Ապացուցել ենք, որ բոլոր թիմերի դեմ էլ կարող ենք պայքարել. Տիգրան Բարսեղյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ մակեդոնական «Վարդարի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը հաղթական է տրամադրված ընտրանում ընկերական խաղերից առաջ: Մայիսի 29-ին ՀՀ ընտրանին հանդիպելու է Մալթայի հետ: Հունիսի 4-ին էլ տեղի է ունենալու Մոլդովայի դեմ հանդիպումը: Այսօր՝ մայիսի 23-ին, թիմը ՀՖՖ տեխնիկական կենտրոնում սկսեց նախապատրաստական հավաքը: Առաջին մարզումը տեղի ունեցավ Վարդան Մինասյանի՝ հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը կրկին ստանձնելուց հետո: Թիմի հետ մարզումից հետո Բարսեղյանը պատասխանեց լրագրողների հարցերին:

-Ինչպե՞ս կգնահատես մարզավիճակդ, եւ նաեւ խոսիր հավաքականի նորեկների մասին:

-Մարզավիճակս բավարար եմ համարում: Վերջին 3 խաղում գոլի հեղինակ դարձա, լավ էի խաղում, լավ մարզավիճակում եմ, կարելի է ասել՝ բարձունքում եմ: Հուսանք՝ կկարողանամ հավաքականի էլ օգնել իմ գոլերով, փոխանցումներով, լավ խաղով: Իսկ ինչ վերաբերում էնորեկներն, ճիշտն ասած, շատ չեմ ճանաչում: Նրանց թիմերի խղերը չեմ դիտել, միայն տեսանյութերը: Առաջին մարզումից տպավորություններ կան, բայց դեռ շատ շուտ է ինչ-որ 100%-ով ասել՝ լավն են, վատ են, կօգնեն, թե չեն օգնի մեզ:

-Վարդան Մինասյանի գլխավորությամբ առաջին մարզումն էր: Ի՞նչ կասեք:

-Ինձ համար առաջին մարզում էր. այն տարիների ես չեմ եղել հավաքականում: Շատ հետաքրքիր մարզում էինք անում, շատ լավ, բարձր տրամադրությամբ:

-Ի՞նչ կասես առաջիկա մրցակիցների մասին:

-Կարող եմ ասել՝ մեզնից ոչ մեկ էլ ուժեղ չէ: Մենք ապացուցել ենք, որ բոլոր թիմերի դեմ էլ կարող ենք պայքարել, հաղթել, իչչո՞ւ չէ: Ինձ թվում է՝ հավասար մրցակիցներ են, ոչ մի բանով ուժեղ չեն:

Տպել
973 դիտում

Ա. Զեյնալյանը Իտալիայի Հակակոռուպցիոն մարմնի ղեկավարի հետ քննարկել է կոռուպցիայի դեմ պայքարի մասին հարցեր

Պատգամավորները ծուլացել են, ԱԺ նիստ գումարելու համար քվորում չկար

ՀՀ կենտրոնական բանկի նախագահը մեկնել է Ալմաթի՝ մասնակցելու Ղազախստանի ֆինանսիստների կոնգրեսին

Դիլիջանի ոլորաններում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-15 մ, Ապարանում եւ Արագածում ձյուն է տեղում

ՔԿ նախագահի տեղակալն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին

Աննա Հակոբյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցչի հետ

Մեծ վտանգ կա ապագա խորհրդարանը վերածելու յուրայինների ակումբի. Վիգեն Սարգսյան

Սայաթ Նովայի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկի լուսացույցները կտեղափոխվեն

Ոստիկանապետն ընդունել է ՄԱԿ-ի պատվիրակությանը. քննարկել են ԼԳԲՏ ֆորումի չեղարկումը, կանանց իրավունքները

Երեւանում 2 մեքենաների բախման արդյունքում կա 1 զոհ, 4 վիրավոր (լուսանկարներ)

Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանը

Երևանում և 2 մարզում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում

Մահացել է Սարդ-մարդու, Երկաթե մարդու, Հալքի, Ֆանտաստիկ քառյակի, Իքս մարդկանց «հայրը»

Նիկոլ Փաշինյան, Լենա Նազարյան, Արարատ Միրզոյան. հայտնի է «Իմ քայլը» դաշինքի առաջին տասնյակը

ԿԸՀ-ի որոշմամբ, ավագանու անդամ Արամ Մանուկյանի լիազորությունները դադարեցված են, նրան կփոխարինի Միքայել Թումանյանը

Դաշնակցության անունից առաջադրվելու եմ պատգամավորի թեկնածու, պատվի հարց է. Գեղամ Մանուկյան

Պաշտպանն ուշադրության կենտրոնում է պահում խաղաղ հավաքների ժամանակ մարդկանց իրավունքների երաշխավորման հարցը

Կոռուպցիայի դեմ պայքարն ու բարեփոխումներն առաջնահերթություն են. Փաշինյանը՝ ԵՄ դեսպաններին

Դիլիջանի ոլորաններում, Սյունիքի մարզի Գորիս և Քաջարան քաղաքներում մառախուղ է

Արագ հավաքովի, սենդվիչային տարբերակով թաղամաս. Ա. Մեսչյանն առաջարկում է համալրել բնակֆոնդը