Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ազգային ընտրանում կազմում պատրաստվում է ընկերական խաղերին: Մայիսի 29-ին ՀՀ ընտրանին հանդիպելու է Մալթայի հետ: Հունիսի 4-ին էլ տեղի է ունենալու Մոլդովայի դեմ հանդիպումը: Այսօր՝ մայիսի 23-ին, ՀՖՖ տեխնիկական կենտրոնում թիմը նորանշանակ գլխավոր մարզիր սկսեց ուսումնամարզական հավաքը: Մարզումից հետո հավաքականի ավագը պատասխանեց լրագրողների հարցերին:

-Հենրի՛խ, Ի՞նչ մարզավիճակում ես:

-Կարելի է ասել՝ լավ մարզավիճակում եմ: Չնայած վերջին հանդիպումն անցկացրել եմ 10 օր առա, բայց կարող եմ ասել, որ պահպանել եմ ֆիզիկական վիճակս, գիտակցել եմ, որ 10 օր ազատ եմ լինելու, բայց ինքս ինձ վրա աշծատել եմ:

-Հավաքականի առաջիկա մրցակիցների՝ Մալթայի ու Մոլդովայի մասին ի՞նչ կասես:

-Դեռ չենք ուսումնասիրել: Ճիշտ է՝ 2 մրցակիցների դեմ էլ խաղացել ենք մի քանի տարի առաջ, բայց երեւի շատ մեծ փոփոխությունների են դիմել: Մենք էլ ենք փոփոխություններ ունեցել: Կարծում եմ՝ դեռ ժամանակ կա, եւ մարզիչը մեզ կծանոթացնի նրանց հետ:

-Հավաքականի ղեկին կրկին Վարդան Մինասյանն է, ի՞նչ սպասենք նրանից:

-Սպասելիքները շատ են: Հենց նա նույնպես, կարծում եմ, շատ մեծ սպասելիքներ ունի մեզանից: Ամեն ին անելու են, որ կարողանանք պատվով խաղանք, կարողանանք, կարելի է ասել, այս միակ հնարավորությունը օգտագործել: Չնայած դժվար է, հեշտ չի լինելու, բայց կփորձենք ամեն ինչ անել:

-Նորկեների մասին ի՞նչ կասես, ի՞նչ տպավորություն ունես:

-Մի քանի բառ խոսացել ենք: Շատ ժամանակ չի եղել նրանց հետ շփվելու, շատ ժամանակ չի եղել նրանց հնարավորություններին ու կարողություններին ծանոթանալու: Եղել են ինչ-որ տեսանյութեր, որոնք դիտել եմ, բայց այդպես տպավորությունը լրիվ այլ է, երբ խաղում ես ինչ-որ ֆուտբոլիստի հետ պետք է կարողանաս նրա հետ շփվել, համագործակցել դաշտում եւ հասկանաս, թե ինչ նրանից սպասել:

-Երկար դադարից հետո Յուրա Մովսիսյանը հրավիրվեց հավաքական, ճիշտ է՝ չեկավ վնասվածքի պատճառով: Ի՞նչ եք կարծում, ձեր համագործակցությունը կստացվի նախկինի պես, որքանո՛վ այժմ օգուտ կտա հավաքականին:

-Հույս ունենք, որ կստացվի: Եթե մարզիչը նրան կանչել է, նշանակում է, որ նա արժանի է դրան: Կփորձենք հնարավորինս ամեն ինչ անել ազգային հավաքականին օգտակար լինելու համար: Ցավոք, չկա այս հավաքին վնասվածքի պատճառով, բայց կարծում եմ՝ հետագայում ներկա կգտնվի:

Արսենլը» նոր մարզիչ ունի, եւ Արսեն Վենգերը երկար տարիներ աշխատելուց հետո հեռացավ: Ի՞նչ կասես նոր մարզիչի մասին, եւ դվա՞ր էր Վենգերից բաժանվելը:

-Դժվար էր հրաժեշտ տալ՝ չնայած 6 ամիս եմ աշխատել Վենգերի հետ, բայց կարող եմասել, որ տպավորությունները շատ բարձր էին թե՛ որպես մարզիչ, թե՛ որպես մարդ: Ցավով նրան ճանապարհեցինք եւ կարող ենք միայն բարի գալուս մաղթել նոր մարզչին: Դեռ չեմ շփվել, չգիտեմ, բայց հույս ունեմ, որ «Արսնելաին» նոր բարձունքների կբարձրացնի:

-Կխոսե՞սմի փոքր լոնդոնյան կյանքի մասին, ինչպիսի՞ն է այնտեղ կյանքը ու ինչպե՛ս ես անցկցնում ազատ ժամանակդ:

-Լոնդոնում կյանքը շատ լավ է, բոլորն էլ գիտեն, որ Լոնդոնը յուրահատուկ քաղաք է, տարբերվում է բոլոր քաղաքներից: Շատ պոզիտիվ է՝ չնայած եղանակը միշտ մռայլ է, բայց դա ոչ մի կերպ չի ազդում մարդու հոգեկան վիճակի վրա: Ազատ ժամանակ էլ փորձում եմ հնարավորինս հանգստանալ եւ ուժերս հավաքել մարզման ու հետագա խաղերի մասին:

-Մի քանի օր է՝ Հայաստանում եք: Նոր Հայաստանի զգացություն ունե՞ք:

-Նոր Հայաստան չկա, Հայաստանը միշտ եղել է ու կմնա, չկա հին ու նոր, կա Հայաստան: Իհարկե ամեն գալով Հայաստան վերալիցքավորվում եմ, ուժերս հավաքում եմ, կարոտս առնում եմ եւ փորձում եմ նոր ուժերով նոր սեզոնը մեկնարկել:

Տպել
1668 դիտում

Հայրապետյանը չէր եկել ժողովին, որում Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Նիկողոսյանը եւ Մելիքբեկյանը՝ ՀՖՖ փոխնախագահներ

Ընտրվեց ՀՖՖ գործկոմի նոր կազմը

Արթուր Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Արարատ Միրզոյանը Գյումրու թիվ 40 դպրոցի տնօրեն է նշանակել Մարմաշենի դպրոցի ուսուցչին

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը