Հասարակական խորհրդի նիստ Արտակ Զեյնալյանի գլխավորությամբ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի գլխավորությամբ  մայիսի 21-ին տեղի է ունեցել Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի արտահերթ նիստ՝ քննարկելու հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված առաջարկները Կառավարության նոր ծրագրում ներառելու հարցը:

Նիստին մասնակցել են նաև Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը, նախարարի տեղակալներ Սուրեն Քրմոյանը, Վիգեն Քոչարյանը, Արտակ Ասատրյանը, երկու տասնյակը գերազանցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նախարար Զեյնալյանը ողջունել է նիստի մասնակիցներին և նշել, որ Արդարադատության նախարարությունը Խորհրդի անդամներից ակնկալում է առաջարկություններ, որոնք պետք է քննարկվեն և ընդգրկվեն Կառավարության նոր ծրագրում:

Նախարարը տեղեկացրել է, որ Կառավարության նոր ծրագիրը 2018-2022 թվականներին է ուղղված լինելու և պարզաբանել, որ իրավական առումով այլ հնարավորություն տրված չէ՝ չնայած որ նախատեսվում է հնարավորինս շուտ իրականացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որպեսզի պարզ լինի  օրենսդիր մարմնի իրական պատկերը և որ գործադիր իշխանությունն էլ արտահայտի ժողովրդի կամքը:

Հասարակական խորհրդի անդամները  առաջարկներ են ներկայացրել՝ ուղղված կոռուպցիայի կանխարգելմանը,  քրեակատարողական հիմնարկների, դատապարտյալների պահպան պայմանների, նրանց առողջության պահպանման, պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի, Պրոբացիոն ծառայության բարելավմանը:

Հնչել են նաև կարծիքներ ՀՀ ընտրական օրենսգրքում, «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտության վերաբերյալ, ինչպես նաև անդրադարձ է կատարվել դիտորդական  ինստիտուտի և գրավի  ինստիտուտի բարելավմանը,  դատական համակարգի արդյունավետության բարձրացմանը և այլ հարցերի:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել նիստի ընթացքում բարձրացված առաջարկները սեղմ ժամկետում գրավոր ներկայացնել Արդարադատության նախարարություն:

Տպել
991 դիտում

ԵԿՄ-ում դավաճանություն է եղել. Կոռնիձորի Արոն չի բացառում ԵԿՄ լուծարումը

Վրաստան. միլիարդատիրոջ քաղաքական վերադարձը

Կարեւոր չէ, որ գուցե Մեսսիի վերջին ԱԱ-ն է, խղճահարության ժամանակը չէ. Նիգերիայի մարզիչ

Գյումրու պատմական միջուկում բռնկված հրդեհի հետեւանքով քաղաքացի է այրվել

Իրավիճակ է փոխվել, իմ ցանկությունն է. Հրազդանի քաղաքապետը՝ իր հրաժարականի մասին

«Արմենիա» միջազգային փառատոնը Հայաստան է հրավիրում մեծահամբավ երաժիշտների

2 բնակարան, 2 հողամաս, 1 առանձնատուն. ՏԿՏՏ նախարարի գույքի եւ եկամուտների հայտարարագիրը

Աչքկապոցի չենք անելու, ԱԺ ընտրությունները տեղի կունենան մեկ տարվա ընթացքում. փոխվարչապետ

Սաշիկ Սարգսյանը բերման է ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք կրելու կասկածանքով

Վահան Շիրխանյանն ազատ արձակվեց կալանքից

Ոստիկանությունը քիչ առաջ Սայաթ-Նովա փողոցից բերման ենթարկեց Սաշիկ Սարգսյանին (տեսանյութ)

Ակնկալում ենք Պռոշյանի համայնքապետի սպանության բացահայտում․ ՀՅԴ-ն՝ գլխավոր դատախազին

Վաչագան Ղազարյանը (Սերժի Վաչո) բերման է ենթարկվել

Ընդունեք մեր անկեղծ շնորհավորանքները․ Պյոտր Պորոշենկոն ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին

ՌՈ-ն կհերթապահի «Զվարթնոց» օդանավակայանում՝ մինչեւ զորակոչի ավարտը

Հաշմանդամության կարգից զրկված երիտասարդն ունի սրտի խնդիր. սոցապում դեռ ապակողմնորոշված են

Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է ՍԴ դատավոր անդամի թեկնածու

Մանվել Գրիգորյանի կնոջը՝ Նազիկ Ամիրյանին ձերբակալելու որոշում կայացվեց. ՀՔԾ-ն հաստատում է

Լոռու մարզպետարանում ազատումներն ու նշանակումները շարունակվում են

Ազգային կինոկենտրոնի կիսատ մնացած ծրագրերն ու ֆինանսական պահանջները. ինչ է անելու Մակունցը