Էրեբունիում անչափահասին առեւանգելու փորձ կատարածը Յուվեցի Կարոյի քենու փեսան է (լուսանկար)

Ապրիլի 20-ին Էրեբունի վարչական շրջանի Այվազովսկի փողոցում «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի անչափահաս որդուն՝ Դավիթին, առեւանգելու փորձ կատարած անձանցից մեկի ինքնությունը հայտնի է:

Մեզ հաջողվեց պարզել, որ նրանցից մեկը Երեւանի բնակիչ Արամ Պետրոսյանն է: Պետրոսյանը Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Յուվեցի Կարո մականվամբ Կարո Կարապետյանի քենու փեսան է: Տեղեկացանք, որ Արամ Պետրոսյանն աշխատում է «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ»-ի մասնաճյուղերից մեկում:

Հրապարկված տեսանյութում երեւում է, թե ինչպես է Արամ Պետրոսյանը բռնի ուժով փորձում իր մեքենան նստեցնել ցուցարար Դավիթ Ավետիսյանին, սակայն տեղի բնակիչները կանխում են դա, տեսնելով, որ չեն կարողանում առեւանգել Ավետիսյանին, նրանք հեռանում են: Բայց հերթական անգամ իրավապահներին նրա «ինքնությունը» շարունակում է անհայտ մնալ:

Նրա հետ եւս մի քանի անձինք կան: Այս դեպքով մայիսի 15-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի  34-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ անչափահասին առեւանգելու փորձ՝ պատժվում է ազատազրկամամբ՝ չորսից ութ տարի ժամկետով) կետերով: Դավիթ Ավետիսյանը տուժող է ճանաչվել:

Արամ Պետրոսյանը

Արամ Պետրոսյանը ընկերների հետ փորձում է Դավիթ Ավետիսյանին նստեցնել ավտոմեքենան

Տպել
27925 դիտում

Մահացել է Սարդ-մարդու, Երկաթե մարդու, Հալքի, Ֆանտաստիկ քառյակի, Իքս մարդկանց «հայրը»

Նիկոլ Փաշինյան, Լենա Նազարյան, Արարատ Միրզոյան. հայտնի է «Իմ քայլը» դաշինքի առաջին տասնյակը

ԿԸՀ-ի որոշմամբ, ավագանու անդամ Արամ Մանուկյանի լիազորությունները դադարեցված են, նրան կփոխարինի Միքայել Թումանյանը

Դաշնակցության անունից առաջադրվելու եմ պատգամավորի թեկնածու, պատվի հարց է. Գեղամ Մանուկյան

Պաշտպանն ուշադրության կենտրոնում է պահում խաղաղ հավաքների ժամանակ մարդկանց իրավունքների երաշխավորման հարցը

Կոռուպցիայի դեմ պայքարն ու բարեփոխումներն առաջնահերթություն են. Փաշինյանը՝ ԵՄ դեսպաններին

Դիլիջանի ոլորաններում, Սյունիքի մարզի Գորիս և Քաջարան քաղաքներում մառախուղ է

Արագ հավաքովի, սենդվիչային տարբերակով թաղամաս. Ա. Մեսչյանն առաջարկում է համալրել բնակֆոնդը

«Ղեկը աջ» նախաձեռնությունը վաղը Կառավարության մոտ մեծ բողոքի ակցիա կիրականացնի

Կան պաշտոնյաներ, որոնք ստանում են 1 մլն դրամից ավելի թոշակ. Թանդիլյանն առաջարկում է չափ սահմանել

20-ամյա կնոջը դաժան ծեծի ենթարկած 30-ամյա տղամարդը նախկինում երեք անգամ դատապարտված է եղել

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին

ՊԲ հրամանատարն ու Անջեյ Կասպրշիկը քննարկել են շփման գոտում տիրող իրավիճակը

Մինչեւ վերասարքավորում կատարելը իրենք չեն կարող այդ մեքենան շահագործել. Արմեն Փամբուխչյան

1988 թ. երկրաշարժի զոհերի հարգանքի տուրքի բոլոր միջոցառումները կկազմակերպվեն բարձր մակարդակով. Ցոլակյան

Ոստիկանին փորձում են անհիմն ազատել աշխատանքից. նա դիմում է ՀՀ ոստիկանապետին

Վերաքննիչը բեկանեց Շահեն Հարությունյանին տուգանելու մասին Վարչական դատարանի որոշումը

Իմ երեխան, իմանալով, որ մեքենան անսարք է, ասել է՝ ես չեմ վարի. զինծառայողի ծնողները մանրամասներ են պատմում

Ախալցխայում հայկական դպրոցի աղջիկներին մի քանի օր հետևել է Պակիստանի քաղաքացի. նրան ձերբակալել են

Քառօրյա պատերազմի ժամանակ մարտական հերթապահություն իրականացրած ՀՊՏՀ ուսանողների բաց նամակը վարչապետին, ԿԳ նախարարին