«Կոնտինենտտեքս» կարի ֆաբրիկայի աշխատակիցները աշխատավարձերի խնդրով դիմում են Ն. Փաշինյանին

Արդեն 4 տարի է ՝ լուծարվել է «Կոնտինենտտեքս» ՓԲԸ-ն, սակայն աշխատակիցներն այդպես էլ չեն կարողանում ստանալ իրենց վերջին 8 ամսվա չվճարված աշխատավարձերը, որը կազմում է մոտավորապես 33 մլն դրամ: ՀՀ ոստիկանության ենթակայության տակ գտնվող կարի ֆաբրիկայի լուծարվելուց հետո աշխատակիցները բազմիցս դիմել են տարբեր ատյանների, սակայն՝ ապարդյուն:

«Բազմիցս ենք դիմել տարբեր պաշտոնյաների, ընդհուպ մինչեւ նախկին նախագահին, բայց ոչ մի արդյունք: Ասում են՝ «Ձեր պահանջն արդարացի է, բայց ոչնչով չենք կարող օգնել»,- ասում են նրանք: Կարի ֆաբրիկայի աշխատակիցները ստորագրահավաք են կազմակերպել եւ նամակով դիմում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրում որեւէ ձեւով միջամտել:

Ոստիկանության ենթակայության տակ գտնվող «Կոնտինենտտեքս» ՓԲԸ-ն, Երեւան քաղաքում երկար տարիներ գործող կարի արտադրամասը 1995 թվականից սկսած մոդելավորում եւ արտադրում էր Հայաստանի ՆԳՆ եւ ոստիկանության աշխատողների համազգեստները։ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով ընկերությունը սնանկ է ճանաչվել եւ 2013 թվականի հոկտեմբերին լուծարվել:

Անգամ արտադրամասի շենքն է վաճառվել: Կարի արտադրամասն արդեն 4 տարի է՝ փակված է, իսկ աշխատակիցների 8 ամսվա աշխատավարձը չի վճարվել: Նրանց մեծ մասն այսօր դարձել է գործազուրկ: Ֆաբրիկայի փակման պատճառը հարկային պարտավորություններն են եղել: 2012 թվականի տարեկան հաշվետվության համաձայն՝ ընկերության վնասը կազմել էր 55,2 մլն դրամ:

Այս ընկերությունը ժամանակին մասնակցում էր պետական գնումներին: Սակայն 2009-2013 թվականների ընթացքում էապես նվազել էին ընկերության հիմնական գծով արտադրանքի իրացման ծավալները: Աշխատողների խոսքով` աշխատավարձի պարտքերը գոյացել են այն ժամանակ, երբ ձեռնարկությունը դեռեւս պետական է եղել եւ երբ տնօրենի պաշտոնում Աշոտ Ավետիսյանին փոխարինել է Սամվել Բեկչյանը: 

Ի դեպ, Սամվել Բեկչյանը ՊԵԿ քննչական բաժնում հարուցված գործի շրջանակում ներգրավված է որպես մեղադրյալ։ Նրան մեղադրանք է առաջադրվել Հայաստանի ՔՕ 193 հոդվածով եւ 205 հոդվածի առաջին մասով՝ վտանգավոր հասարակական գործողությունների համար: Իսկ այժմ գտնվում է հետախուզման մեջ:

«Մեր վերջին տնօրենը, որին նշանակել էր ոստիկանությունը, թալանեց հիմնարկն ու անհետացավ: Մեր տնօրենը հիմա Մոսկվայում իր բիզնեսն է ծաղկեցնում, իսկ մենք ընկած ենք դռնեդուռ, մեր աշխատավարձն ենք այս կամ այն պաշտոնյաներից մուրում: Հիմա էլ իբրեւ հետախուզման մեջ է ու զարմանալին այն է, որ չեն կարողանում իբր գտնել: Հիմա ո՞վ չի հասկանում, որ նրա թիկունքում ոստիկանության պաշտոնյաներն են կանգնած եղել, դրա համար էլ չեն ուզել գտնել»,- ասում են «Կոնտինենտտեքս»-ի աշխատակիցները:                                                                    

Հարց է, թե աշխատակիցներն ինչքանով են մեղավոր, որ պետական մարմինները լուծարման հարցում պատճառաբանում են տնօրենի վատ աշխատանքը, որին ղեկավար էր նշանակել ոստիկանությունը. «Մենք չենք ընտրել տնօրենին, որ այսօր նրա արածների համար պատասխան տանք: Երբ ղեկավարն իր վրա դրված պարտականությունները չի կատարում, օրենքով սահմանված  պատասխանատվության է ենթարկվում», -վրդովված  պատմում են նախկին աշխատակիցները:

Համաձայն լուծարային հանձնաժողովի՝ աշխատակիցների աշխատավարձը պետք է հատկացնել գույքի վաճառքից:  Սակայն նրանք մինչ օրս տեղյակ չեն, թե պարտապանի գույքի վաճառքի օտարումից ստացված փոխհատուցված միջոցները ինչպես են բաշխվել, քանի որ նրանց բացառապես չեն իրազեկում հանձնաժողովի որոշումների մասին: Հայտնի է միայն, որ եղած արժեքավոր գույքը վաճառվել է, մնացել են միայն ոչ պիտանի ապրանքներ:        

Աշխատակիցները նաեւ պնդում են, որ ՀՀ ոստիկանությունը, որին պատկանել է «Կոնտինենտտեքս» ՓԲԸ-ն, իր կողմից ստացված ապրանքների գումարը, որը կազմում է 23. 948. 412 դրամ, անօրինական կերպով չի վճարում. «ՀՀ ոստիկանության հաշվետվություններում դա երեւում է որպես դեբիտորական պարտք, բայց դա պակասորդ է եւ առաջացել է ղեկավարների մեղքով»:

Քաղաքական փոփոխություններով պայմանավորված՝ նախկին կոնտինենտտեքստեցիները հուսադրվել են եւ իրենց խնդրով դիմում եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նրանք հույս են հայտնում, որ իրենց տարիների աշխատանքով  վաստակած աշխատավարձերի հետ կապված բոլոր խոչընդոտները կվերանայվեն, եւ պահանջը կստանա արդարացի լուծում:                    

Տպել
11963 դիտում

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ատոմակայանի մասին որոշում է կայացրել

Կոլխոզի նախագահները՝ գեներալների հագուստներով. ժամանակին տուզիկ են եղել. Սամվել Բաբայան

«1000 դրամների հիմնադրամը» կատարել է 523,050,000 ՀՀ դրամի հատուցում. պարզաբանում

«Տաշիրը» անապահով ընտանիքներին մասնակի կփոխհատուցի էլեկտրաէներգիայի սակագինը

Ո՞վ է փաստաբանը, ի՞նչ կլիներ, եթե նա չլիներ. Զոհրաբյանը՝ փաստաբաններին թիրախավորելու մասին

Բացվող կծիկի արտաքին վտանգները. հետեւություններ նախորդ հեղափոխություններից

Մանվել Գրիգորյանի սանիկը լրագրողին ԱԺ-ում «տուշոնկա» անվանեց, ապա՝ ներողություն խնդրեց

Ծառուկյան դաշինքում խառն են. ինքնաբացարկներ են ներկայացնում. ԿԸՀ

Իրավապահները փնտրում են բերման ենթարկված ցուցարարին՝ նրան տուժող ճանաչելու համար

Սամվել Բաբայանն ու Ժիրայր Սեֆիլյանը՝ «Սասնա ծռերի» գործով նիստին

Մեկ շաբաթում շրջակա միջավայրին հասցվել է 7.7 մլն դրամի վնաս

Հիմա լավ է, բայց, եթե այսպես մասնակցեն Եվրոպայի առաջնությանը, դժգոհ կլինեմ. Հակոբ Սերոբյան

Քրեական հեղինակության գործով ազատ արձակված Թաթուլ Շուշանյանը կրկին կկալանավորվի

Բա մնար, որ ի՞նչ աներ. ԱՄՆ-ն լքեց ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը

ԱԺ-ն ընդունեց աղմուկ հանած պարտադիր կուտակայինի եւ բարեգործության մասին օրենքերը

Ինժեներական աշխատանքներ եւ հատուկ նշականության ստորաբաժանումներ. իրավիճակն առաջնագծում

Ես Մանվել Գրիգորյանին խի՞ պետք է այցելեմ. Սամվել Ալեքսանյան

Նախկինում թույլտվություն չեն ունեցել, չեն բռնել. Վովա Գասպարյանի փեսա

Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը մտահոգիչ է ու դատապարտելի. Էդուարդ Շարմազանով

Բրաուզերի ընդլայնումը գողանում էր օգտատերերի բանկային տվյալները. Կասպերսկի