Լիլիթ Մակունց. ՀՀ մշակույթի նախարարի կենսագրությունը

Լիլիթ Մակունցը ծնվել է 1983 թվականին Երեւան քաղաքում: 1990-1999 թվականներին սովորել է Երեւանի 195 միջնակարգ դպրոցում, ապա մինչեւ 2003 թվականը՝ Երեւանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում: Բանասեր է, գերմաներենի մասնագետ: 2003-2005 թվականներին սովորել է նույն ֆակուլտետի մագիստրատուրայում: 2014 թվականին ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի կոչում (թեմա՝ ««Ճշմարտություն» եւ «կեղծիք» հասկացությունները ճանաչողական եւ գործաբանական լեզվաբանության դիտանկյունից»): 2015-ի ամռաննն անցել է դիպլոմավորված դասընթաց՝ Ամերիկայի Թաֆթս համալսարանի Ֆլետչերի ամառային դպրոցի շրջանակներում:

2005 թվականից մինչ օրս դասավանդում է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում, 2018-ի փետրվարին զբաղեցրել է համալսարանի միջազգային կապերի եւ համագործակցության բաժնի ղեկավարի պաշտոնը: 2016-ից պայմանագրային հիմունքով աշխատում է Ամերիկյան խաղաղության կորպուսում: 2016-17 թվականներին եղել է ICNC ծրագրի դասախոս։

Մակունցը Հայաստանի Լիբերալ կուսակցության անդամ է, 2004-2012 թվականներին եղել է կուսակցության խորհրդի եւ երիտասարդական կազմակերպության ղեկավար:

2017 թվականի խորհրդարանական ընտրություններին Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակով առաջադրվել է պատգամավորի թեկնածու:

#ԻմՔայլը շարժման հաղթանակից հետո 2018 թվականի մայիսի 12-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Լիլիթ Մակունցը նշանակվել է ՀՀ մշակույթի նախարար:

Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը հասարակությանը քիչ է հայտնի: Երբ քաղաքացիները փորձում էին հասկանալ՝ վերջինս ի՞նչ կապ ունի մշակույթի հետ, ի՞նչ սկզբունքով է ընտրվել նախարար, Մակունցը ֆեյբուքյան իր էջում իր եւ մշակույթի կապի մասին գրառում կատարեց, որտեղ, մասնավորապես, ասվում էր.

«Հա, ի դեպ, բոլոր նրանց, ովքեր ցանկանում են իմանալ, թե ինչ կապ ունեմ ես մշակույթի հետ, սիրով պատասխանում եմ՝ մշակույթը ես եմ, իմ մեջ է, ինչպես եւ մեզանից յուրաքանչյուրի»,- գրել էր նախարարը:

Նախարարը, կարծես թե, լիովին մտել է աշխատանքային հունի մեջ: Մակունցն օրերս հայտարարեց, որ եթե մշակույթի նախարարությունում չարաշահման դեպքեր լինեն, ինքը խոստանում է հանրությանը տեղյակ պահել դրանց մասին։

Տպել
7380 դիտում

Գործարարները պատրաստակամություն են հայտնել աջակցել «Իմ քայլը» հիմնադրամին ոչ միայն ֆինանսապես

Քիչ առաջ Վանաձորում բերման են ենթարկել «օրենքով գող» Օշականցի Գեւորիկի եղբորորդուն

Հայկական ստորաբաժանումը առաջիկայում լիովին պատրաստ կմեկնի Սիրիա. Դավիթ Տոնոյան

Կարգադրվել է բարձրացնել զինվորականներին տրվող ներքնաշորերի որակը. Դավիթ Տոնոյան

Արցախում կայացել է մարտավարական զորավարժություն. ՊԲ-ն ներկայացնում է լուսանկարներ

Բուռն քննարկումներից հետո ՀԱԿ-ը որոշել է չմասնակցել արտահերթ ընտրություններին

Հայաստանի մի մասում անձրեւ, մյուսում՝ ձյուն է սպասվում. ԱԻՆ-ը հորդորում է անցնել ձմեռային անվադողերի

Գալուստ Սահակյանին փոխարինելու է Նաիրա Կարապետյանը

Պարգեւատրվել են լավագույն պարտադիր ժամկետային զինծառայողների ուսուցիչները

Դատախազությունն ուսումնասիրում է Հակոբ Հակոբյանի հայտարարությունը՝ կեղծ դեղեր գնվելու մասին

Հիմա էլ որպես ընդդիմություն են ստում. վերջին վարիանտ՝ Սերժ Սարգսյանը չէր հրաժարվի նաեւ ժողովրդի դեմ չերյոմուխա կիրառել

Քաղաքապետը Միջազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահի հետ հանդիպմանը կարևորել է պարասպորտի զարգացումը

Քրեական հեղինակություն Շալիկոյի սպանությունը նախապատրաստելու համար մարզիկին մեղադրանք է առաջադրվել

Ամփոփվել են ՎՏԲ-Հայաստան Բանկի #երբշահումես  մարքեթինգային արշավի արդյունքները

Աննա Հակոբյանը Մոսկվայում է. հանդիպումների ժամանակ ներկայացրել է իր ծավալած գործունեությունը

Վարչապետի խորհրդականը՝ ռեյտինգային թեկնածու

Ազգային ժողովի արձակումից հետո նոյեմբերի 11-ին տեղի կունենա առաջին լիագումար նիստը

Թուրքիային Քեմալ Օքսուզին հանձնելու միջնորդությունը ստացվել է ԱՄՆ-ի միջնորդությունը բավարարելուց հետո

Քունջութի յուղից և մածուկից մինչև դիզայն ու փրոդաքշն. սփյուռքահայերի բիզնեսը Հայաստանում (տեսանյութ)

Աննա Հակոբյանն այցելել է սիրված դերասան, թատրոնի ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանին