ԿԳ նախարարը մասնակցելու է Փարիզում ԿԳ նախարարների գագաթնաժողովին. հանդիպում դեսպանի հետ

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանի  Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին: Դեսպանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին` ԿԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ նրա պաշտոնավորումը կնպաստի կրթության եւ գիտության  ոլորտում արդեն ձեւավորված  արդյունավետ կապերի ամրապնդմանն ու զարգացմանը:  Դեսպանը նաեւ բարձր է գնահատել հայ երիտասարդության ակտիվ մասնակցությունը համաժողովրդական շարժմանը, որը վկայում է քաղաքացիական կրթության եւ ժողովրդավարական արժեքների բարձր նշաձողի մասին:

ԿԳ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության փոխանցմամբ, ՀՀ ԿԳ նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին մաղթանքների համար եւ, ընդգծելով երկկողմ հարաբերությունների կարեւորությունը` շեշտել է, որ Հայաստանն ավանդաբար Ֆրանսիայի Հանրապետության հետ ունի ջերմ ու բազմաշերտ հարաբերություններ,  որոնք Հայաստանի նոր կառավարությունը  պատրաստ է առավել խորացնել եւ զարգացնել:

Այս համատեքստում ԿԳ նախարարն ընդգծել է աշնանը Երեւանում կայանալիք ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը, որը միջպետական հարաբերություններին նոր որակ կտա եւ նոր հեռանկարներ կապահովի  հատկապես կրթական ծրագրերի համար: Նախարարը տեղեկացրել է նաեւ, որ մասնակցելու է Փարիզում կազմակերպվող Բոլոնիայի գործընթացի անդամ երկրների կրթության նախարարների գագաթաժողովին:

Անդրադառնալով Հայաստանում Ֆրանսիական համալսարանի գործունեությանը` կողմերը համոզմունք են հայտնել, որ ի դեմս այս համալսարանի՝ Հայաստանն եւ Ֆրանսիան ամրագրել են կրթական ոլորտում համագործակցության զարգացման երաշխիքը: Դեսպան Լաքոտը տեղեկացրել է, որ նախատեսվում է ընդլայնել Հայաստանում ֆրանսիական համալսարանի գործունեության շրջանակը՝ առաջիկայում գործող ֆակուլտետներն ավելացնելով եւս մեկով: Հետեւաբար, դեսպանի խոսքով՝ անհրաժեշտություն է առաջանում Ֆրանսիական համալսարանին շենքային նոր պայմաններով ապահովելու հարցը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ Հայաստանում ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դպրոցի կրթական ծրագրին եւ երկկողմ հարաբերությունների օրակարգում գտնվող ընթացիկ մի շարք հարցերի: 

Տպել
753 դիտում

Հոգեկան խնդիրներ ունեցող հարևանուհու պատճառով տունը մոխրակույտի է վերածվել. տանտիրուհին օգնություն է խնդրում

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը չի մասնակցի ընտրություններին. գաղափարական սկզբունքի խնդիր է

Քրեական գործեր՝ հոգեբուժարաններում արձանագրված խախտումների վերաբերյալ

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ-ն հրապարակել է ցուցակի առաջին 31 թեկնածուների անունները

Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել ձմեռային անվադողերով

Ես կլինեմ ՀՀԿ-ի կենտրոնական հարձակվողը. Մենուա Հարությունյան

Դեկտեմբերին արտահերթ ընտրություններ կլինեն նաեւ Ուրցաձորում, համայնքի ղեկավար են ընտրելու

«Ազգային Առաջընթաց» կուսակցության ցուցակը կին է գլխավորում

Գլխավոր դատախազությունը կարճել է Հայաստանում Քևին Օքսուզի դեմ հարուցված քրեական գործը

Գողություն Աբովյան փողոցի սրճարաններից մեկում. որոնվում է տեսապատկերված անձը (տեսանյութ)

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այցելել է «Սպայկա» ընկերություն

Դատախազությունը նոր երևան եկած հանգամանքով վերանայման վարույթ կսկսի. Մարտի 1-ի գործով նախկին փոխոստիկանապետը փոշմանել է

ԱԳ նախարարի պաշտոնակատարն ընդունեց ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին

Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին

ՕԵԿ համապետական ցուցակի առաջին տասնյակը. այն գլխավորում է Արթուր Բաղդասարյանը

Հայաստան ապօրինի թմրամիջոց ներկրելու հերթական դեպքն է կանխվել (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ

Նոյեմբերի 14-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 475 դատապարտյալ

Դեռ չեմ գիտակցում, որ աշխարհի չեմպիոն եմ. Սիմոն Մարտիրոսյան

Հռիփսիմե Խուրշուդյանն այլեւս ՀՀ հավաքականի անդամ չէ. Փաշիկ Ալավերդյան