Սահմանամերձ դպրոցի ուսուցիչներն անակնկալ են պատրաստել շրջանավարտների համար. նրանք կպարեն

Հայաստանի հանրակրթական ուսումնական հաստատություններում այսօր՝ մայիսի 25-ին, հնչելու է վերջին զանգը: Ի տարբերություն մայրաքաղաքի դպրոցների, որտեղ շրջանավարտների մեծ մասը կյանքի այդ փուլը եզրափակում է ճոխ ու շռայլ՝ անկախ այն բանից՝ ընտանիքներն ունեն այդ միջոցները թե չէ եւ անկախ այն բանից՝  որքանով է դա համատեղելի օրվա խորհրդի հետ, հատկապես սահմանամերձ բնակավայրերում «Վերջին զանգի» միջոցառումներն անցկացնում են չափազանց զուսպ ու սահմանափակ հնարավորություններով:

Երեկ մենք հարցումներ անցկացրինք սահմանամերձ շուրջ 20 համայնքում: Այստեղ գործող դպրոցներում շրջանավարտների առավելագույն թիվը 10-ն էր: 12-րդ դասարանում այդքան աշակերտ կա Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղում: Իսկ ահա Դովեղի դպրոցն ընդհանրապես շրջանավարտ չունի: Բարեկամավանում շրջանավարտների թիվը 2 է: Նույնքան երեխա դպրոցին հրաժեշտ կտա Վայոց Ձորի մարզի Խաչիկ համայնքում:

Սահմանամերձ գյուղերի դպրոցների մեծ մասում արդեն ավանդույթ է դառնում, որ «Վերջին զանգի» միջոցառումները ոչ թե տվյալ դասարանի, այլ համադպրոցական արարողություն է դառնում, որովհետեւ մեկ-երկու աշակերտի մասնակցությամբ ավարտական միջոցառում ու բեմադրություն կազմակերպել հնարավոր չի լինում եւ օգնության են հասնում ավելի ցածր դասարանները, մանավանդ որ հեռավոր շրջաններում ընդունված են նաեւ երկկոմպլեկտ ու եռակոմպլեկտ դասարանները եւ այդ երեխաներն, ինչ-որ իմաստով համադասարանցիներ են: Արդյունքում, ի դեպ, ստացվում է, որ նրանց կյանքում մի քանի «Վերջին զանգեր» են լինում: Որոշ գյուղերում էլ մեկտեղվում է շրջանավարտների հրաժեշտի եւ նոր սերնդին բարի գալուստ մաղթելու արարողությունը, եւ տոնը բազմամարդ է դառնում այդկերպ:

Այս օրերին շրջանավարտներից շատերը, պատրաստվելով «Վերջին զանգի» ու վերջին դասի միջոցառումներին, նաեւ անակնկալներ են պատրաստում իրենց ուսուցիչների համար: Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում ուսուցիչները որոշել են շեղվել ընդունված տարբերակից ու իրենք զարմացնել աշակերտներին: Տնօրեն Նառա Պապյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ այդ պահին մոտ տասնյակ ուսուցիչների հետ գտնվում են ուսուցչանոցում եւ գաղտնի փորձում են շրջանավարտների բեմադրած պարը, որպեսզի երբ այսօր տոնական հանդիսության ժամանակ երեխաները սկսեն իրենց պարային միքսը, ուսուցիչներն անսպասելի միանան նրանց: Ներքին Կարմիրաղբյուրում դպրոցը կավարտի 4 շրջանավարտ, որոնցից երկուսը պատրաստվում է բուհ ընդունվել: Այդ օրվա միջոցառումը շրջանավարտները կանցկացնեն 9-րդցիների հետ:

Բերքաբեր համայնքում 12-րդ դասարանն այս տարի ավարտում է 3 երեխա: «Երեք աշակերտով շատ դժվար է ինչ-որ միջոցառում կազմակերպելը: Բոլոր դեպքերում այդ օրը դարձնում ենք տոն»,- ասաց դպրոցի տնօրեն Գայանե Խուդավերդյանը՝ ավելացնելով, որ շրջանավարտներին աջակցելու են 9-11-րդ դասարանցիները: Առաջին դասարանը նույնպես ընթացիկ տարում մեկ երեխա է ավարտել, եւ նրա այբբենարանի հանդեսն էլ անցել է այլ դասարաններում սովորողների հետ համատեղ: Բերքաբերի դպրոցի տնօրենի խոսքով, շրջանավարտները, կրթօջախում անցկացվող միջոցառումներից հետո ավարտական խնջույք չեն կազմակերպում, որովհետեւ ընտանիքներն անապահով են ու նման ծախսերը նրանց համար շքեղություն է: Այս անգամ էլ բացառություն չի լինի: Տնօրեն Խուդավերդյանը տեղեկացրեց, որ անցյալ տարի դպրոցը շրջանավարտ չի ունեցել: Նախանցյալ տարի նրանց թիվը եղել է երկուսը: Ավարտական միջոցառումների գեղարվեստական մասը ծնողները լրացրել են դպրոց բերած մեկ տորթով ու շամպայնով: Ահա եւ այդ տարվա շրջանավարտների հրաժեշտի «խնջույքը»:

Համեմատաբար հիշարժան է դառնալու Մովսես գյուղի շրջանավարտների հրաժեշտը դպրոցին: Տնօրեն Ռուզաննա Ադամյանը տեղեկացրեց, որ նրանք 6-ն են: Ի դեպ, նաեւ նշեց, որ 12 տարի առաջ առաջին դասարան են ընդունվել 14 երեխա, բայց ավարտում է նրանց կեսից էլ պակասը, որովհետեւ մյուսների ընտանիքներն աստիճանաբար հեռացել են գյուղից: Դպրոցում, ըստ տնօրենի, շրջանավարտները վերջին դաս կանեն, հետո մշակույթի տանը կանցկացվի նրանց «Վերջին զանգի» միջոցառումը: Հետո արդեն երեխաները կգնան տուն: Գյուղում ընդունված է, որ այդ օրը նրանց են այցելում հարեւան-բարեկամները՝ շնորհավորելու եւ բարեմաղթանքներ ուղղելու: Ընդունված է նաեւ, որ ավարտական երեկոն (կամ կարող է դրա փոխարեն նախընտրելի համարվել էքսկուրսիան) անցկացվում է քննություններից հետո: Ռուզաննա Ադամյանն ասաց, որ ֆիզկուլտուրայի ուսուցիչը, որին դպրոց է գործուղել «Դասավանդիր Հայաստան» կազմակերպությունը, հունիսի 28-ին՝ դարձյալ քննություններից հետո երեխաների համար կազմակերպելու է եռօրյա շրջայց՝ Երեւանում:

Համեմատաբար մեծ է Այգեձորի դպրոցի շրջանավարտների քանակը: Նրանք 9-նն են: Այստեղից ասացին, որ ավարտական միջոցառումը կազմակերպվում է շատ համեստ՝ մի սովորական դասաժամի ընթացքում: «Սովորաբար վերջին դասից հետո շրջանավարտներն անտառ են գնում, ուրախանում՝ դասղեկի եւ մի խումբ ուսուցիչների հետ»,- նշեց դպրոցի տնօրենը:

Տպել
1168 դիտում

Կառավարությունն ԱԳՆ-ին 110 մլն դրամ տվեց. ինչ նպատակով է ծախսվելու

Մարտի 1-ի գործով ՄԻԵԴ առաջին վճիռը. Հայաստանի արդարադատության համակարգի քաղցկեղի բուժման առաջին քայլը

Երբ նշել «Երեւանի օրը». թեժ քննարկումից հետո կառավարությունը դիրքորոշում չհայտնեց

Նախագահն այցելել է Հայաստանում Չինաստանի դեսպանություն

«Երեւան ՋԷԿ»-ի պատճառով «Սպայկան» 133 մլն դոլարի ներդրում չի անի. գումարի չափը նվազեց

Բողոք կառավարության դիմաց. սահմանամերձ գյուղի բնակիչները պահանջում են վարչապետին

Ստամբուլում սպանվել է ադրբեջանցի գործարար Իթիմաթ Իսմաիլովը

Անվերապահ աջակցությունն ենք հայտնում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը․ ՕԵԿ

Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

Ինչպե՞ս է Հայաստանը պատրաստվում «Եվրասիական շաբաթ»-ին․ քննարկում նախարարությունում

Վալերի Օսիպյանը կառավարության նիստին նվերներով է եկել

Խոստացել է 10․000 դրամ․ ընտրակաշառք տալու դեպքի առթիվ երկրորդ քրգործն է հարուցվել

Միջոցառումներ, ներդրողների հետ հանդիպում եւ գրքերի առաքում․ սփյուռքի նախարարության աշխատանքը՝ թվերով

Ավտոտրանսպորտով հացահատիկային բեռների ներկրման արգելքը Վրաստանը հետաձգվել է մինչեւ տարեվերջ

Փաշինյանի թիմը այլեւս կաշկանդված չէ նախկին պայմանավորվածություններով

Ճանաչողական այցով ԱԱԾ-ում էր Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևը

Մենք կողմ ենք ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը. Ռոուզ Գոտեմյուլլեր

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն ու ՀՀ դատախազի տեղակալները խոսել են ընտանեկան բռնությունների մասին

Գուգարքի անտառտնտեսությունում բենզասղոցով ապօրինի հատվել է 68 ծառ, վնասի չափը ճշտվում է

Վարչապետն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին