ՀԱՊԿ-ում ԱԽ քարտուղարը ներկայացրել է ՀՀ-ում տեղի ունեցած վերջին քաղաքական զարգացումները

24/05/2018 schedule23:15

Աստանայում մայիսի 24-ին տեղի է ունեցել ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են հավաքական անվտանգության տարածաշրջանների իրավիճակի վրա բացասաբար ազդող տարաբնույթ սպառնալիքներն ու մարտահրավերները, ինչպես նաեւ դրանց հակազդման ուղիները։

ՀՀ անվտանգության խորհրդից հայտնում են, թե իր խոսքում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը համառոտ ներկայացրել է Հայաստանում վերջին շրջանում տեղի ունեցած քաղաքական զարգացումները՝ գոհունակություն հայտնելով նշված զարգացումների նկատմամբ ՀԱՊԿ գործընկերների հավասարակշռված կեցվածքի համար։ Արմեն Գրիգորյանը վերահաստատել է ՀԱՊԿ շրջանակներում առկա փոխգործակցությունն առավել արդյունավետ դարձնելու Հայաստանի հաստատակամությունը։

ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարներին ընդունել է Ղազախստանի Հանրապետության Նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը:

Նիստի շրջանակներում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային առանձին հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի հետ։ ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարը շնորհավորել է Արմեն Գրիգորյանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ մաղթելով արգասաբեր գործունեություն։ Հանդիպման ընթացքում երկու պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, պատրաստակամություն են հայտնել համատեղ ջանքեր ներդնել ինչպես երկկողմ, այնպես էլ ՀԱՊԿ շրջանակներում դաշնակցային հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ։

Տպել
2257 դիտում

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Պետք է բացահայտվի Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը. Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են ԱԱԾ-ին և դատախազությանը

Անցել է 3 օր, սակայն խուզարկությունների հիմնավորումներ չկան. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ

The Daily Mail-ը կոչ է անում վերականգնել «Զվաթնոցի» հին շենքը

ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանն ընդունել է Երևանում ԵԽ գրասենյակի պատվիրակությանը

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ջին Բլոքին եւ Էրիկ Էսրաիլյանին. առաջին այցից հյուրերը տպավորված են

ՀՀ-ում է «օրենքով գող» Պզոն (Արմեն Ղազարյանը)

Ես և մեր թիմը հույս ենք դնում ձեզ վրա, այս ընտրություններով պետք է լուծենք համապետական խնդիր. վարչապետ

Քրեական հեղինակություն Դոն Պիպոն ազատ է արձակվել 50 միլիոն դրամ գրավի դիմաց

ԱԺ-ն պետք է արտահայտի այն տրամադրություններն ու ընտրությունը, որ կատարում են քաղաքացիները. վարչապետ