Նոր Արմավիրի գյուղապետը փորձում է զավթել խաղողի այգիս. 76-ամյա թոշակառուն հալածվում է

Արմավիրի մարզի Նոր Արմավիր համայնքի բնակիչ Հակոբ Համխիյանը հայտնվել է ծայրահեղ անօգնական վիճակում: 76-ամյա միայնակ թոշակառուն ՀԺ-ին դիմեց օգնության խնդրանքով, ասելով, որ այլևս իվիճակի չէ պայքարել գյուղապետի կողմից կատարվող անարդարությունների եւ հալածանքների դեմ: 

Հակոբ Համխիյանի խնդրին ՀԺ-ն անդրադարձել էր իր հոդվածներից մեկում, դեռևս այն ժամանակ, երբ քաղաքացին դատավարական խնդիրներ ուներ Նոր Արմավիրի գյուղապետ Արթուր Ավետիսյանի հետ: Համխիյանի խոսքով՝ նման ծանր վիճակի մեջ ընկնելու պատճառներից մեկն իրենց գյուղապետն է:

«Խաղողի այգուս ճանապարհը, որը թողել եմ իմ տարածքի հաշվին ու մուտքի եւ ելքի համար, Արթուր Ավետիսյանը երեք անգամ զավթել է, վարել, բոստան ցանել: Ճանապարհը մեկ անգամ հետ եմ վերցրել մարզպետի միջոցով, իսկ երկրորդ անգամ ոստիկանության միջոցով: Մշտական իմ տարածքն են չափում, ինչ ուզում ես արա՝ իշխանավորը անձեռնմխելի է, նրա տարածքը չեն չափում»,-մեզ հետ զրույցում ասաց Հակոբ Համիխյանը:

Վերջինիս վստահեցմամբ գյուղապետն է իր կնոջը՝ Ազնիվին, համոզել, որ բաժանվեն. «Արթուրը իր վենդետան ծրագրելու համար դիմել էր կնոջս, թե ամուսինդ մեր գյուղից չէ, բարեկամ, հարազատներ չունի, տարեց, թոշակառու, հաշմանդամ է, իսկ դու տասը տարով ջահել ես, թող հեռացի, մենք մի սենյակ կտանք իրեն, փողոցի կողմի լուսամուտից դուռ կբացենք: Այգին էլ ձեռքից կառնենք, տնամերձն էլ, մենք էլ կգանք, կուտենք, կխմենք, կգնանաք»,-պատմում է նա:

Երկրորդ կարգի հաշմանդամն ունի նաև տեսողության լուրջ խնդիրներ: Գյուղում միայնակ է ապրում եւ անօգնական: 38 հազար դրամ թոշակ է ստանում, հիվանդ վիճակում խաղողի այգին է մշակում, սակայն այգուց էլ պարբերաբար խաղողը գողանում են եւ նա օգուտի փոխարեն պարտքերի տակ է ընկել:

Ասում է՝ գյուղապետի հովանավորությամբ ամեն անգամ փորձում են իր այգին զավթել, բերքը գողանալ. «Երեք տարի է՝ բերքը գողանում են: Ոստիկանությունը 5 տոննայի գողությունը հաշվում է 150 կգ»: Համխիյանը պայմանագիր է ստորագրել «Արարատ կոնյակի - գինու-օղու կոմբինատ»-ի հետ, որով պարտավորվում է ամեն տարի բերքը ամբողջովին հանձնել ընկերությանը: Ասում է, որ 2015-2016 թվականներին գողության պատճառով չի կարողացել պարտավորությունը կատարել եւ պարտք է մնացել, իսկ 2017 թվականին 41 հազար դրամ ընկերությանն է պարտք մնացել:

Հակոբ Համխիյանից խլել են նաև տունը. հորեղբոր որդին համոզել է, թե ծեր հիվանդ մարդ ես, տունդ գրի որդուս վրա, մենք քեզ կնայենք, կխնամենք: Համիխյանը համոզվել է, տունը կտակել նրանց, եւ այսօր իր տան մեջ անօգնական ապրում է:

«Չորս տարի է՝ ներքևից վերև, այլ ատյաններ չմնաց, որ դիմեմ, գյուղապետը իմ ընտանիքի հանդեպ վենդետա է իրականացրել եւ պատճառ հանդիսացել իմ ընտանիքի եւ ունեցվածքի կորստին: Ընչաքաղցության եւ թալանի պատաճառով մնացել եմ մերկ ու անօգնական: Եթե թուրք հայակերները հանակարծ իմ վիճակը տեսնեին, զարմանքից  կգոռային՝ դու՛ք՝ գյավուրներդ, մեզ գերազանցել եք, ինչու՞ եք տանջում, սպանեք պրծեք»,-ասաց 76-ամյա ծերունին:

ՀԺ–ն կապ հաստատեց Նոր Արմավիրի գյուղապետ Արթուր Ավետիսյանի հետ: Վերջինս ժխտեց, որ երբևէ դատավարական խնդիրների մեջ է հայտնվել Հակոբ Համխիյանի հետ, սակայն նշենք, որ վերջինս իր հետ բերել էր դատավարական պրոցեսների հետ կապված բոլոր փաստաթղթերը:

Մեր հարցին՝ փորձե՞լ է ապօրինի ճանապարհով եւ բռնություն գործադրելով տիրանալ հողատարածքին, գյուղապետը ժխտեց՝ ասելով. «Ես չեմ ուզում շփվել նման մարդկանց հետ, ես այնքան հողատարածքներ ունեմ, ինձ ի՞նչ պետք են իր հողերը, ինքը հոգեկան անհավասարակշիռ վիճակում է գտնվում, կլյաուզնիկ մարդ է, բոլորի հանդեպ նման բաներ է անում»:

Մեր հարցին՝ թե սոցիալապես անապահով եւ հաշմանդամ թոշակառուին որպես գյուղապետ չի՞ կարող արդյոք որևէ աջակցություն ցուցաբերել կամ միջնորդել, որ կարողանա բուժում ստանալ, Արթուր Ավետիսյանն ասաց. «Թող գա, դիմում գրի կօգնեմ»: Գյուղապետն ասաց, որ օգնում է բոլորին, ովքեր իրեն դիմում են:

Տպել
13657 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին