփ Մարմալ ռազմաբազա, որտեղ ծառայում են հայ խաղաղապահները

Պեկինում տեղի է ունեցել «Նոր Հայաստանը եւ նրա տարածաշրջանային կարեւորությունը» թեմայով գիտաժողով

Եռագույն փողկապն աղքատությունն ու արտագաղթը չի վերացնում, գնաճը շարունակվում է. Շարմազանովը՝ վարչապետին

Նոյեմբերի 20-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 501 դատապարտյալ

Եւ մի տանիր զմեզ ի փորձություն ...

Տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ բալետի արտիստ Վահագն Մարգարյանի

Քրտնաջան և թափանցիկ աշխատանքի ակնկալիքով. քաղաքապետը ներկայացրել է Քանաքեռ-Զեյթունի նոր ղեկավարին

էրեբունու զանգվածային անկարգությունների գործով ինքնակամ ներկայացած անձը Մասիսի սպորտդպրոցի տնօրենն է

Ոստիկանները Շենգենյան վիզայի կեղծման դեպք են բացահայտել. վիզան 6500 եվրո է արժեցել (տեսանյութ)

Ժողովուրդ ջան, հավատացե՛ք Նիկոլ Փաշինյանին, քանի դեռ ինքը հակառակը չի ապացուցել. Արփինե Հովհաննիսյան

Երևանի քաղաքապետը խոստացել է օգնել նախադպրոցական կրթության մոդելի կիրառման հարցում

Երևանի հ. 48 մանկապարտեզի տնօրենը կարգապահական տույժի է ենթարկվել (լուսանկար)

Վերսկսվել է «Բերդ» բնակելի շենքի կառուցապատումը

Ողբերգական վթարից մահացած Հրանտ Գասպարյանի ծնողները խնդրում են կրտսեր որդուն վաղաժամկետ զորացրել

Մոլորված ու Ադրբեջանում հայտնված Կ. Ղազարյանին դատարանում ահաբեկիչ են որակել (լուսանկարներ)

ՎՏԲ-Հայաստան Բանկը և «ՌԵՍՈ» ընկերությունը առաջարկում են իրենց հաճախորդներին «Ապահով հանգիստ» ապահովագրական փաթեթը

Մեղադրանքները Կ. Հարությունյանի հիվանդ երեւակայության արդյունքն են. ԱԺ-ն պատասխանում է աշխատակցի բողոքին