Մասիսի քաղաքապետի եղբայրը և ընկերը՝ Գերեզմանների Հարութը, կասկածվում են խուլիգանության մեջ

Համաժողովրդական շարժման ընթացքում ցուցարարներին ծեծի ենթարկելու, մեքենաներ ջարդուփշուր անելու դեպքերով կարծես թե սայլը տեղից շարժվում է:

Մասնավորապես ընթացք է տրվել «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի որդուն՝ Դավիթ Ավետիսյանին ապրիլի 20-ին Էրեբունի վարչական շրջանի Այվազովսկու փողոցում մահակով ծեծի ենթարկելու դեպքին: Երեկ այս դեպքով ՀՀ նախկին ոստիկանապետի անվտանգության պետ Արշակ Հակոբյանի եղբորը՝ Սարգիս Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով (զենքի գործադրմամբ խուլիգանություն): Մեր զրույցում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն ասաց, որ քննիչը Հակոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան: Երեկ ուշ ժամի դրությամբ դեռ դատարանը որոշում չէր կայացրել:

Սարգիս Հակոբյանի հետ դեպքի վայրում եղած մյուս երեք անձինք երեկ սահմանված ժամին չեն ներկայացել նախաքննական մարմնին, եւ քննիչը որոշում է կայացրել նրանց ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարել է ոստիկանության համապատասխան բաժնին: Բացի այդ որոշում է կայացվել նրանց որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ, մեկին՝ ՀՀ ՔՕ 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 5-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն, որը զուգորդվել է բացառիկ ցինիզմով). վերջինս ՀՀ պետական դրոշը գցել էր գետնին: Մյուս երկուսին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Հիշեցնենք, որ նախաքննության սկզբում նրանք կասկածվում էին ավելի մեղմ հոդվածով՝ ՀՀ ՔՕ 118 հոդվածով (ծեծ):

Հիշեցնենք, որ ապրիլի 20-ին Էրեբունի վարչական շրջանի Այվազովսկու փողոցում բռնություն է կիրառվել փողոցը փակած անչափահաս ցուցարարների նկատմամբ: Մի քանի երիտասարդներ դուրս են եկել արտասահմանյան պետհամարանիշով մոխրագույն Toyota Corolla մեքենայից եւ մահակներով հարձակվել անչափահաս ցուցարարների վրա, ձեռքով, ոտքով, մահակով հարվածներ հասցնելով՝ ծեծել նրանց։ Ապա նստել են մեքենան ու փախել։ Սրա վերաբերյալ տարբեր կայքերում տեսանյութեր են տարածվել, որտեղ երեւում է ցուցարարների վրա հարձակվող երեք-չորս երիտասարդ։ Նույն օրը պարզվեց, որ անչափահասներին մահակով ծեծի ենթարկածը Վովայի Արշակի եղբայրն է՝ Սարգիս Հակոբյանը, մյուսը նրա սանիկն ու ընկերը. նրանցից մեկի անունը Գագիկ Ազարյան է: Սույն քրեական գործի շրջանակներում Վարուժան Ավետիսյանի անչափահաս որդին տուժող է ճանաչվել:

Ինչ վերաբերում է Դավիթ Ավետիսյանին առեւանգելու դրվագին, ապա նախաքննական մարմինն այսօր հաղորդագրություն տարածեց, նշելով, որ նրանց ինքնությունները դեռ հայտնի չեն: Ի դեպ, համացանցում կա հրապարկված տեսանյութ եւ ժամերի հարց էր նրանց նույնականացնելն ու հայտնաբերելը:

Առաջընթաց է նկատվում նաեւ ապրիլի 16-ին Հերացի փողոցում տեղի ունեցած դեպքին: Մեր տեղեկություններով, նախօրեին Մասիսի քաղաքապետի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը, ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ներգրավվել է որպես կասկածյալ: Նրա մտերիմ ընկերը, որը հայտնի է Գերեզմանների Հարութ (Մասիսի գերեզմանների տնօրեն) անունով, նույնպես կասկածվում է խուլիգանություն կատարելու մեջ: Երկուսի նկատմամբ էլ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նույն այդ տեղեկություններով, այսօր նրանց նույն հոդվածով մեղադրանք կառաջադրվի, թե ինչպիսի խափանման միջոց կընտրվի դժվար է ասել: Գոռ Համբարձումյանի բանդայի մյուս անդամների մասին դեռ տեղեկություն չկա: Մասիսի քաղաքապետի եղբորն ու յուր բանդային փորձել էին ջրից չոր դուրս հանել եւ քրեական գործի հարուցումը մերժել, սակայն գործն այլ ընթացք ստացավ, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անցած շաբաթ Կառավարության նիստում այս դեպքերով հստակ հանձնարարականներ տվեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին: Հաջորդ օրը խուլիգանության հոդվածով քրեական գործ հարուցվեց: Ոստիկանները մինչ այդ, սակայն, ոչ մի կերպ չէին կարողանում «հայտնաբերել» Գոռ Համբարձումյանին եւ ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին:

Համաժողովրդական շարժման ընթացքում տեղի ունեցած հանցագործությունների գործով առաջին ձերբակալությունը տեղի ունեցավ նախօրերին. այդ օրը հայտնի դարձավ, որ ձերբակալվածը ՀՀ ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանի օգնականն է՝ Անդրանիկ Իսոյանը: Նա կասկածվում է ապրիլի 21-ին Քանաքեռ-Զեյթունում՝ Ուլնեցի փողոցի վրա ցուցարարների մեքենաները ջարդուփշուր անելու մեջ: Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Զարուհի Բաթոյանը հայտնել էր, որ իրեն հասած տեղեկություններով, ցուցարարների մեքենաների վրա հարձակված անձինք ապրիլի 21-ին իջել էին ՀՀԿ-ական պատգամավոր, ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանին և նրա աշխատակիցներին պատկանող մեքենաներից, բացի այդ, Բաթոյանը կասկածներ ուներ, որ մեքենաներից մեկի ներսում է եղել նաև Միհրան Պողոսյանը։ Եվ չնայած մատնանշած հանգամանքին՝ երեկ տեղեկացանք, որ Միհրան Պողոսյանն այս գործի շրջանակներում չի հարցաքննվել: Ավելին, նա լծվել է իր օգնականին պաշտպանելու գործին եւ փաստաբանների խումբ ուղարկել օգնականին օգնության:

Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մայիսի 24-ի համարում:

Տպել
7399 դիտում

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Պետք է բացահայտվի Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը. Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են ԱԱԾ-ին և դատախազությանը

Անցել է 3 օր, սակայն խուզարկությունների հիմնավորումներ չկան. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ