Գումարները տրվում են անհասկանալի. նախարարը՝ բյուջեից ԶԼՄ-ներին տրվող գումարների մասին

2002 թվականից մշակույթի նախարարությունն աջ ու ձախ ֆինանսավորում է պետական եւ մասնավոր լրատվամիջոցներին: 2017 թվականին պատասխանելով մեր գրավոր հարցմանը՝ նախարարությունից տեղեկացրել էին, որ նախարարությունը ֆինանսավորել է ընդհանուր առմամբ 65 լրատվամիջոցի, որից երկուսը պետական է, մյուս 63՝ մասնավոր: Սակայն երկու պետական լրատվամիջոցին տրվող գումարը միասին մեկ ու կես անգամ շատ է 63 մասնավոր լրատվամիջոցին տրվող ընդհանուր գումարից:

Մշակույթի նախարարությունը պետական լրատվամիջոցներին հատկացնում է 73 միլիոն 65 հազար 300 դրամ, որից՝ 46,867 մլն դրամը ուղղված է «Հանրապետություն» ՓԲԸ-ի «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, իսկ 26,17 մլն-ը՝ «Հայաստանի Հանրապետություն-Ռեսպուբլիկա Արմենիա» ՓԲԸ-ին, որը ռուսալեզու «Ռեսպուբլիկա Արմենիա» էլեկտրոնային թերթի հիմնադիրն է:

63 ոչ պետական լրատվամիջոցին բաժին է հասնում 49,77 մլն դրամ: Այս լրատվամիջոցներից 14-ը ազգային փոքրամասնությունների լեզվով լույս տեսնող թերթեր են, որոնց նշյալ գումարից բաժին է հասնում 11,77 մլն դրամ:

Մասնավոր լրատվամիջոցներին հատկացված գումարի 25 մլն 100 հազար դրամ նախարարությունը հատկացնում է մշակութային ոլորտը լուսաբանող թերթերին, էլեկտրոնային կայքերին եւ ամսագրերին, որոնց ընդհանուր թիվը 23-ն է:

Ազգային ժողովում «Հայկական ժամանակ»-ի լրագրողը նախարար Լիլիթ Մակունցից հետաքրքրվեց՝ արդյո՞ք շարունակվելու է այս բարեգործությունը:

«Այս 10 օրերի ընթացքում առաջին անգամ չէ, որ լսում եմ այս պնդումը եւ ոչ միայն լրատվական դաշտի, այլեւ այլ մշակութային գործիչների հետ կապված: Մասնավորապես, դրամական միջոցները տրամադրվում են անհասկանալի միջոցներով, հավասարության եւ մրցակցային դաշտի խնդիր կա: Այս ամենն անընդունելի է: Առաջիկա գործողությունների շարքում նպատակ ունենք թիրախավորել այդ խնդիրը»,- ասաց նախարարը:

Ի դեպ, «Հայկական ժամանակ»-ը նախարարություն գրավոր հարցում է ուղարկել՝ պարզելու համար, թե 2018 թվականին որ լրատվամիջոցներին է «բարեգործություն» տրվել եւ որքան: Խնդրել ենք նաեւ հստակեցնել՝ արդյո՞ք վերահսկվում է, թե՞ լրատվամիջոցներին տարվա գումարն արդյունավետ ծախսվու՞մ է, թե՞ ոչ:

Տպել
4797 դիտում

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը