Տպավորություն է, որ Դուք լվացել եք Ձեր ձեռքերը. Ավետիսյանն ու Սէֆիլյանը՝ վարչապետին

Ազատազրկած Ժիրայր Սէֆիլյանն ու Վարուժան Ավետիսյանը կոչով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին.

«ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Հարգելի՛ պարոն Փաշինյան

Քաղբանտարկյալների, այդ թվում՝ Սասնա Ծռերի, բանտում մնալը հեղափոխության եւ մեր երկրի համար հղի է ծանր հետեւանքներով:

Անշուշտ, ողջունելի է, որ Դուք սկզբունքորեն մերժում եք «հեռախոսային» արդարադատությունը:

Սակայն օրենքի գերակայությունն արժեք ու իմաստ ունի, եթե ծառայում է իրավունքի գերակայությանը:

Ուստի, մերժելով ուղիղ կառավարման այդ անօրինական տարբերակը, Դուք կարող եք եւ պարտավոր եք օգտագործել անուղղակի կառավարման, առաջնորդային կառավարման բոլոր հասանելի իրավաչափ լծակները՝ դատախազությունում եւ դատարաններում մթնոլորտ փոխելու, սաբոտաժը չեզոքացնելու եւ դրանց կողմից արդար որոշումների կայացումը երաշխավորելու համար:

Մինչ օրս, սակայն, տպավորություն է առաջացել, որ Դուք լվացել եք Ձեր ձեռքերը եւ քաղբանտարկյալներին ու քաղաքացիներին հորդորում եք ապավինել հանցագործ դատախազների եւ դատավորների հոգեւոր ու բարոյական վերափոխման հրաշքին:

Դրա հետեւանքով առաջացած տարակուսելի անորոշությունն է պատճառը, որ Հիմնադիր Խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանը արդեն մեկ ամիս չի դադարեցնում հացադուլը՝ պահանջելով գոնե ցույց տալ քաղբանտարկյալներին ազատ արձակելու ալգորիթմը: Առավել եւս նրա պահանջը ոչ միայն արդարացի է, այլեւ նպաստում է հեղափոխությանը եւ օգնում է հեղափոխական կառավարությանը, Նոր Հայաստանը մեկընդմիշտ ձերբազատելով քաղբանտարկյալների առկայության անպատվաբեր խարանից:

Մեկ ամսվա հացադուլն, ի դեպ, մարդու օրգանիզմի համար կրիտիկական սահմանին մոտ վիճակ է առաջացնում:

Հուսով ենք, որ քայլ կանենք եւ կլուծեք հեղափոխության փորձաքար դարձած այս պրոբլեմը:

Հարգանքով՝

Ժիրայր Սէֆիլյան

Վարուժան Ավետիսյան (Սասնա Ծռերի անունից)

22.05.2018 թ. «Արմավիր» ՔԿՀ»:

Տպել
1540 դիտում

Սկսում ենք երկարատեւ պայքար. պահանջում են Քոչարյանին ազատ արձակել

«Ստեփանավանի Բ/Կ»-ում պաշտոնեական կեղծիքով յուրացման համար տնօրենին առաջադրվել է մեղադրանք

Կրկին նախապայմաններ. Էրդողանի աշխատակազմը արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը

Դոլարը Հայաստանում թանկանում է, եվրոն՝ էժանանում

Մի՛ վառիր կամ թաղիր ՀՀԿ-ին․ Դիանա Գասպարյանի տարբերվելու կոչը

Ադրբեջանում ընթանում է Կարեն Ղազարյանի դատավարությունը (տեսանյութ)

Աննա Հակոբյանն աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիայի Համադաշնություն

«Բալ-Է»-ն Ադրբեջանի համար չէ. ՌԴ ՊՆ-ում մտավախություններ ունեն

Իրոք անտանելի է ու օրհասական․ Երվանդ Վարոսյանը՝ ՓՊ-ում ստեղծված իրավիճակի մասին

Արմեն Սարգսյանը կմասնակցի Վրաստանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը

Լիահույս ենք, որ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները կամրապնդվեն․ CCAF-ը շնորհավորել է Փաշինյանին

Լիլիթ Մակունցն այցելել է 9-րդ օրը հացադուլի մեջ գտնվող կինոռեժիսորին

Ջավախքում հայ երիտասարդի սպանության պատճառով հրկիզումները շարունակվում են. այրվել է եւս երկու տուն

Լիոնում ձերբակալվել է վրաց-հայկական-ադրբեջանական հանցավոր խումբ (տեսանյութ)

Թավշյա հեղափոխությունից հետո մտադիր եմ ընդլայնել բարեգործական ծրագրերը ՀՀ-ում․ Աննա Կարան՝ Աննա Հակոբյանին

Վովայի պատվերով բռնել են, անմեղ տեղը նստած ենք. քրեական հեղինակություններ Նորատուսցի Ալիկի և Գեղամի նյարդերը տեղի տվեցին

Գյումրիում ռուս զինվորական է ձերբակալվել դեկտեմբերի 2-ին ծեծի հետեւանքով մահացած Ջուլիետա Ղուկասյանի դեպքով

Թուրքիան սկսել է Սեւ ծովում բազա կառուցել

Զորակցություն ենք հայտնում երկրում իրականացվելիք բոլոր դրական վերափոխումներին․ ՌԱԿ

Այդ գծերն այդպես յուրահատուկ գծեր չեն, որ փակվելու դեպքում, անպայման բաց մնան այդ հատվածները. Նավասարդյան