Աջ քաշիր. ՕԵԿ-ի ականջը քաշում են

25/05/2018 schedule15:15

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի մայիսի 25-ի համարում

Այն, որ «մուռ հանելը» հայաստանյան քաղաքական հարաբերությունների անբաժանելի մասն է, դա այլեւս գրեթե աքսիոմ է: Երբ անցած արտահերթ նստաշրջանի ժամանակ ԱԺ  նախագահ Արթուր Բաղդասարյանը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ անելու նախագծի քննարկման ժամանակ հնչեցրած իր ելույթում ոչնչացրեց պետավտոտեսչության համակարգը՝ այն անվանելով վերից-վար կոռումպացված,  երբ ՕԵԿ պատգամավոր Վռամ Գյուլզադյանը հրապարակավ հայտարարեց, որ պետավտոտեսուչին ինքն անվանել է անբարոյականի տղա ու երբ ՕԵԿ-ը ողջ կազմով չմասնակցեց այդ նախագծի քվեարկությանն ու տապալեց այն, պարզ էր, որ դա Արթուր Բաղդասարյանին չի ներվելու:

Եւ չներվեց. անմիջապես քվեարկությունից հետո, մեր տեղեկություններով, Ռոբերտ Քոչարյանը, որի անսահման շահագրգռվածությունն այս օրենքն անցկացնելու մեջ այնքան էլ հասկանալի չէ, իր մոտ է կանչել Արթուր Բաղդասարյանին ու բացատրություն պահանջել: Դարձյալ նույն աղբյուրի վկայությամբ, ԱԺ նախագահն ասել է, թե իրենք սկզբունքորեն դեմ չեն այդ համակարգը կանոնակարգելուն, սակայն բարեփոխումները պետք է սկսել ոչ թե տուգանքները բարձրացնելուց, այլ պատժելուց բոլոր օրինախախտ վարորդներին, եթե անգամ նրանք թվում են անձեռնմխելի: Ըստ ամենայնի, Արթուր Բաղդասարյանի խորհուրդը Քոչարյանի դուրը եկել է, եւ նա որոշել է սկսել հենց Արթուր Բաղդասարյանի ամենամերձավոր շրջապատից ու հարազատներից:

Եւ հենց հաջորդ օրն առավոտից ՊԱՏ տուգանային հրապարակ են սկսել տարվել ԱԺ նախագահի շրջապատի մարդկանց ու վերջիններիս հարազատների մոտ մեկ տասնյակի հասնող մեքենաներ՝ ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու կամ այլ պատճառաբանություններով: Ինչպես երեկ մեզ հետ զրույցում նշեց ԱԺ նախագահի եղբայրը՝ «Կոմպյուտեր Սիթի» խանութի սեփականատեր Արմեն Բաղդասարյանը, շաբաթ առավոտյան, երբ Սայաթ-Նովա փողոցի վրա գտնվող իր խանութի դիմաց կանգնած էր իր ընկերոջ անունով ձեւակերպված «BMW» ջիփ մեքենան, որն ինքն է վարում, ՊԱՏ մոտ հինգ մեքենա աղմուկով շրջափակել են ջիփն ու իրեն առաջարկել մեքենայով հանդերձ ներկայանալ տուգանային հրապարակ.

«Ինձ ասվեց, որ մեքենան տուգանային հրապարակ են տանում փաստաթղթերը ճշտելու համար: Սակայն այն ձեւը, որով նրանք մոտեցան, երբ դիմացի խանութներից մարդիկ դուրս էին գալիս ու շփոթահար հարցնում, թե այդ ի՞նչ է պատահել, իսկապես խիստ վիրավորական էր: Եթե որոշակի հարցեր ունեին այդ մեքենայի հետ կապված, կարող էին հեռախոսով ինձ տեղեկացնել, եւ ես ինքս մեքենան կտանեի տուգանային հրապարակ, որ նրանց կասկածները փարատվեին: Եւ երբ այս ամենը տեղի է ունենում ԱԺ նախագահի ելույթի հաջորդ օրը, երբ նա քննադատում է պետավտոտեսչության համակարգը, կարծում եմ, բոլորի համար էլ հասկանալի է, որ թե՛ իմ ընկերոջ անունով ձեւակերպված մեքենան ու թե՛ ՕԵԿ-ի շրջապատի տարբեր մարդկանց մեքենաները մեկ օրում տուգանային հրապարակ տանելն ԱԺ նախագահի ելույթին տրված պատասխանն էր:

Իսկ եթե նրանք իրապես այդ մեքենայի հետ կապված խնդիրներ ունեին, դա կարող էին անել շատ ավելի վաղ, այլ ոչ թե ԱԺ նախագահի ելույթից հետո: Ես չեմ կարծում, որ նման մեթոդներով կարելի է քաղաքական հարաբերություններ կառուցել»,- մեզ հետ զրույցում ասաց Արմեն Բաղդասարյանը: Ի դեպ, ՕԵԿ-ում մեզ տեղեկացրեցին, որ ՕԵԿ մի քանի պատգամավորի ազգականների մեքենաներ եւս տուգանային հրապարակ են տարվել հիմնականում այն պատճառաբանությամբ, թե մեքենայի հետ կապված կասկածներ կան, որ տվյալ մեքենան առեւանգված է եղել եւ գտնվում է հետախուզման մեջ:

Ու եթե Արմեն Բաղդասարյանի «BMW» ջիփն արդեն բաց է թողնվել, ապա մի քանի մեքենա, որպես պատանդ, դեռ շարունակում են մնալ տուգանային հրապարակում: Չի բացառվում, որ այդ մեքենաները պատանդի կարգավիճակում մնան այնքան ժամանակ, մինչեւ կառավարությունը կրկին ԱԺ-ի քննարկմանը ներկայացնի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» նույն փոփոխությունն, ու կախված ՕԵԿ-ի քվեարկությունից՝ պարզ կլինի այդ մեքենաների հետագա ճակատագիրը: Իսկ մեր տեղեկություններով, այս օրենքի նախագիծը քննարկվելու է արդեն հաջորդ շաբաթ նախատեսված արտահերթ նստաշրջանի ժամանակ:

Եւ չնայած ՕԵԿ-ում երեկ խիստ դեպրեսիվ մթնոլորտ էր, եւ կուսակցականներն արդեն որոշել էին, որ իրենց հանդեպ քաղաքական աննախադեպ հալածանքներ են սկսված, սակայն ՀՀ Ոստիկանության Երեւանի ՊԱՏ բաժնի պետ Մարգար Օհանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հարցը պետք չէ կուսակցականացնել, հատկապես, որ շաբաթ օրը տուգանային հրապարակ բերված ջիփերից եւ այդ կարգի մեքենաներից եւ ոչ մեկը փաստաթղթերով ձեւակերպված չի եղել ԱԺ նախագահի, նրա եղբոր կամ նրանց ընտանիքի որեւէ անդամի անունով: Իսկ որ մեքենան իր համար հանգիստ կանգնած լինի խանութի դիմաց ու բերվի տուգանային հրապարակ, Մարգար Օհանյանը չի կարող պնդել, որ նման բան տեղի է ունեցել:

Իսկ ՕԵԿ-ում ոչ միայն պնդում են, այլեւ երեկ, ԱԺ հայտարարությունների ժամին, ՕԵԿ անդամ Գագիկ Ավետյանը հայտարարեց, թե նման ռեպրեսիաներով ՕԵԿ-ի բերանը փակել հնարավոր չէ, եւ իրենք շարունակելու են դեմ լինել այն օրենքներին, որոնք հակասում են ժողովրդի շահին: Կուսակցության քաղխորհրդի անդամ Հովհաննես Մարգարյանն էլ խոստանում է, որ պատժվելու են բոլոր նրանք, ովքեր անօրինական քայլեր են կատարել եւ տուգանային հրապարակ են տարել որեւէ օրինախախտում չարած վարորդներին: Իսկ թե որքանով է հետեւողական ՕԵԿ-ն ու իր նախագահը, պարզ կլինի ընդամենը մեկ շաբաթից, երբ նախագահ Քոչարյանը խորհրդարանին կկանգնեցնի նույն օրենքը վերաքվեարկելու պարտադրանքի առաջ:

Նաիրա Զոհրաբյան

Խմբ. կողմից - Մեր տեղեկություններով, վերը նշված ռեյդի շրջանակներում ՕԵԿ մի շարք անդամներին պատկանող մեքենաներ տուգանային հրապարակ են տարվել միանգամայն օրինական հիմքով: Պարզապես նախկինում պետավտոտեսչությունը աչք փակելիս է եղել այդ մանր ու մեր իրականության համար սովորական խախտումների վրա:

Տպել
1661 դիտում

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչու՞ հազար տարի ղեկավարելով ժողովրդին` պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն