Դատախազությունն ուսումնասիրում է Սոցապ ոլորտը. խախտումներ՝ նպաստների հանձնման գործում

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում շարունակվում են ՀՀ վերահսկիչ (Հաշվեքննիչ) պալատի հաշվետվությունների մանրազնին ուսումնասիրությունները: Մասնավորապես, այս տարվա մարտի 19-ին հաստատված ընթացիկ հաշվետվության ուսումնասիրությամբ պարզվել է, որ խախտումներ են արձանագրվել սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային կենտրոնների գործունեության ոլորտում: 

ՀՀ դատախազության հաղորդագրության համաձայն, Արարատի եւ Արմավիրի մարզերի թվով 7 սոցիալական աջակցության տարածքային մարմինների գործունեությանն նկատմամբ վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են 178 դեպքով՝ 33 մլն. 268 հազ. դրամ գումարի չափով տարբեր բնույթի խախտումներ. նպաստներ են վճարվել անձանց, որոնք տվյալ պահի դրությամբ նպաստառու չեն հանդիսացել: 

Մի շարք խախտումներ եւ բացթողումներ արձանագրվել են սոցիալական աջակցության խորհուրդների անդամների գործունեության վերաբերյալ, ինչի արդյունքում եւս առաջացել են վնասներ: 

Վերոնշյալ դեպքերի ու խախտումների վերաբերյալ նյութերը ՀՀ դատախազությունից ուղարկվել են ՀՀ ոստիկանություն՝ քրեական գործ հարուցելու հիմքերի առկայությունը, արձանագրված խախտումների հանգամանքները, այդ թվում հնարավոր հափշտակության դեպքերը պարզելու, իրենց պարտականությունների մեջ հնարավոր թերացում կամ չարաշահում թույլ տված պաշտոնատար անձանց շրջանակը որոշելու, նրանց արարքներին իրավական գնահատական տալու համար միջոցներ ձեռնարկելու նպատակով:

Տպել
1866 դիտում

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ատոմակայանի մասին որոշում է կայացրել

Կոլխոզի նախագահները՝ գեներալների հագուստներով. ժամանակին տուզիկ են եղել. Սամվել Բաբայան

«1000 դրամների հիմնադրամը» կատարել է 523,050,000 ՀՀ դրամի հատուցում. պարզաբանում

«Տաշիրը» անապահով ընտանիքներին մասնակի կփոխհատուցի էլեկտրաէներգիայի սակագինը

Ո՞վ է փաստաբանը, ի՞նչ կլիներ, եթե նա չլիներ. Զոհրաբյանը՝ փաստաբաններին թիրախավորելու մասին

Բացվող կծիկի արտաքին վտանգները. հետեւություններ նախորդ հեղափոխություններից

Մանվել Գրիգորյանի սանիկը լրագրողին ԱԺ-ում «տուշոնկա» անվանեց, ապա՝ ներողություն խնդրեց

Ծառուկյան դաշինքում խառն են. ինքնաբացարկներ են ներկայացնում. ԿԸՀ

Իրավապահները փնտրում են բերման ենթարկված ցուցարարին՝ նրան տուժող ճանաչելու համար

Սամվել Բաբայանն ու Ժիրայր Սեֆիլյանը՝ «Սասնա ծռերի» գործով նիստին

Մեկ շաբաթում շրջակա միջավայրին հասցվել է 7.7 մլն դրամի վնաս

Հիմա լավ է, բայց, եթե այսպես մասնակցեն Եվրոպայի առաջնությանը, դժգոհ կլինեմ. Հակոբ Սերոբյան

Քրեական հեղինակության գործով ազատ արձակված Թաթուլ Շուշանյանը կրկին կկալանավորվի

Բա մնար, որ ի՞նչ աներ. ԱՄՆ-ն լքեց ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը

ԱԺ-ն ընդունեց աղմուկ հանած պարտադիր կուտակայինի եւ բարեգործության մասին օրենքերը

Ինժեներական աշխատանքներ եւ հատուկ նշականության ստորաբաժանումներ. իրավիճակն առաջնագծում

Ես Մանվել Գրիգորյանին խի՞ պետք է այցելեմ. Սամվել Ալեքսանյան

Նախկինում թույլտվություն չեն ունեցել, չեն բռնել. Վովա Գասպարյանի փեսա

Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը մտահոգիչ է ու դատապարտելի. Էդուարդ Շարմազանով

Բրաուզերի ընդլայնումը գողանում էր օգտատերերի բանկային տվյալները. Կասպերսկի