Aspire վճարվող պրակտիկայի ծրագիր․ պատմում են Ֆիլիպ Մորրիսի աշխատակիցները

25/05/2018 schedule17:55

Ժամանակակից հայ ուսանողները բավականին պահանջկոտ են իրենց գործատուների և ամբիցիոզ՝ ապագայի պլանների նկատմամբ․ ուսանողական նստարանից արդեն բոլորն ուզում են աշխատանքի անցնել խոշոր, ցանկալի է՝ միջազգային ընկերություն, արժանավայել աշխատավարձով, վերապատրաստման ու մասնագիտական զարգացման հեռանկարներով։ Ոչ պակաս կարևոր է նաև երիտասարդ, կուռ ու «քեֆչի» թիմի առկայությունը։ Միևնույն ժամանակ, շատերն անգամ չեն էլ պատկերացնում այն լայն հնարավորությունները , որ տրամադրում են Հայաստանում գործող միջազգային ընկերությունները նորավարտ մասնագետներին։ Պատճառը, հիմնականում, բուհերի ու բիզնեսի ոչ սերտ համագործակցությունն է։

Իմանալով Ֆիլիպ Մորրիս ընկերության կողմից կազմակերպվող Aspire վճարվող պրակտիկայի ծրագրի մասին, Հայկական ժամանակը որոշեց պարզել՝ ինչպես ուսանողներն ու նորավարտ մասնագետները կարող են վճարվող պրակտիկա անցնել միջազգային ընկերությունում, իսկ հետո էլ ստանալ իրենց գիտելիքներին, հմտություններին ու ձգտումներին համապատասխանող  աշխատանք։ Նշենք, որ Aspire ծրագրին դիմելու համար պետք է անցնել այս հղումով՝ https://goo.gl/xLXVPD, իսկ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է սոց․ ցանցերում #AspireArmenia հեշթեգով:

Լրագրողական խումբը շփվեց  Ֆիլիպ Մորրիս ընկերության Կովկասի և Մոլդովայի մարդկային ներուժի զարգացման ղեկավար Նինա Գրիգորյանի, ինչպես նաև նախկինում Aspire պրակտիկայի ծրագրին մասնակցած և ներկայումս Ֆիլիպ Մորրիսում աշխատող մի քանի խոստումնալից երիտասարդների հետ։

Նինա Գրիգորյան, Ֆիլիպ Մորրիս ընկերության Կովկասի և Մոլդովայի մարդկային ներուժի զարգացման ղեկավար

- Ուսանողների ներկայիս սերունդն ունի իր յուրահատկությունները։ Նրանք ազատամիտ են, չեն ուզում ծախսել շատ ժամանակ գրասենյակում, ձգտում են վայելել կյանքը։ Ըստ ձեզ, ո՞րն է ճիշտ մոտեցումը երիտասարդների նկատմամբ և  ինչպե՞ս կարելի է շրջանավարտներին ու ավարտական կուրսի ուսանողներին խրախուսել ժամանակակից իրականության մեջ։

- Երիտասարդներն այսօր մեծ ուշադրություն են դարձնում նրան, թե ինչ միջավայրում են իրենք աշխատում, որքանով են իրենց հարմար ու ապահով զգում, ինչպես կարող են զարգանալ ու ինքնադրսևորվել։ Կարևոր է ոչ միայն այն, թե ինչ գործով են զբաղված երիտասարդներն աշխատավայրում, այլև այն, թե որտեղ, ինչպես և ում հետ են նրանք աշխատում։ Նրանց արդյունավետությունը կախված է միջավայրից, իրենց առաջ դրված նպատակների հետաքրքիր ու բարդ լինելու աստիճանից, առօրյայի ստեղծագործ կամ մոնոտոն լինելուց։ Մենք գիտակցում ենք, որ շրջանավարտների ամեն նոր սերունդ տարբերվում է նախորդից, ու մենք ձգտում ենք հասկանալ նրանց հետաքրքրություններն ու կարիքները՝ զուգահեռ փնտրելով համագործակցության նոր մոդելներ։

Ֆիլիպ Մորրիս ընկերությունն ամեն կերպ փորձում է զարգացնել, կրթել, խրախուսել աշխատակիցներին և առավելագույնս ներգրավել նրանց թիմային աշխատանքի մեջ։ Մեթոդները տարբեր են՝ թիմային հավաքներ, ստեղծագործական աշխատանքը խրախուսող մարտահրավերներ ու մրցույթներ, վարպետաց դասեր միջազգային խոսնակների հետ, արտասահմանում կազմակերպվող կրթական ծրագրեր և այլն։ Նման մի նախաձեռնություն է նաև Aspire կարիերայի կառուցման վճարվող պրակտիկայի ծրագիրը։ Այն ուսանողներին ու նորավարտ մասնագետներին հնարավորություն է տալիս իրականացնել կոնկրետ նախագիծ՝ ստանալով անհրաժեշտ աջակցությունը, փորձել սեփական ուժերը տարբեր ոլորտներում և, վերջիվերջո, կիրառել համալսարանում ստացած գիտելիքները գործնականում։

- Պրակտիկայի մասնակցությունը, անխոս, հետաքրքիր է։ Այնուամենայնիվ, վերջին կուրսում սովորող ուսանողները տվյալ դեպքում կանգնած են ընտրության առաջ՝  կրթությու՞ն, թե՞ աշխատանք։ Ի՞նչ խորհուրդ կտաք նրանց։

- Կրթությունը չափազանց կարևոր է, այդ իսկ պատճառով մեր պրակտիկանտներն ունեն ճկուն գրաֆիկի հնարավորություն։ Ինչպես արդեն նշել եմ, ամեն պրակտիկանտ միանում է Ֆիլիպ Մորրիսին՝ կոնկրետ նախագծի շրջանակներում աշխատելու համար։ Մեր դռները բաց են ինչպես հեռակա, այնպես էլ առկա կրթություն ստացող տաղանդավոր, ակտիվ, մարտահրավերներից չվախեցող ու աշխատասեր ուսանողների համար։ Առաջնային կարևորությունը տրվում է աշխատանքի արդյունքին և, եթե կա ցանկություն ու պատրաստակամություն այդ արդյունքն ապահովելու, ամեն բան հնարավոր է։

- Հաճա՞խ է լինում, որ պրակտիկայից հետո ուսանողներն ու նորավարտ մասնագետները աշխատանքի առաջարկ ստանան Ֆիլիպ Մորրիսից։

- Միանշանակ, դա ընդունված պրակտիկա է։ Aspire ծրագրին հենց այդպես էլ պետք է մոտենալ՝ որպես երկար փորձաշրջան, որից հետո իրենց լավագույնս դրսևորած պրակտիկանտները կմիանան մեր թիմին։ Ներկայումս ընկերությունում աշխատող 5 նախկին պրակտիկանտ ունենք, իսկ դա մեր աշխատակազմի մոտ 10 տոկոսն է։ Կարծում եմ, սա խոսուն վիճակագրություն է՝ վկայող այն մասին, որ ուսանողական ծրագրերի մասնակիցները տաղանդների ու գաղափարների մեր հիմնական աղբյուրներից մեկն են։

- Եվ վերջում՝ ի՞նչ խորհուրդներ կտաք Aspire պրակտիկայի ծրագրի դիմորդներին։

- Առաջինը․ անկախ նրանից՝ որ ընկերություն եք դիմում, ծանոթացեք ընկերության հիմնական գործունեությանը։ Դա կարելի է անել պաշտոնական կայքի, սոցիալական ցանցերի, ինչպես նաև համացանցում առկա այլ տեղեկատվության հիման վրա։ Ինչ վերաբերում է Ֆիլիպ Մորրիսին, նշեմ, որ ընկերությունը ներկայումս ներքին փոխակերպում է ապրում։ Այսօր աշխարհին մենք ներկայանում ենք նորովի՝ նորարարական պրոդուկտների մի ամբողջ պորտֆելով։ Ֆիլիպ Մորրիսի գերնպատակն է այսօր աշխարհի բոլոր ծայրերում գտնվող չափահաս ծխողներին առաջարկել ավելի լավ այլընտրանք, քան ծխախոտն է, իսկ ծխախոտի արտադրությունից իսպառ հրաժարվել հնարավորինս շուտ։ Ինչ խոսք, սա ամբիցիոզ նպատակ է, ու մենք ռեսուրս չենք խնայում վերջինիս հասնելու համար։

Երկրորդը, պետք է ունենալ անգլերեն լեզվի իմացության բարձր մակարդակ։ Այլապես միջազգային ընկերությունում աշխատել չի ստացվի։ Ֆիլիպ Մորրիսն այսօր գրասենյակներ ու ներկայացչություններ ունի աշխարհի 90-ից ավելի երկրներում, և անգլերենը, լինելով միջազգային լեզու, օգնության է հասնում ամբողջ աշխարհում 80  հազար աշխատակիցների միջև կապն ու հադորդակցությունը ապահովելու համար։  Եվ պետք չէ այդքան հեռուն գնալ․ Հայաստանում էլ ունենք արտասահմանից ժամանած գործընկերներ, ում հետ պետք է շփվել ու ում հասկանալ է պետք․ ինչպես տեսնում եք, մեզ համար անգլերենը աշխատանքային գործիք է։

Երրորդ խորհուրդը՝ մտածեք ձեր մոտիվացիայի մասին։ Առաջինը ինքներդ ձեզ պատասխանեք այն հարցին, թե ինչու եք ուզում աշխատել Ֆիլիպ Մորրիսում, ի՞նչ եք ուզում ստանալ, ի՞նչն է ձեզ առաջ մղում աշխատանքի ընթացքում, իսկ ինչը՝ հիասթափեցնում։ Այդ հարցերն այսպես թե այնպես ձեզ ուղղվելու են, և կարևոր է, որ դուք առնվազն ձեզ համար այդ հարցերի պատասխանն ունենաք։  Մտածեք նաև այն մասին, թե առաջիկա տարիների ընթացքում ինչ նպատակների եք ուզում հասնել և ինչ եք արդեն արել, որ դրանց հասնեք։ Վերջապես, ինչպե՞ս ընկերությունը կարող է օգնել ձեզ՝ ձեր նպատակներին հասնելու ճանապարհին։ Պետք է ծայրահեղ անկեղծ լինել, հակառակ դեպքում կունենաք չարդարացված սպասելիքներ։

Վերջում մի քանի բառ մեր հավաքագրման ընթացքի ու թեստերի մասին, որոնցից շատերը վախենում են։ Ուսանողների մեծամասնությունը այդ թեստերն անցնում են ավելի լավ ու արագ, քան փորձառու մասնագետները, քանի որ նմանատիպ խնդիրներ բոլորովին վերջերս նրանք լուծել են համալսարանում։ Այնպես որ, ամեն ինչ ավելի հեշտ է, քան թվում է։ Եվ ուրեմն՝ առա՜ջ, մենք ձեզ սպասում ենք։

***

Նինա Գրիգորյանի հետ հետաքրքիր զրույցից հետո մի քանի հարց տվեցինք Ֆիլիպ Մորրիսում ներկայումս աշխատող նախկին պրակտիկանտներին։ Կարծում ենք, նախկին Aspire-ների խորհուրդներն ու տպավորությունները կօգնեն ապագա դիմորդներին ճիշտ կողմնորոշվել։

Դավիթ Գրիգորյանը հիշեց Aspire ծրագրի հավաքագրման ընթացքը։

Հավաքագրման ընթացքը հեշտ չէր, բայց շատ հետաքրքիր էր։ Հիշում եմ, որ դա մի սովորական հարցազրույց չէր, այլ մարտահրավերների մի ամբողջ շարք։ Դու պիտի մրցես՝ օգտագործելով քո ուժեղ կողմերն ու սահմաններից դուրս մտածելու կարողությունը։ Վստահ կարող եմ ասել, որ հավաքագրման ընթացքը ինքնին շատ լավ փորձառություն է։ Անգամ այս փուլում դու ծանոթանում ես ընկերության մշակույթին, սկսում ես գիտակցել՝ ինչ հնարավորություններ կարող ես ստանալ այստեղ և հասկանում, թե ինչքան կարևոր է Ֆիլիպ Մորրիսի համար ընտրել ճիշտ մարդկանց։

Նանե Հովսեփյանը կիսվեց միջազգային ընկերությունում աշխատելու իր տպավորությունների մասին։

Կարիերան միջազգային ընկերությունում սկսելը հետագա հաջողությունների լավագույն գրավականն է։ Երբ քեզ անընդհատ զգում ես գործնական եռուզեռի կենտրոնում, համագործակցում աշխարհի տարբեր ծայրերում գտնվող լավագույն մասնագետների հետ։ Իսկ երբ այս ամենը տեղի է ունենում նման ժամանակակից գրասենյակում, օրդ ժպիտով անցկացնելը պարզապես անխուսափելի  է դառնում։

Մանվել Հովհաննիսյանը խոսեց Ֆիլիպ Մորրիսի մասին առաջին տպավորությունից։

Ֆիլիպ Մորրիսում գնահատվում է ոչ միայն գիտելիքը, այլև մարդու ընդհանուր մտածելակերպը։ Ընկերության մասին առաջին տպավորությունն ինձ մոտ եղել է այն, որ այստեղ կա է թիմային ոգի, միմյանց օգնելու և աջակցելու գաղափար։ Այստեղ առկա են նաև հնարավորություններ քո անհատականությունն  օգտագործելու ինչպես քո ինքնազարգացման, այնպես էլ կազմակերպության բարելավման համար։

Մարինա Աղբալյանը պատմեց, թե ինչն է ամենից շատը հավանում Ֆիլիպ Մորրիսում։

Առաջինը կնշեմ անընդհատ սովորելու հնարավորությունը։ Մոտեցումն այնպիսինն է, որ ոչ ոք պարտավոր չէ պատրաստի գիտելիքներով գալ ընկերություն։ Փոխարենը հնարավորություն է տրվում անընդհատ սովորելու ու բարելավելու ձեր գիտելիքները․ կարևորը ցանկությունն է։

Երկրորդը միջազգային միջավայրն է։ Մենք այստեղ ունենք գործընկերներ ոչ միայն Հայաստանից, ալը տարբեր երկրներից։ Օրինակ՝ իմ առաջին ղեկավարը եղել է Ուկրաինայից, հետո Թունիսից, հետո նորից Ուկրաինայից, հետո Հայաստանից։ Երրորդը՝ այստեղ մենք գիտենք ոչ միայն 

աշխատել, այլև միասին ուրախանալ, քեֆ անել և ուրախ պահերը միասին նշել։ Ստեղծվում է մեծ ընտանեկան միջավայր, որից պարզապես չես ուզում դուրս գալ։

Հովսեփ Կարոյանը կարիերան Ֆիլիպ Մորրիսում համեմատեց արկածներով լի մի ճանապարհի հետ։

Անցնելով պրակտիկան Ֆիլիպ Մորրիսում՝ դուք կլցվեք մասնագիտական աճ ապրելու մեծ մղումով։ Իրականում սա շատ լավ հնարավորություն է, երբ դուք չունեք աշխատանքային փորձ, փոխարենը ունեք լավ տեսական պաշար ու չգիտեք՝ ինչպես այն ճիշտ օգտագործեք։ Իմ կարծիքով, ամենակարևորն այն է, որ կզգաք ձեր կատարած աշխատանքի կարևոր արդյունքը և կլինեք մեր կուռ թիմի մի անդամ։

Հավելենք, որ պրակտիկայի ծրագրին դիմելու վերջնաժամկետը հունիսի 3-ն է։ Ընկերությունը փնտրում է թվով 4 պրակտիկանտի։ Շտապե՛ք մասնակցել։

Տպել
4139 դիտում

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան