Նախարար Աշոտ Հակոբյանն ընդգծել է որակյալ նախագծեր եւ ճանապարհ ունենալու անհրաժեշտությունը

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը հանդիպեց ճանապարհների նախագծման, շինարարության եւ տեխնիկական հսկողության աշխատանքներ իրականացնող ընկերությունների ղեկավարներին։

Նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության փոխանցմամբ, հանդիպման ընթացքում նախարարն ընդգծելով ճանապարհաշինարարական աշխատանքների մեկնարկը՝ կարեւորեց այդ աշխատանքներում բարձր որակ ապահովելու անհրաժեշտությունը։ Նա նշեց, որ հասարակությունն այս ոլորտի հետ կապված լուրջ սպասելիքներ ու ակնկալիքներ ունի:

Կատարվող աշխատանքները պետք է ընթանան առավել կազմակերպված, իսկ դրանց կառավարումը՝ առավել արդյունավետ ու թափանցիկ։ Առանձնակի կարեւորվեց կոռուպցիոն ռիսկերը բացառելու հանգամանքը, մասնավորապես՝ նախարարն անթույլատրելի համարեց այսուհետ միեւնույն անձին փաստացի պատկանող երկու կազմակերպությունների՝ նախագծողի եւ շինարարի, կամ շինարարի եւ տեխհսկողի կողմից միեւնույն օբյեկտում մասնակցությունը:

Հանդիպման մասնակիցները նախարարին ներկայացրին մի շարք խնդիրներ, դրանց լուծման հնարավոր տարբերակներ։ Որոշ հարցերի շուրջ բազմակողմանի քննարկում տեղի ունեցավ։ Աշխատանքների ընթացքն ավելի հստակ կազմակերպելու եւ վերահսկելու նպատակով հանձնարարվեց համապատասխան ստորաբաժանումներին՝ առաջարկություն ներկայացնել ոլորտը կարգավորող նորմատիվ ակտերում փոփոխություններ կատարելու, մասնավորապես՝ ճանապարհաշինարարական մրցույթների անցկացմանը զուգահեռ շինարարական կազմակերպությունների նախաորակավորման մրցույթների անցկացման անհրաժեշտության վերաբերյալ:

Անդրադարձ եղավ նաեւ փոսային նորոգման ընթացիկ աշխատանքներին, հիմնանորոգման առաջնահերթություններին։

Տպել
738 դիտում

Փաշինյանը իրականացրել է նախընտրական քարոզչություն` աշխատանքային ժամին. ՀՀԿ շտաբ

Վթար Կիևյան և Մոնթե Մելքոնյան փողոցների խաչմերուկում, բախվել է 5 մեքենա. կան տուժածներ

ԼՂ հակամարտությունում մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը առաջնահերթություններ են. ԱԳ նախարար

Դավիթ Տոնոյանը ժամանել է Քեմփ Մարմալ ռազմաբազա, որտեղ ծառայում են հայ խաղաղապահները

Պեկինում տեղի է ունեցել «Նոր Հայաստանը եւ նրա տարածաշրջանային կարեւորությունը» թեմայով գիտաժողով

Եռագույն փողկապն աղքատությունն ու արտագաղթը չի վերացնում, գնաճը շարունակվում է. Շարմազանովը՝ վարչապետին

Նոյեմբերի 20-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 501 դատապարտյալ

Եւ մի տանիր զմեզ ի փորձություն ...

Տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ բալետի արտիստ Վահագն Մարգարյանի

Քրտնաջան և թափանցիկ աշխատանքի ակնկալիքով. քաղաքապետը ներկայացրել է Քանաքեռ-Զեյթունի նոր ղեկավարին

էրեբունու զանգվածային անկարգությունների գործով ինքնակամ ներկայացած անձը Մասիսի սպորտդպրոցի տնօրենն է

Ոստիկանները Շենգենյան վիզայի կեղծման դեպք են բացահայտել. վիզան 6500 եվրո է արժեցել (տեսանյութ)

Ժողովուրդ ջան, հավատացե՛ք Նիկոլ Փաշինյանին, քանի դեռ ինքը հակառակը չի ապացուցել. Արփինե Հովհաննիսյան

Երևանի քաղաքապետը խոստացել է օգնել նախադպրոցական կրթության մոդելի կիրառման հարցում

Երևանի հ. 48 մանկապարտեզի տնօրենը կարգապահական տույժի է ենթարկվել (լուսանկար)

Վերսկսվել է «Բերդ» բնակելի շենքի կառուցապատումը

Ողբերգական վթարից մահացած Հրանտ Գասպարյանի ծնողները խնդրում են կրտսեր որդուն վաղաժամկետ զորացրել

Մոլորված ու Ադրբեջանում հայտնված Կ. Ղազարյանին դատարանում ահաբեկիչ են որակել (լուսանկարներ)

ՎՏԲ-Հայաստան Բանկը և «ՌԵՍՈ» ընկերությունը առաջարկում են իրենց հաճախորդներին «Ապահով հանգիստ» ապահովագրական փաթեթը

Մեղադրանքները Կ. Հարությունյանի հիվանդ երեւակայության արդյունքն են. ԱԺ-ն պատասխանում է աշխատակցի բողոքին