Կիսադատարկ նիստեր. նախանձելի աշխատավարձ ստացող պատգամավորներն աշխատանքի չեն գալիս

Ապրիլի 9-ից կառավարման խորհրդարանական համակարգի անցած Հայաստանի Հանրապետության խորհդարանը վերջին շրջանում աշխատում է թերբեռնված: Մասնավորապես, այս ամսվա 2-րդ քառօրյա նիստն անցկացվեց արագացված ռեժիմով եւ այն մայիսի 23, 24, 25 եւ 26-ի փոխարեն սկսվեց ու ավարտվեց մայիսի 23-24-ին: Այս քառօրյան անգամ չի կարելի համարել երկօրյա: Վերջին լիագումար նիստի օրակարգում ընդգրկված օրենքի մեկ տասնյակից ավելի նախագծերի զեկուցումը, քննարկումն ու քվեարկությունը տեւեց ընդամնեը 1,5 օր:

Մայիսի 23-ին քառօրյան իր աշխատանքը կավարտեր դեռ ժամը 15:30-ին, բայց տարբեր խմբակցություններից որոշ պատգամավորներ ստիպված մնացին խորհրդարնում, քանի որ կառավարությունը գալու էր հարց ու պատասխանի: Օրենսդիր մարմնի ներկայացուցիչներն աշխատելու ցանկություն այնքան չունեին, որ կառավարությանը հարց տալու համար 105-ից հերթագրվեց ընդամենը 8 պատգամավոր: Ընդգծենք նաեւ, որ ոչ բոլոր պատգամավորներն էին ներկա նիստին, ապա հարց ու պատասխանին:

Ազգային ժողովի մայիսի 23-ի կարճ նիստին մասնակցել է 87 պատգամավոր: Մասնավորապես, մայիսի 23-ից ԱԺ լիագումար նիստից բացակայում էին ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը (գործուղում), Մարգարիտ Եսայանը, Շուշան Սարդարյանը, Կարյուն Նահապետյանը, Կարեն Կարապետյանը, Արման Սահակյանը, Գագիկ Ծառուկյանը, Իշխան Զաքարյանը, Տիգրան Ուրիխանյանը, Արամ Սարգսյանը, Շաքե Իսայանը:

Քառօրյան երկու օրով անել-վերջացնելու մտահաղացումը ՀՀԿ-ինն էր: Խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մայիսի 23-ի ԱԺ լիագումար նիստում առաջարկեց՝ քանի որ այսօր նիստի օրակարգում ընդգրկված հարցերի քննարկումները հավանաբար ավելի վաղ կավարտեն, քան 16:30, երբ կառավարության հետ հարցուպատասխանն է մեկնարկում, առաջարկում եմ այսօր քննարկել այս օրենքը երկրորդ ընթերցմամբ եւ քվեարկել:

Ծառուկյան խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ պատգամավորներին աշխատանքի գալու համար չպետք է համոզել, հրավիրել կամ խնդրել, որ աշխատանքի գան:

«Ինձ շարունակում է համառորեն թվալ, որ մենք Ազգային ժողովում ենք աշխատում, ուստի՝ վաղն աշխատանքի գալը, եթե ոմանց համար ծանր բեռ է, մեզ համար մեր պարտականությունն է, եւ մենք որեւէ հրատապություն չենք թողնում այս հարցն այսօր քննարկելու»,- ասաց խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: 

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն էլ, խոսելով աշխատանքի գալ-չգալու մասին, ասաց, որ կրքեր պետք չէ բորբոքել:

«Առաջարկը հետեւյալն է, եթե քվեարկությունից հետո առաջիկա երեք ժամվա ընթացքում չլինեն նոր առաջարկներ, ապա նախագիծը ավտոմատ կերպով պատրաստ կլինի, որպեսզի երկրորդ քննարկում իրականացնեն, որից հետո կմնա միայն քվեարկությունը: Եվ քանի որ մենք աշխատանքային ռեժիմի մեջ ենք, առաջարկ է եղել հենց այսօր քվեարկել, առաջարկը շատ տրամաբանական է, մի նեղվեք, խնդիր չկա, միմյանց չենք ուզում նեղացնել: Եթե չեք ուզում, մի քվեարկեք»,- ասաց նա:

Այնուամենայնիվ, քվերակությունը եղավ եւ մայիսի 24-ին պատգամավորները «վաստակած» հանգստի մեկնեցին: Ի դեպ, «Հայկական ժամանակ»-ի տեսախցիկը այս երկօրյա նիստի ընթացքում նաեւ աշխատանքային օրվա տարբեր ժամերին ֆիքսել էր կադրեր, որ ԱԺ լիագումար նիստն անցնում է կիսադատարկ դահլիճում՝ 10-20 պատգամավորով:

ԱԺ նիստերից հիմնականում բացակայում են ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի գործարար թեւի պատգամավորները: Եթե նրանք անգամ գալիս էլ են, ապա գրանցվում են քվորում ապահովելու համար եւ արագ հեռանում են: Նրանց համար աշխատանքային ժամն ավարտվում է 10:30-ին: Ստեղծված իրավիճակին զուգահեռ էլ աչքի է ընկնում այն, որ պատգամավորները ստանում են նախանձելի աշխատավարձ՝ 660 հազար ՀՀ դրամ:

Տպել
7240 դիտում

Մենք սատարել ենք ՀՀԿ-ին, չի բացառվում առաջիկայում այլ ուժի սատարենք. ԵԿՄ հայտարարությունը

«Երկրապահներ»-ը այլևս ղեկավար չեն ուզում ունենալ, խորհուրդ կստեղծվի. ԵԿՄ վարչության նիստ է

Գեղարքունիքում բախվել են Վիլիսն ու Նիվան, գլխիվայր շրջվել, հայտնվել դաշտում, 5 վիրավոր կա

Նախորդ շաբաթ հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձ է կանխվել, զինտեխնիկայի տեղաշարժ եղել

600 դոլար հուշանվեր թղթադրամներով փորձել են բջջային հեռախոս գնել. մի քանի անգամ ստացվել է

4 օրյա զորավարժություններ՝ Արցախում. հարձակում, հակագրոհ, պաշտպանողական մարտ եւ այլն

Վիճաբանություն, դանակահարություն, կրակոցներ ու վիրավորներ՝ «Դիվա» գիշերային ակումբի մոտ

Հայտնի թուրք ցեղասպանագետ Թաներ Աքչամն այցելել է Հայաստան, հանդիպել ԱԳ նախարարին

«ԱրթՄեդ» 6 հարկանի ԲԿ-ի շենքից քաղաքացին սպառնում էր նետվել. ԱԻՆ-ը կանխել է

ԱԻ նախարար այցելել է Արթիկի ՀՓՋ, խոստացել լուծել շենքային պայմանների ու տեխնիկայի խնդիրը

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի (լուսանկարներ)

Վարչապետը շնորհավորել է նախագահին՝ ծննդյան տարեդարձի կապակցությամբ

Վարչապետը ժողովրդի ուժն է. 25 տարվա բացակայությունից հետո Գյումրիում էր Մարթեն Յորգանցը

Ասկերանում հայտնաբերվել է ԵԿՄ-ի կողմից յուրացված մեծ քանակությամբ քառօրյայի օգնություն

Ծռերի մեթոդը հուրն է, Փաշինյանինը՝ ջուրը, հուրն ու ջուրը փորձում են միանալ. Վ. Ավետիսյան

Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Էնֆիաջյանը կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

«ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի»-ն պետությանը պատճառել է 300 մլն-ի վնաս. սեփականատերը Լ. Սարգսյանն է

Գերմանիան 10 հոգով վերջին վայրկյաններին փրկվեց ԱԱ 2018-ում տապալվելուց

Գնում ենք արեւմուտք. ՆԱՏՕ-ի հետ` անհատապես

Սահմանադրական փոփոխություններ. շարունակեք մնալ աբորիգեն