Ռուզան Ազիզյանին ո՛չ փնտրում են, ո՛չ հարցաքննում. քրեական գործ՝ առանց «գլխավոր հերոսի»

Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի նախկին տնօրեն ՀՀԿ-ական Ռուզան Ազիզյանի կողմից ենթադրյալ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ուսուցչական կազմը հարցաքննվել է:

Մեր տեղեկություններով, քրեական գործի շրջանակներում, սակայն դեռ չի հարցաքննվել հենց «գլխավոր» հերոսը՝ ՀՀԿ-ական Ռուզան Ազիզյանը. քրեական գործը քննվում է նրա բացակայության պայմաններում: Պատճառը ոչ թե այն է, որ Ազիզյանը լքել է Հայաստանի Հանրապետության տարածքը, այլ՝ իրավապահները նրա դեմ փաստեր հավաքելու համար մի քանի անգամ հարցաքննել են դպրոցի ուսուցիչներին: Բայց մինչ փաստերը դանդաղ-դանդաղ կհավաքվեն, Ազիզյանը արագորեն տնօրենի պաշտոնից ազատվելու հաջորդ օրն իսկ «արտագաղթել է»:

Մամուլի հրապարակումների հիման վրա ոստիկանությունում մայիսի 12-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով): Քրեական գործ հարուցվեց մայիսի 4-ին դպրոցում անցկացված հեղափոխական հանրահավաքից հետո, երբ աշակերտները տնօրեն Ռուզան Ազիզյանից պահանջում էին հեռանալ պաշտոնից, իսկ աշխատակազմի անդամներն ու ծնողները միմյանց հերթ չտալով թվարկում էին նրա չարաշահումները: Աղմկահարույց հայտարարությամբ էր հանդես եկել, մասնավորապես, դպրոցի գրադարանավարուհի Ռուզան Սաֆարյանը՝ հայտարարելով, որ տարիներ շարունակ պարգեւավճար է ստացել, գումարը բանկոմատից հանել ու դպրոցի աշխատակիցներից մեկի միջոցով փոխանցել տնօրենին․ «Հինգ տարի շարունակ ստացել եմ պրեմիաներ: Գումարը ես ստացել եմ, բերել եմ, փոխանցել եմ իրեն: Ես անձամբ իրեն չեմ տվել․ ում միջոցով՝ բերեք մեր կոլեգաների անունները չտանք: Այդպես է հրամանը եկել՝ ստանում եք, բերում եք, փոխանցում եք»,- մասնավորապես, ասել էր նա, ապա հավելել, որ իր այս հայտարարությունից հետո չգիտի՝ կշարունակի աշխատել դպրոցում, թե՝ ոչ: Երեկ մեր զրույցում գրադարանավարուհին ասաց, որ հարուցված քրեական գործի շրջանակներում երեք անգամ հարցաքննվել է, սակայն տեղյակ չէ՝ քրեական գործի շրջանակներում կասկածյալներ կա՞ն, թե՞ ոչ: Մեր հարցին, թե այս ընթացքում Ազիզյանը փորձե՞լ է իր հետ կապ հաստատել, Ստեփանյանը բացասական պատասխան տվեց: Նա ասաց, որ մամուլից են տեղեկացել Ազիզյանի ՀՀ-ից հեռանալու մասին, սակայն այլ մանրամասներ չգիտի: «Որեւէ մեկս իր ընտանիքի, իր տան անդամների հետ կապ չունի, մենք էլ ենք համացանցից տեղեկացել ու ոստիկաններից»,- ասաց նա: Ճշտող հարցին, այսինքն՝ ոստիկաններն էլ են ասել, որ Ազիզյանը լքել է Հանրապետության տարածքը, գրադարանավարուհին դրական պատասխան տվեց: Նաեւ ասաց, որ շարունակում է աշխատել դպրոցում, որեւէ խնդիր չկա:

Որպես վկա երկու անգամ էլ հարցաքննվել է երգ-երաժշտության ուսուցչուհի Լուսինե Մարտիրոսյանը: Խոսելով քրեական գործի ընթացքի մասին՝ ուսուցչուհին ասաց. «Ոչ ոք դեռ ձերբակալված չի, տիկին Ազիզյանին են փնտրում, երեւի ինքն էլ այստեղ չի, հետագան արդեն կերեւա, թե ինչ կլինի: Այն ժամանակ, երբ Ռուզան Ազիզյանը լքել է Հանրապետությունը, դեռ ոչ մի քրեական գործ չկար հարուցված, դրանից հետո է հարուցվել, բայց արդեն ուշ էր»,- ասաց Լուսինե Մարտիրոսյանը:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը, որը Ազիզյանի դեմ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ այցելել էր դպրոց, մեր զրույցում ասաց, որ իրավապահները քրեական գործը պետք է ավելի օպերատիվ հարուցեին եւ ավելի ակտիվ օպերատիվ հետախուզական միջոցառումներ ձեռնարկեին: «Բայց ամեն դեպքում ոչինչ չի խանգարի, որ հիմա հարցաքննեն դպրոցի ուսուցչական կազմին, ձեռք բերեն համապատասխան փաստեր, որ Ռուզան Ազիզյանը իրոք կատարել է հանցագործություններ եւ հետ է հավաքել վճարած հոնորարները, որից հետո ինտերպոլով հետախուզում հայտարարվի»,- հավելեց նա: Հարցին՝ այնուամենայնիվ Ազիզյանը պատասխանատվության կենթարկվի՞, թե՞ հերթական հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործի կարճում կլինի, Դանիել Իոաննիսյանը պատասխանեց. «Ես հուսով եմ, որ մենք այդ դարաշրջանից անցել եք, եւ որ իրավապահները գործ կոծկելով չեն զբաղվի: Ես ակնկալում եմ օբյեկտիվ, բազմակողմանի, լրիվ եւ արդար քննություն»:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն էլ մեր հարցին ի պատասխան ասաց, որ օրեր առաջ ոստիկանությունից ստացել են հարուցված քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 308 հոդվածի 1-ին մասով: Քննիչը քրեական գործը վարույթ է ընդունել, ուսումնասիրել քրեական գործի հարուցման հիմք հանդիսացող նյութերը: Տռուզյանի խոսքով՝ մշակվել է քննչական պլան, ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ: Նրա խոսքով՝ նկատի ունենալով, որ այս պահին հարցաքննվում են տարբեր անձինք, այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն:

Ռուզաննա Ազիզյանը առաջին անգամը չէ, որ հայտնվում է սկանդալների կենտրոնում․ նա դպրոցի դասարաններից մեկը ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի անունով էր կոչել, իսկ իր համակուրսեցի Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշավի ժամանակ նրան անվանել էր «կրակոտ երիտասարդ»: Անցած տարի էլ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» գաղտնազերծեց, թե ինչպես են ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանը ձայներ ապահովում, դրանց թվում էր նաեւ թիվ 11 դպրոցի տնօրեն Ռուզան Ազիզյանը. նա իր տասը այլ աշխատակիցների հետ միասին հավաքել էր 170 հոգու ցուցակ եւ փոխանցել էր թաղապետարան՝ որպես Հանրապետական կուսակցության ընտրողներ:

Տպել
11424 դիտում

ՌԴ նախագահը «ցերեկ ու գիշեր» աշխատել է հայ-ադրբեջանական կարգավորման համար. Լավրովը խոսել է ՀՀ-ԵՄ համագործակցության մասին

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան