Տուգանքներից ազատելու որոշումը որեւէ մեկի շահերին չի հակասում. ՃՈ պետի տեղակալ

Մայիսի 23-ից ՀՀ ոստիկանությունը փոփոխություն է իրականացնում ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ: Մասնավորապես, մի շարք վարչական զանցանքներ տեխնիկական միջոցներով հայտնաբերելու դեպքում, հիմք ընդունելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 21-րդ հոդվածը, իրավախախտ վարորդները կազատվեն վարչական պատասխանատվությունից:

Այսօր իրավիճակն ավելի մանրամասն ներկայացրեցին ՀՀ ճանապարհային ոստիկանության բարձրաստիճան ծառայողները մամուլի ասուլիսի ժամանակ: Նախ, ներկայացվեցին այն զանցանքները, որոնց դեպքում իրավախախտ վարորդները ազատվում են վարչական պատասխանատվությունից:

Այդ զանցանքներն են. 
- տրանսպորտային միջոցը կանգնեցվել է այն վայրում, որտեղ կանգնած տրանսպորտային միջոցի եւ հոծ գծի կամ բաժանարար գոտու կամ երթեւեկելի մասի հակառակ կողմի եզրի կամ որեւէ արգելքի միջեւ տարածությունը 3 մ պակաս է /ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 124 հոդվածի 21-րդ մաս/, 
- տրանսպորտային միջոցը կանգնեցվել է երթեւեկելի մասի հետ հետիոտնային անցումների շփման եզրերից 5 մետրից պակաս վայրում / ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 124 հոդվածի 21-րդ մաս/, 
- տրանսպորտային միջոցը կանգնեցվել է այն վայրերում, որտեղ կանգնած տրանսպորտային միջոցի եւ հատվող երթեւեկելի մասի եզրից տարածությունը 5 մետրից պակաս է / ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 124 հոդվածի 21-րդ մաս/, 
- տրանսպորտային միջոցը կանգնեցվել է այն վայրերում, որտեղ կանգնած տրանսպորտային միջոցի եւ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերի կամ այդ կետերի կամ տաքսիների կայանման տեղերի ցուցիչներից տարածությունը 15 մետրից պակաս է / ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 124 հոդվածի 21-րդ մաս/,
- տրանսպորտային միջոցը կանգնեցվել է երթեւեկելի մասի տեղային լայնացումում՝ եզրին ոչ զուգահեռ, որտեղ նման կերպ կանգառ կատարելը գծանշմամբ կամ ճանապարհային նշանով թույլատրված չէ / ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 124 հոդվածի 21-րդ մաս/, 
- գիշերային ժամերին (23:00-ից հետո) տրանսպորտային միջոցը կանգնեցվել է ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետում /ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 124 հոդված 25 մաս/,
- տրանսպորտային միջոցը համընթաց հոսքերը բաժանող հոծ գծանշումը հատել է ոչ բոլոր (4) անիվներով / ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 124 հոդվածի 1-ին մաս/,
- տրանսպորտային միջոցը խաչմերուկներն անցնելիս եւ խաչմերուկում շրջադարձ կատարելիս հատել է գծանշումները /կղզյակներ, հոծ գծեր, կոյուղակներ եւ այլն / ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 124 հոդվածի 1-ին մաս/: 

«Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության տեսուչների կողմից նույնպես մի շարք իրավախախտումներ հայտնաբերելու դեպքերում պարտադիր կիրառվելու է «բանավոր դիտողություն» ներգործության միջոցը, իսկ այլ՝ ոչ կոպիտ իրավախախտումների դեպքերում նշված ներգործության միջոցի կիրառումն ոստիկանության ծառայողներին խրախուսվելու է: Այդ զանցանքներն են.
- տրանսպորտային միջոցի վարորդը այն վարելու ընթացքում ծխել է (բացառությամբ հասարակական տրանսպորտում) /ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 135.2 հոդվածի 1-ին մաս/,
- տրանսպորտային միջոցի վարորդը այն վարել է ուժի մեջ գտնվող տեխնիկական զննության կտրոնը տրանսպորտային միջոցի՝ օրենսդրությամբ սահմանված տեղում չփակցված վիճակով / ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 123.4 հոդվածի 2-րդ մաս/,
- տրանսպորտային միջոցի վարորդը երթեւեկության գոտիները փոփոխելիս կամ մանեւր կատարելիս չի օգտվել լուսային թարթիչներից / ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 124 հոդվածի 12-րդ մաս/: 

Բացի այդ, ՀՀ տարածքի բնակավայրերի՝ 60կմ/ժ-ից ցածր արագությամբ ռեժիմի վայրերում լուսանկարահանող-արագաչափ սարքերի գործադրումը դադարեցվելու է, իսկ չկառավարվող հետիոտնային անցումների պարագայում՝ երթեւեկությունը դրանցում կազմակերպվելու է արհեստական խոչընդոտներով /թմբեր/: 

ՀՀ ոստիկանությունը լիահույս է, որ վարչական պատասխանատվության ոլորտում քաղաքականության փոփոխությունը կբարձրացնի մեր վարորդների պատասխանատվությունն ու օրինավորության մակարդակը, ինչի արդյունքում Ճանապարհային ոստիկանությունն այլեւս հարկադրված չի լինի կրկին ուժեղացնել երթեւեկության անվտանգության նկատմամբ հսկողությունը:
Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ ՀՀ ոստիկանությունը աշխատանքային կարգով ՀՀ արդարադատության նախարարությանն առաջարկել է միջնորդել ՀՀ կառավարությանը՝ ՀՀ Ազգային ժողովում հանդես գալ համաներման ակտ ընդունելու նախաձեռնությամբ, որի արդյունքում կդադարեցվի 01.01.2012թ. առ 31.12.2017թ. կայացված վարչական ակտերի կատարումը եւ կչեղարկվեն 13,7 մլրդ. դրամի չափով տուգանքները:

Հիմնական փոփոխությունները սրանք են քանակական նվազման ուղղությամբ, որոնց դեպքում վարչական ակտերի տուգանք է սահմանվում», - հավելեց ՃՈ պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը:

Հարցին, թե ստացվում է, որ այն վարորդները, ովքեր անբարեխիղճ են եղել, ավելի շատ են շահում, քան նրանք, ովքեր ժամանակին պարտաճանաչ վճարե՞լ են, Արսեն Խաչատրյանը պատասխանեց.

«Նախ, պետք է հիշեցնեմ, որ ՀՀ-ն Սահմանադրությամբ սոցիալական պետություն է, եւ այս սոցիալական քայլը ենթադրում է նաեւ այնպիսի միջոցառումների իրականացում, որոնք բխում են քաղաքացիների սոցիալական վիճակից:

Այս քայլը գլխավորապես կատարվել է՝ թեթեւացնելու սոցիալական բեռը: ՀՀ-ում կան քաղաքացիներ, որոնք ֆինանսական անհաղթահարելի հանգամանքների պատճառով չեն կարողացել 2012 թվականից առ այսօր վճարել այդ տուգանքները:

Եթե այս քաղաքացիները ունենային դրամական հաշիվներ, գույք եւ անհրաժեշտ միջոցներ այդ տուգանքների չափով, ապա բնականաբար հարկադիր կատարման ծառայության միջոցով այդ վարչական ակտերի կատարումը, արդեն իսկ կատարված կլինեին: Սրանք այն քաղաքացիներն են, որոնք չունեն այդ միջոցները, չեն ունեցել, եւ տարիներ շարունակ չեն կարողացել վճարել այս տուգանքները: Այս տուգանքները, մնալով հանդերձ, արդեն իսկ վնաս էր հասցնում նրանց ընտանիքներին, սոցիալական վիճակներին եւ այս ամենը հաշվի առնելով՝ կայացվել է այդ որոշումը: Որեւէ մեկի շահերին սա չի հակասում, նույն տրամաբանությամբ կարող ենք ասել, թե ինչու նույն հանցագործությունը կատարած մեկ անձի նկատմամբ համաներում կիրառվում է, իսկ մյուսի դեպքում չի կիրառվում: Կամ ինչու այս տարեթվին համաներում կիրառվեց, իսկ 10 տարի առաջ չի կիրառվել, հարցը այսպես դնելը սխալ է»:

Այն հարցին, թե ինչքա՞ն ժամանակում կայացվեց այս որոշումը, ի՞նչ ուսումնասիրությունների հիման վրա, եւ արդյո՞ք կա այնպիսի վերլուծություն, որ փոփոխություններից հետո բարձիթողի վիճակ չի առաջանա, Խաչատրյանը պատասխանեց. «Ուզում եմ հիշեցնել, որ ճանապարհային երթեւեկության անվտանգության ոլորտի քաղաքականությունը քարացած եւ հավերժական չէ: Նրա արդյունավետությունը գնահատվում է հասարակական պրակտիկայով եւ հասարակական պրակտիկան կորոշի նաեւ հետագա մեր քաղաքականությունը: Այս քաղաքականությանը հատկանշական է նաեւ անընդհատ փոփոխություններ կրելը, այս հարցից ելնելով, կուզենայի կոչ անել եւ հույս հայտնել, որ պատասխանատվության մեղմացմանն ուղղված այս քաղաքականությունը բացասական ազդեցություն չի ունենա երթեւեկության անվտանգության ապահովման մակարդակի վրա: Եւ ներկայումս երթեւեկության բոլոր մասնակիցները հնարավորություն ենք ստացել ապացուցելու, որ մեր մեջ այս տարիների ընթացքում ձեւավորվել է ճանապարհային երթեւեկության կանոնների պահպանման մշակույթը, եւ շատ դեպքերում այլեւս անհրաժեշտություն չկա հարկադրանքի տարրեր պարունակող միջոցների կիրառումը: Մեծ հույս ունենք, որ այդպես կլինի, սակայն եթե պրակտիկան ցույց կտա, որ բացասական ազդեցություն է ունենում այս ամենը երթեւեկության անվտանգության ապահովման մակարդակի վրա, բնականաբար կփոփոխվի վարչարարությունը` կխստացվի եւ համապատասխան միջոցներ կձեռնարկվեն»:

Հարց հնչեց՝ արդյո՞ք այս որոշումը պայմանավորված է նոր վարչապետ ունենալու հետ:

«Համապատասխան ուսումնասիրությունները կատարվել են ՀՀ վարչապետի հանձնարարականի հիման վրա: Մենք ունեցել ենք անհրաժեշտ վիճակագրական տվյալներ, այդ վիճակագրական տվյալները նոր չէ, որ պետք է ի հայտ բերեինք: Սակայն վերլուծությունները այս ուղղությամբ կատարվել են վարչապետի հանձնարարականի հիման վրա: Բնականաբար, թվարկված այս իրավախախտումները, որոնցով տուգանք չի կիրառվելու, նրանք են, որոնց նկատմամբ տուգանք չկիրառելը նվազագույնս կազդեն երթեւեկության անվտանգության ապահովման մակարդակի վրա: Բացի այդ՝ սա այն իրավախախտումներն են, որոնք քանակական առումով մեծ են», - պատասխանեց Խաչատրյանը:

Հարցին, թե ի՞նչ գումարների մասին է խոսքը, Խաչատրյանը պատասխանեց, որ ընդհանուր ներվելու է 13.7 միլիարդ դրամ:

Ի՞նչ տոկոս է կազմում այդ թիվը: Խաչատրյանը նշեց. «Ես կարող եմ ասել՝ բողոքարկման թվի մեջ ինչ տոկոս են կազմում դրանք: Թվարկված իրավախախտումները բողոքարկման վարույթների ընթացքում կազմում են մոտ 80 տոկոս, որոնցով քաղաքացիները բողոքարկման դիմում են ներկայացնում ե՛ւ վերադասության կարգով ե՛ւ դատական կարգով»:

Այն հարցին, թե երբվանի՞ց են ուժի մեջ մտնելու փոփոխությունները, եւ արագաչափերի գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին վարչապետի հանձնարարականը կատարվե՞լ է, թե՞ արագաչափերը շարունակում են նկարել խախտումները, Խաչատրյանը պատասխանեց. «Նախ, նշեմ, որ ՀՀ վարչապետը չի հանձնարարել դադարեցնել արագաչափերի գործունեությունը: Հանձնարարել է դադարեցնել կամ վերլուծել արդյունքները եւ ներկայացնել առաջարկներ այդ ուղղությամբ, ինչը արդեն իսկ արվել է: Արագաչափերը միշտ գործել եւ գործում են: Տարըմբռնումներ չլինելու համար նորից եմ կրկնում, որ արագաչափերը եւ տեսահսկող համակարգերը գործում են, եւ պետք չէ իրավախախտումներ թույլ տալ: Դժբախտաբար, նշեմ, որ վերջին մի քանի օրերին նկատվել է իրավախախտումների քանակի ավելացում, երեւի թե պայմանավորված այս տարըմբռնումներով: Նաեւ մեր զանգերից եւ քաղաքացիների դիմումներից պարզ է դառնում, որ որոշ մարդիկ ճիշտ չեն ընկալել այս ամենը եւ իրենց իրավունք են վերապահել խախտումներ կատարել նույնիսկ այն վայրերում, որտեղ տեսահսկման սարքեր կան:

Հարցին, թե հիմա տուգանքներից ստացված միջոցների հարցով փոփոխություն տեղի ունեցե՞լ է, եւ ո՞ւր են գնալու այդ միջոցները, ի՞նչի վրա են ծախսվելու, ՀՀ ՃՈ իրավաբանական բաժնի պետ Արման Չիլինգարյանը պատասխանեց.

«Մենք բազմաթիվ անգամ նշել ենք, որ երբեք, որեւէ տուգանքի գումար, որեւէ այլ տեղ չի գնացել, քան պետական գանձարանի մաս հանդիսացող ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային ֆոնդ: Միշտ գնացել է այդտեղ, այդ միջոցներով ձեռք են բերվել ծառայություններ, այդ թվում՝ այդ արագաչափերի եւ տեխնիկական միջոցների սպասարկման, շահագործման ծառայությունները, որոնց դիմաց վճարվել է այնպես, ինչպես վճարում ենք ցանկացած այլ ծառայության կամ ապրանք ձեռք բերելու համար:Ի սկզբանե ասել ենք, հիմա էլ կրկնում ենք՝ երբեք որեւէ միջոց, որեւէ քաղաքացու կողմից վճարած որեւէ տուգանք, որեւէ այլ անձի գրպան չի գնացել, միշտ մուտքագրվել է արտաբյուջետային բյուջե»:

Տպել
4117 դիտում

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին