Բանկային գործ. դատը մոտենում է ավարտին

25/05/2018 schedule15:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի մայիսի 25-ի համարում

«Արտաշես Դավթյան+10» գործը լիիրավ կարող է մտնել արդարադատության պատմության մեջ: Ոչ միայն այն պատճառով, որ Կենտրոնական բանկի վերահսկողության եւ լիցենզավորման դեպարտամենտի նախկին տնօրեն, «Կրեդիտ Սերվիս» բանկի նախկին գործադիր տնօրեն, «Արդշինբանկի» ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավար Արտաշես Դավթյանի եւ մի խումբ բանկային աշխատակիցների դատավարությունը ձգվում է արդեն 1,5 տարի: Սա բավական յուրօրինակ քրեական գործ է, որի հիմքում Ա.Դավթյանի եւ տուժող, «Կրեդիտ Սերվիս» բանկի հիմնադիր ու միակ փայատեր Ստանիսլավ Հայրապետյանի կոնֆլիկտն է:

Ըստ մեղադրականի՝ «Ա.Դավթյանը իրեն վերապահված կարգադրիչ լիազորություններն օգտագործել է ընկերության շահերին հակառակ՝ իր եւ այլ անձանց օգտին, որի հետեւանքով ընկերության, ավանդատուների եւ բանկի հաճախորդների իրավունքներին ու օրինական շահերին պատճառել է 7 հազար 491 դոլարի էական վնաս, անձնական եւ շահադիտական դրդումներով, կեղծ փաստաթղթեր կազմելու եւ օգտագործելու միջոցով կատարել է արժեթղթերի ու արտարժույթի առք ու վաճառքի, հիմնական միջոցների ձեռքբերման բազմաթիվ անգումար գործարքներ, ցույց տվել իր կողմից փաստացի ստացված ու տնօրինած վարկերի անգումար, կեղծ մարումներ, որոնց արդյունքում յուրացնելու եւ վատնելու եղանակով կատարել է «Կրեդիտ Սերվիս» բանկի դրամական միջոցների եւ գույքի առանձնապես խոշոր չափերի՝ 121 մլն 512 հազար 714 դրամի հափշտակություն»:

Ա.Դավթյանին մեղադրանք է առաջադրվել 179՝ յուրացում, 214՝ առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը եւ 325՝ փաստաթղթեր կեղծելը հոդվածներով: Այս հոդվածներով առավելագույնը 8 տարի ազատազրկում է նախատեսված: Գործով անցնող 11 ամբաստանյալներից ի սկզբանե կալանավորված են եղել 3-ը՝ Ա.Դավթյանը, բանկի Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Վահագն Մարտիրոսյանը եւ բանկի գլխավոր հաշվապահ Ս.Քարամյանը: Քրգործը հարուցվել է 2002թ. մարտի 19-ին, մոտ մեկ տարի նախաքննություն է ընթացել, բայց որեւէ մեկին մեղադրանք չի առաջադրվել: Մեղադրյալները կալանավորվել են 2003-ի մարտի վերջին՝ «Կրեդիտ Սերվիսի» «պայթելուց» մի քանի օր անց:

1,1 տարի նստելուց հետո, դատավարության ընթացքում, դատարանը փոխել է Ս.Քարամյանի խափանման միջոցը եւ 4 ամբաստանյալի նկատմամբ կարճել մեղադրանքը՝ արարքի վաղեմության ժամկետը լրանալու կապակցությամբ: Ընդ որում՝ վերջիններիս ապօրինաբար 9 ամիս պահել են մեղադրյալի կարգավիճակում՝ այն դեպքում, որ նախաքննության մարմինը եւ դատարանը պարտավոր էին եւ կարող էին մեղադրանքը կարճել շատ ավելի վաղ: Այսօր կալանքի տակ մնացել են 2 անձ, որոնք նստել են շուրջ 3 տարի (նրանց նախնական կալանքի մեկ օրը օրուկես է հաշվվում, հաշվարկի այս եղանակն այժմ չի գործում, բայց Դավթյանի եւ Մարտիրոսյանի վրա տարածվում է): Հայաստանում այսքան չեն նստում անգամ սպանության մեջ մեղադրվողները:

Այսինքն՝ անգամ ամենախիստ պատժի դեպքում ամբաստանյալներն իրենց պատիժն արդեն կրել են, քանի որ այս հոդվածներով դատապարտվածները պատժի մեկ երկրորդը կրելուց հետո պայմանական ազատ են արձակվում: 35 հատորանոց այս քրգործի մասին կարելի է անվերջ գրել, սակայն բավարարվենք մի քանի դիտարկումներով. գործի մանրամասներին տիրապետողները պնդում են, որ եթե անգամ Դավթյանն ու մյուսները ինչ-ինչ օրինախախտումներ կատարել են, ապա դրանք նախաքննության մարմինը չի կարողացել ապացուցել: Եվ պատճառը միայն սովորական քննչական տգիտությունը չէ, այլ այն, որ այս մարդիկ լավ են տիրապետում բանկային օրենսդրությանը եւ խելոք են:

Կարճ ասած՝ դատարանում բազմադրվագ մեղադրանքը չի ապացուցվել եւ անհասկանալի է, թե ինչպես է 10 օրից մեղադրական ճառով հանդես գալու այս գործով մեղադրող, գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ Զելիմ Թադեւոսյանը: Միայն այն փաստը, որ ամենալուրջ ապացույցը մեղադրյալներից մեկի՝ Սոնայի ծոցատետրն է, որտեղ իբր կան հաշվարկներ ու գրառումներ, որոնք հաստատում են յուրացումները, բավական խոսուն է: Մյուս ապացույցը ցուցմունքներն են: Ընդ որում, նախաքննության մարմինը կալանել է Վ.Մարտիրոսյանին, սակայն չի կալանել բանկի գործադիր տնօրեն Բորիս Առաքելյանին, որին շատ ավելի ծանր մեղադրանք է առաջադրել:

Արտաշես Դավթյանի կարծիքով կալանավորվել են միայն իր դեմ ցուցմունք տալուց հրաժարված անձինք՝ Վ.Մարտիրոսյանը եւ գլխավոր հաշվապահը: Արտաշես Դավթյանը գտնում է, որ մեր պետությունը եւ «Կրեդիտ Սերվիս» բանկը կողոպտվել եւ թալանվել են շատ ավելի կլորիկ գումարով, քան իրենց առաջադրված մեղադրանքն է: Նա դատարանում հայտարարեց. «Այս «ֆարսի» պատվիրատուն տուժող նշանակված Ս.Հայրապետյանն է, որի կատարած ծանր հանցագործությունները ներկայացված են քրգործի նյութերում»: Թվարկելով այդ հանցագործությունները՝ Ա.Դավթյանը նշեց այն, որ գույքը, որի հիման վրա Հայրապետյանը տուժող է ճանաչվել, գտնվում է նրա մոտ:

Որպես «Կրեդիտ Սերվիսի» միակ փայատեր Ս.Հայրապետյանը բանկի կանոնադրական կապիտալի կեղծ համալրում է ցույց տվել, նաեւ 57 մլն-ի կեղծ գործարքի՝ առուվաճառքի միջոցով հափշտակել է բանկի գլխավոր մասնաշենքը եւ այլն: Այս մեղադրանքներին ի պատասխան տուժող Ս.Հայրապետյանը հայտարարեց, որ «սխալը Դավթյանին բերելն էր, նա «Միավորված» բանկը սնանկացրեց, եկավ «Կրեդիտ Սերվիսն» էլ սնանկացնի», իսկ նրա ներկայացուցիչ Հ.Գալյանը սպառնաց, որ անգամ ամբաստանյալի կարգավիճակում գտնվող Ա.Դավթյանը կարող է պատասխան տալ անմեղ անձին զրպարտելու համար: Հաջորդ նիստում հանդես կգա մեղադրող Զ.Թադեւոսյանը:  

Արմինե Օհանյան

Տպել
1362 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում