ՀՀ ազատ ոճի ըմբշամարտի ներսում դժգոհություններ կան. Բաղդադյանը հերքում է

ՀՀ ազատ ոճի ըմբշամարտի ներքին խոհանոցում խնդիրներ կան: Որոշ ներկայացուցիչներ դժգոհ են ղեկավարությունից: Վերջին ամիսներին 2 անգամ անանուն զանգել են «Հայկական ժամանակ» ու խնդրել անդրադառնալ թեմային: Նշում էին, որ ֆեդերացիայի ներկայիս ղեկավարության ու մարզիչների պայմաններում ազատ ոճի ըմբշամարտը կործանվում է:

Առաջին անգամ ՀԺ զանգել էին անցած դեկտեմբերին: Այդ ժամանակ ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարում էր ազատոճայինների ընտրանու նախկին գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը (լուսանկարում), որն այդ պաշտոնը ստանձնել էր 2017-ի մայիսին: 2-րդ անգամ զանգել են օրերս՝ այն բանից հետո, ինչ Բաղդադյանը մի քանի ամիս բուժվելուց հետո կրկին վերադարձավ իր պաշտոնին:

2-րդ զանգի հեղինակը նշում էր, որ Բաղդադյանը, ԱԻՆ նախարար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, որը նաեւ ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնակատարն է, ֆեդերացիայի նախկին փոխնախագահ Հրանտ Ենոքյանը, նրա որդին՝ Էդգար Ենոքյանը, որն ազատ ոճայինների ընտրանու մարզիչներից է, ազատոճայինների գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը պատշաճ կերպով չեն ղեկավարում ազատ ոճի ըմբշամարտը, իսկ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին ճիշտ ինֆորմացիա չեն տալիս մարզաձեւում տիրող իրավիճակի մասին:

«Ըմբշամարտը քանդել են Ենոքյանն ու Բաղդատյանը: Պետք է հանեն մարզչին (խմբ. Կուրղինյանին) ու տեղակալին (խմբ. Էդգար Ենոքյանին)»,- նշեց զանգողը:

Բաղդադյանն իր հերթին ընդգծում է, որ ֆեդերացիայում ոչ մի խնդիր չկա: Աշխատանքներն ընթանում են իրենց հունով: Հավաքական թիմերը մարզվում են, հավաքներ անցկացնում, հաջողությամբ մրցաշարերի մասնակցում: Անանուն բողոքողներին նա թափթփուկներ է համարում ու նշում, որ, եթե խնդիր ունեն, թող բացեիբաց ասեն: Եթե իրենք էլ տեսնեն, որ ինչ-որ հարցում թերանում են, կշտկեն:

«Եթե բողոքում են, անանուն չէ էլի: Եթե մեկը կա, որ կարող է ավելի լավն անել, պատրաստ ենք, թող գա: Թող գա ծրագրով, ասի՝ սա եմ անելու, Եվրոպայի առաջնությունից 5 մեդալ եմ բերելու մյուս տարի: Ես էլ գլխավոր քարտուղարն եմ, եթե պետք է, էլ չեմ նստի: Շատ ուրախ կլինեմ, որ մեկը գա անի: Թող ազատ ոճում Եվրոպայի ու աշխարհի առաջնություններից չեմպիոն բերեն: Ազատ ոճում Եվրոպայից ու աշխարհի առաջնությունից չեմպիոն բերելը շատ դժվար է այսօր: Եթե Եվրոպայի առաջնությանը հետեւել եք, տեսել եք՝ Օսեթիայից, Դաղստանից, Չեչնիայից ինչքան ըմբիշներ են մասնակցում... այդ մարդկանց միայն կարող եմ ասել թափթփուկ»,- ասաց Բաղդադյանը՝ ավելացնելով, որ պատկերացում չունի՝ ով կարող է լինել բողոքողը:

2017-ի հունվարին ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը գլխավորել էր Ատլանտայի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արմեն Մկրտչյանը: Նույն տարվա մայիսին Սերբիայում կայացած Եվրոպայի առաջնությունում, նրա գլխավորությամբ, բրոնզե մեդալակիրներ դարձան Վալոդյա Ֆրանգուլյանը (61 կգ քաշային կարգում), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ) եւ Լեւան Բերիանիձեն (125 կգ): Եվրոպայի առաջնությունից մոտ 1 ամիս անց նա ազատման դիմում ներկայացրեց ֆեդերացիա՝ հիմնավորելով, որ դուստրն առողջական խնդիրներ ունի, եւ ինքը չի կարող բավարար ժամանակ տրամադրել այս աշխատանքին: ՀԺ-ն գրել էր, որ նա հեռացել է, քանի որ Ծառուկյանը նյութական միջոցներ է խոստացել ու չի տվել: Նա հաստատել էր: ՀԺ զանգողը նույնպես ասաց, որ նման բան է եղել: Նշեց, որ պատճառ է եղել նաեւ տիրող մթնոլորտը, որի մեղավորները վերը նշված անձիք են:

«Մկրտչյան Արմենի հանդեպ ոչ մի բան չի եղել: Մինչեւ իմ գալն ինքն աշխատում էր, ես եկա, նա աշխատել է: Եվրոպայի առաջնությունից հետո նա նույնիսկ չի վերադարձել, թիմը եկել է, նա չի եկել: 1 ամիս հետո եկել ասել է՝ խնդիր կա երեխայի առողջականի հետ կապված: Ես էլ ասացի՝ դուրս մի արի, գնա-արի, մենք կաջակցենք, դու գնա-արի, քո աղջկա հետ կապված հարցերը լուծիր, արի աշխատի: Ասաց՝ չէ՛, ես չեմ կարող: Դիմումներ է գրել, Կարեն Գիլոյանն էլ (խմբ. ֆեդերացիայի մամուլի քարտուղար) հրապարակել է: Ես հո այստեղ ամենակարո՞ղը չեմ, սպորտային ղեկավարություն կա, նախարար ունենք, օլիմպիական կոմիտե ունենք, աժիոտաժ են սարքում, դա թափթփուկ մասսան է, ուրիշ բան չեմ կարող ասել»,- ասաց Բաղդադյանը:

Որպես հիմնավորում, որ ազատ ոճի ըմբշամարտի ներկայիս մարզչական շտաբով թիմը տապալվում է, զանգահարողն ուշադրություն հրավիրեց Եվրոպայի այս տարվա առաջնության արդյունքների վրա: ՀՀ ազատոճայինները Կասպիյսկում կայացած մրցաշարից Հաբեթնակ Կուրղինյանի ղեկավարությամբ վերադարձան ձեռնունայն՝ անցած տարվա 3 մեդալների փոխարեն: Բաղդադյանը, սակայն շեշտում է, որ դա ոչ թե Արմեն Մկրտչյանի, այլ իր աշխատանքի արդյունքն է եղել:  

«Դա Արմենի աշխատանքը չէր, դա Բաղդատյան Արայիկի աշխատանքն էր: Արմենը 2 հավաք է արել, Բաղդատյան Արայիկն այդ տղաներին պատրաստել է 8 տարի, նույն Ֆրանգուլյան Վալոդյային, նույն Բերիանիձեին: Մկրտչյան Արմենը նոր ինքնաթիռ չհնարեց, թող մնար ինքնաթիռ հնարեր: Դա իմ աշխատանքն է, ու 2 հավաքով Եվրոպայի առաջնություն գնաց, ու 3 մեդալ եղավ: Ոչ մի մարզիչ վունդերկինդ չէ, որ 2 ամսում....»,- ասաց նա:

Այս շրջանում՝ Եվրոպայի 2018 թ. առաջնությունից հետո մեծահասակները հանգստանում են: Հունիսի 15-16-ից վերսկսելու են մարզումները: Հավաք են անցկացնելու Ծաղկաձորում: Պատրաստվելու են Թբիլիսիում կայանալիք միջազգային մրցաշարի:

Տպել
1336 դիտում

Երեւան-Սեւան ճանապարհին կայանած մեքենային է բախվել մեկ այլ մեքենա. կա 3 վիրավոր, այդ թվում՝ 2 երեխա

Հայաստանում Կոնգոյի դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարին

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը դատապարտել է խուզարկությունները Yerevan.Today-ում

Պուտին-Էրդողան հանդիպման արդյունքները. Իդլիբի շուրջ զինված գործողություններ, հարձակում չի լինի

Այսօր ու վաղը Հայաստանի մեծ մասում սպասվում է անձրեւ, ամպրոպ, քամու ուժգնացում

3 տարբեր մեդալներ ու խրախուսումներ՝ ԱԻ նախարարության մի շարք աշխատակիցների

Երեւանում 28-ամյա երիտասարդը ինքնասպան լինելու համար նախ կտրել է նախաբազուկը, ապա 3 ածելի կուլ տվել

Մեկը գնում է ԿԳԲ, մեկը՝ միլիցիա, երրորդը՝ Արմենտել. Շիրազը կարմիր ասֆալտի երես չի տեսնի

Թող հավատի ջահը լուսավորի հայ ժողովրդի ուղին. Հռոմի պապը շնորհավորական ուղերձ է հղել Մխիթարյան միաբանությանը

Ես անպայման կզբաղվեմ, կպարզեմ ով է թեկնածուի նկատմամբ քաղաքական տեռոր անում. վարչապետ (տեսանյութ)

Վրաստանում ՀՀ քաղաքացին բռնվել է ոստիկանին կաշառք առաջարկելիս, պարտավորեցրել են 3000 լարի տուգանք մուծել

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալի ծանրոցում հաբեր ու կաթոցիկ է հայտնաբերվել

Լևոն Արոնյանի կինը հեծանվով 1800 կմ տարածություն կանցնի Թուրքիայով եւ Իրանով դեպի Հայաստան

ՀՀ ԶՈՒ-երի,ՊԲ-ի կողմից իրավիճակը լիովին վերահսկվում է. Ն. Փաշինյանը՝ Արցախի դիրքերում (լուսանկարներ)

Հ. Աբրահամյանի եղբայրը գյուղի ձկնաբուծարանը սնուցող խողովակներն ապամոնտաժել, ուղղությունը փոխել է դեպի իր ձկնաբուծարան

«Հայկական գնդակից» սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, ԶԼՄ-ները հայտնում են եւս մեկ սպանվածի ու վիրավորի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արցախի պաշտպանական դիրքեր

Լուսանկարների միջոցով ցուցադրվեց աղետալի հրդեհի պատճառով վերացած Սարյանի գործերը

Մենք պատրաստ ենք խաղաղ բանակցային գործընթացի, սակայն պատրաստ ենք նաեւ պատերազմի. վարչապետ (տեսանյութ)

Հետաձգել եմ Նյու-Յորք այցս՝ քվեարկելու, նոր մեկնելու համար. վարչապետը կքվեարկի ու կմեկնի ԱՄՆ