Կապանում 49-ամյա տղամարդուն բութ առարկայով բազմակի հարվածներ հասցնելով սպանել են

23/05/2018 schedule13:12

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ։

Գործը հարուցվել է Կապան քաղաքի Շինարարների թաղամասի բնակիչ՝ 49-ամյա Դավիթ Գալստյանի սպանության փաստով։ Այդ օրը՝ ժամը 20։50-ի սահմաններում ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ նշված թաղամասի 17 շենքի բնակարաններից մեկում ծեծկռտուք է եւ վիճաբանության ձայներ են լսվում։

Դեպքի վայր են ժամանում ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր նշված բնակարանում հայտնաբերել են Դ. Գալստյանի դին։ Դեպքի վայր է ժամանել նաեւ դատաբժիշկը, ով նախնական եզրակացության համաձայն հայտնել է, որ մահը վրա է հասել դեմքի եւ գլխի շրջանում ստացած բազմակի հարվածներից։ 

Պարզվել է, որ նշված բնակարանում Դ. Գալստյանի հետ վիճաբանել է 64-ամյա Կոնստանտին Սարկիսյանը, ով տեղափոխվել է ոստիկանության Կապանի բաժին, որտեղից էլ նրա սթափության աստիճանը պարզելու համար տեղափոխվել է Կապանի բժշկական կենտրոն, որտեղ նրա մոտ պարզվել է «ալկոհոլային ինտոքսիկացիա, գանգաթաղի եւ ճակատային շրջանի պատռված վերք» ախտորոշում։ Փաստի առթիվ քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանում նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական եւ դատանյութաբանական փարձաքննություններ։ Կ. Սարկիսյանը կասկածվում է ոչ սթափ վիճակում դեռեւս չպարզված բութ առարկայով Դ. Գալստյանին բազմակի հարվածներ հասցնելու մեջ։ 

Տպել
912 դիտում

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը

Ծեծկռտուք Արտաշատի զինկոմիսարիատում. ըստ քաղաքացու ահազանգի՝ կապիտանը կոտրել է իր քիթը

Պարզաբանումներ եմ պահանջելու Բելառուսի ու Ղազախստանի նախագահներից. Փաշինյանը՝ ՀԱՊԿ նիստի զարգացումների մասին

Ոստիկանությունը օպերատիվ տվյալներ է ստացել, որ Երեւանում հիպնոսի միջոցով փող են կորզում

Ջիբրալթար-Հայաստան ֆուտբոլային հանդիպման մեկնարկային կազմերը

Երկու օր առաջ Հայաստանում էր, հիմա՝ չգիտեմ. Շարմազանովը՝ Տարոն Մարգարյանի գտնվելու վայրի մասին

Աշխարհը չէի փոխի քո հետ. Սիրուշոն շնորհավորել է Լեւոն Քոչարյանի ծնունդը

Իրական ընդդիմություն կձեւավորվի ընտրություններից հետո

Արսեն Ջուլֆալակյանն ու լրագրողը պարզաբանել են թյուրիմացությունը

Նոր մանրամասներ հոկտեմբերի 27-ին նռնակով կառավարության շենք ներխուժման դեպքից. պարզվել է՝ ով է նա

Արցախի պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է Արցախի պետական համալսարանի ուսանողների

Այդ տարածքը իմն է, իմ սեփականությունն է. Լոռու մարզպետը՝ սեփական ատամնաբուժարան կառուցելու մասին

Մարկոս Պիզելին՝ Ղազախստանի առաջնության լավագույն ֆուտնոլիստ

Քաղաքապետն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիին

Վաչագան Ղազարյանը ցուցմունք է տվել. քննարկվում է կրկին գրավի միջնորդությամբ հանդես գալու տարբերակը

Ավան վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

23-ամյա Վահագնի շնորհիվ մարդկանց կյանքեր կփրկվեն. արյան տարբեր խումբ ունեցողներ շարունակում են արյուն հանձնել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը կպարգեւատրվեն

Հույս ունեմ կկարողանանք Աբաջյանի հերոսությանն արժանի ապրել՝ անկախ նրանից` ինչով ենք զբաղվում. Փաշինյան

Հայ մարզիչը ղազախական ակումբի մանկապատանեկան ֆուտբոլը ղեկավարելու ու Հենոյի գեղեցիկ քայլի մասին