Պարզվել է «Lragir.am»-ի լրագրողի գործունեությանը խոչընդոտած անձանց ինքնությունը

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են «Lragir.am» տեղեկատվական հարթակի լրագրող Թ.Ենոքյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը:

ՔԿ լրատվական ծառայության փոխանցմամբ, 2018թ. մայիսի 4-ին ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել եւ վարույթ է ընդունվել 2018թ. ապրիլի 20-ին Երեւան քաղաքի Արմենակյան-Մյասնիկյան փողոցների հատման մոտակայքում  «Lragir.am» տեղեկատվական հարթակի լրագրող Թ.Ենոքյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցված քրեական գործը։

Թ.Ենոքյանը ճանաչվել է տուժող եւ հարցաքննվել: Վերջինիս ցուցմունքի համաձայն՝ 2018թ. ապրիլի 20-ին՝ ժամը 13-ի սահմաններում, Նորք-Մարաշ տանող ճանապարհին մի խումբ քաղաքացիներ փակել են  փողոցը, իսկ մեկ այլ խումբ բռնություն կիրառել ցուցարարների նկատմամբ: Իրեն տեսնելով՝ երկու անձ՝ արական եւ իգական սեռի, բռնություն են գործադրել իր նկատմամբ՝ հարվածել տեսախցիկին, քաշել մազերը՝ արգելելով նկարահանում կատարել, որով խոչընդոտվել է լրագրողի մասնագիտական գործունեությունը:

Քրեական գործով ձեռնարկվել են մեծածավալ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, քննության առարկա դարձվել դեպքի վերաբերյալ առկա տեսագրությունը։

Արդյունքում՝ պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր Երեւան քաղաքի բնակիչներ են: Կասկածյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
822 դիտում

Հերթերից խուսափելու համար ավտոմաքսատունը կաշխատի երկուշաբթիից-ուրբաթ՝ 9:00-21:00-ն. ՊԵԿ

Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունել ճանապարհահատվածում բուք է

Ոստիկանությունը գնդակահարել է Ստրասբուրգի ահաբեկչության հեղինակին

Դեսպան Տիգրան Գևորգյանը հավատարմագրերը հանձնեց Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադին

Ֆիլիպ Կիրկորովը Բաքուն անվանել է «հարազատ դարձած տուն»

Դժվարանցանելի են Սպիտակի ոլորանները, Սոթք-Քարվաճառ ճանապարհը, փակ է Վարդենյաց լեռնանցքը, Լարսը

Կալանավոր տեղափոխող Վիլիսը Արթիկում վրաերթի է ենթարկել 2 երեխայի, բախվել պատին. 5 վիրավոր կա

Տեղի է ունեցել Արցախի մասին ռուսերենով ու անգլերենով պատմող ֆիլմի շնորհանդեսը (տեսանյութեր)

Հայաստանում են ՌԴ օդատիեզերային պաշտպանության զորքերի ներկայացուցիչները

Ն. Փաշինյանին շնորհավորական հեռագիր է հղել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վ. Սեմերիկովը

Սենատը հաստատել է Լին Թրեյսիի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնում նշանակվել է Արման Հովակիմյանը

Կենդանաբանական այգում ուսումնասիրությունների արդյունքները կներկայացվեն հանրությանը. Վիրաբյան

ԱՄՆ-ի «Հայ դատի» հանձնախումբը պաշտոնյաներին կոչ է արել չխուսափել «Ցեղասպանություն» բառն օգտագործելուց

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Ձեր օրինակը կարող է վարակիչ լինել. Մարիան Ստրեյֆ-ֆելլերը՝ Աննա Հակոբյանին (լուսանկարներ)

Բուռն պայքար ու հաղթանակ. Հարություն Ուռուտյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ու Սասուն Միքայելյանին

Իսակովի պողոտայում 4 մեքենա է այրվել. կան տուժածներ

Լրագրողին ծեծի ենթարկելու մեջ մեղադրվող ոստիկանները դատապարտվել են տուգանքի

ՀՀԿ-ն գնաց, մնաց ՀՀԿ-իզմը