Հրազենային վիրավորում ստացած գյումրեցի զինվորը բանակ է զորակոչվել սրտի առիթմիայով

Լուսանկարում զոհված գյումրեցի զինվորն է՝ Մարտին Խաչատրյանը՝ մոր հետ 

2018թ. մայիսի 22-ին՝ ժամը 13:35-ի սահմաններում, ՀՀ ՊՆ զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում մահացու վիրավորում ստացած ժամկետային զինծառայող գյումրեցի Մարտին Գրիգորի Խաչատրյանը  ծառայության էր անցել 6 ամիս առաջ: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց զոհված զինվորի եղբայրը՝ Աշոտ Խաչատրյանը: Ընտանիքին մինչ այս պահը դեպքի հետ կապված անգամ նախնական տեղեկություն հայտնի չէ: «Գիտեք այն, ինչը հրապարակված է, ուրիշ ոչինչ»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց Մարտինի եղբայրը՝ Աշոտը:

Խոսակցություններ են շրջանառվում, որ տղային դիրքերում գտել են պաշտպանիչ ժիլետը ոչ թե հագին, այլ՝ կողքին ընկած:

1998 թվականին ծնված Մարտին Խաչատրյանը ուշ է զորակոչվել առողջական խնդրի պատճառով:

«Եղբայրս սրտի առիթմիա ուներ, դրա համար մեկ տարի հետաձգել էին բանակ գնալը: Առաջին անգամ ստուգել էին, րոպեում 180 զարկ էր գրանցվել, հետաձգել էին, երկրորդ անգամ, որ կանչեցին, րոպեում 140 զարկ էր եղել, ասել էին ոչինչ, տարիքային է, կանցնի»,- պատմեց Աշոտ Խաչատրյանը:

Ըստ նրա, եղբայրը 7 տարեկանում թոքաբորբով է հիվանդացել եւ այդ տարիքից սկսած էլ առիթմիա է ունեցել:

«Ծառայության ընթացքում եղել է, որ վատ զգա, մեկ-երկու անգամ դիրքեր չեն տարել, որովհետեւ ճնշումը բարձր է եղել: Թե չէ, ընդհանուր առմամբ՝ առողջությունից չի բողոքել»,- պատմեց զոհված զինվորի եղբայրը:

Ըստ նրա, եղբայրն ընդհանրապես ոչնչից չի դժգոհել, որեւէ մեկի հետ խնդիրներ չի ունեցել: Մարտին Խաչատրյանի հայրը՝ Գրիգոր Խաչատրյանը, ժամկետային զինծառայող է եղել, մայրը մանկավարժ է, աշխատում է Գյումրու թիվ 23 դպրոցում:

Հիշեցնենք, որ  Մարտին Գրիգորի Խաչատրյանը ՀՀ ՊՆ զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել էր 2018թ. մայիսի 22-ին՝ ժամը 13:35-ի սահմաններում, որովայնի շրջանում ստացած միջանցիկ հրազենային գնդակային մահացու վիրավորումով:  

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ` զինծառայողի մահվան բոլոր հանգամանքները պարզելու, հնարավոր վարկածները ստուգելու ուղղությամբ: 

ՀՀ ՔԿ լրատվական ծառայության փոխանցմամբ, Զինվորական ՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող, շարքային Մարտին Գրիգորի Խաչատրյանի մահվան հանգամանքները:

Տպել
13654 դիտում

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի